Արդեն 100 տարուց ի վեր, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից ասդին, հայկական պետությունը իրեն անջատ է հռչակել եկեղեցուց, սակայն առանձնահատուկ հարաբերություններ է պահպանել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, մեկնելով այն իրականությունից, որ Հայ եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր աթոռ Սբ. Էջմիածինը, հանդիսանում է ազգային եկեղեցի, եւ, հետեւաբար, ազգի աշխարհիկ-քաղաքական իշխանությունը չէր ...
Վերջին օրերին ակամա դիմակայություն կար նոր կառավարության ղեկավարի ու «Սասնա ծռերի» աջակիցների միջեւ. Նիկոլ Փաշինյանը խոսում էր սահմանդրական-իրավական ճանապարհով խնդիրը լուծելու, աջակիցները` «Սասնա ծռերին» անհապաղ ազատ արձակելու մասին, անընդհատ բողոքի գործողություններ իրականացնելով:Նրանց սատարում էր նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանը` արդեն 31 օր տեւող եւ առողջության ...
Մենք մինչեւ այժմ կառուցել ենք սարսափելի պետություն, որտեղ շատ բան հիմնված է եղել խաբելու եւ ստելու վրա: Նայել են աչքերիդ ու անամոթ ստել: Նայել են աչքերիդ` ասել մի բան, եւ արել հակառակը: Մենք բաժանել ենք հեռուստաընկերությունները, ԶԼՄ-ներըՙ քաղաքական եւ տնտեսական խմբերի միջեւ, եւ դրա անունը դրել ազատ խոսքի իրավունք: Իսկ ...
Մերձավորարեւելյան հակամարտությունն ու Էրդողանը Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ են բերում, իրազեկում է կաթոլիկական Domradio -ի կայքէջըՙ մայիսի 16-ին հրապարակելով Ալեքսանդր Բրյուգգեմաննի հոդվածը:
ԱՄՆ եւ Իսրայէլ գլուխնիս տարին հակաիրանեան իրենց ելոյթներով ու որոշումնրով, մինչեւ որ հարցը հասցուցին ԱՄՆ-ի պէս մեծ երկրի մը «թքած թուքը լզելուն»: Պաշտօնապէս Իրանի հետ ստորագրուած համաձայնութիւնը, վերջինիս աթոմակայանի աշխատանքներուն կապակցութեամբ, Թրամփին կողմէ չեղեալ յայտարարուեցաւ, ի զարմանս, ոչ միայն Իրանի, այլեւ շատ երկիրներու:
Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, այդ իրողությունը կայացել է զանգվածային ցույցերի ու անհնազանդության գործողությունների միջոցով, որը ներկայումս բնութագրվում է որպես թավշյա հեղափոխություն: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը եկել է իշխանությանՙ ստանալով ժողովրդի մի հսկայական զանգվածի լիարժեք աջակցությունը: Ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ընտրություններում չհաղթած, սակայն ժողովրդական լայն աջակցություն ...
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ մարզպետները պետք է համակերպվեն մի վիճակի հետ, որը դե յուրե ամրագրված է: «Բոլոր մարզպետներն անխտիր կփոխվեն», հայտնել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից, քանի որ ուզում է շարունակել աշխատանքը Երեւանի քաղաքապետարանում: Հիշեցնենք, որ Սիմոնյանը Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության ներկայացուցիչ է: Նա նաեւ հայտարարել է, որ «Ելքում» հենց իրեն կարող են դիտարկել որպես Երեւանի քաղաքապետի ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիեւին Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի առթիվ, որում անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը. հայտնում է Minval.az-ը:
Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանինՙ կոչ անելով վերջինիս, որպեսզի օգտագործի իր լծակները եւ նպաստի իրենց խափանման միջոցի փոփոխմանը: Փաշինյանը պատասխանելով հիշյալ նամակին, ասել է. «Բաղրամյան 26-ից այլեւս ոչ մի դատավոր հրահանգավորում չի ...
Ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվողՙ էսսեիստ եւ վիպասան Կայա Գենջի («Ստվերի տակ: Զայրույթ եւ հեղափոխություն արդի Թուրքիայում» գրքի հեղինակ) սույն հոդվածը տպագրվել է «Նյու Յորք Թայմսի» 2018 ապրիլի 1-ի համարում:
Հայկական մաֆիան Կենտրոնական Գերմանիայում նորից տեղական լրատվամիջոցների ուշադրությանն արժանացավ մայիսի 17-ին: MDR-ի տարածած լրատվության համաձայն, Այհսֆելդ (Eichsfeld) մարզային շրջանի Վորբիս (Worbis) քաղաքում ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող հայերիՙ երկու ընդդիմադիր կլանների միջեւ ծեծկռտուք է եղել, որ ավարտ է գտել իրավապահ մարմիններիՙ ոստիկանության, քրեական հետախուզության մեծաթիվ աշխատակիցներիՙ դեպքի վայր ժամանմամբ: Թե իրականում որն ...
Քանի դեռ Հայաստանում տեղի ունեցած «սիրո հեղափոխությունից» հետո մենք դեռ փնտրտուքների մեջ ենք, թե ինչպե՞ս անենք, որ ավելի լավ ապրենք, լավ եւ երջանիկ, ԱՄՆ-ում տեղի ունեցավ մի խիստ ուշագրավ դատավարություն: Նյու Յորք նահանգի Սիրաքյուզ քաղաքում դատարանը որոշեց բավարարել Ռոդոնդո ամուսինների հայցն ընդդեմ... իրենց իսկ որդուՙ 30-ամյա Մայք Ռոդոնդոյի: Ծնողները դատի ...
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն անցյալ շաբաթ հավաքել էր որոշ լրատվամիջոցների ղեկավարներին մեկ սեղանի շուրջը: Այլ երկրում այս լուրն արդեն իսկ սենսացիա կլիներ, բայց մեր պարագայում սա համարվում է թափանցիկ աշխատանք, բացի այդՙ սենսացիան դեռ առջեւում է: Պարոն Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր, ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո (այս բառը մնաց, չնայած ՀՀ վարչապետն այլեւս Կարեն Կարապետյանը չէ) ոստիկանությունը մշակել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքում վարչարարության փոփոխություն: Մասնավորապես մի շարք խախտումներ կատարելու դեպքում վարորդներն այլեւս չեն տուգանվի: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասել է, որ եթե օրինակ վարորդը ...
Հուժկու ժողովրդական բողոքի ալիքին հաջորդած շաբաթների ընթացքում մենք ուշադրությամբ հետեւում ենք ներքաղաքական զարգացումներին, որոնք որոշ հարցերում պարզություն մտցնելով, ծնում են բազմաթիվ նոր հարցեր, որոնք կարոտ են սպառիչ պատասխանի: Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ Հայաստանում հաստատված է մի երկիշխանություն, մի յուրօրինակ հավասարակշռություն «հների» եւ «նորերի» միջեւ: Նոր վարչապետ Նիկոլ ...
Մեր նախորդ հրապարակման մեջ (տե՛ս «Ազգ», թիվ 18(5514) 11 մայիսի 2018) շատ համառոտ խոսելով Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության մասին` նշել էինք, որ 1918 թ. հունիսի 7-ին Հայոց Ազգային խորհուրդը 13 կողմ եւ 2 դեմ ձայնով կառավարության նախագահ ընտրեց Հովհաննես Քաջազնունուն: Իսկ վերջինս խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Առաջին հանրապետության առաջին կառավարության ...
Վերոնշյալ խորագրով Իրանի Ատրպատական նահանգի բնակչության բազմաէթնիկ ծագման մասին գրված ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող հոդվածը վերցված է Իրանի պետական օրգան հանդիսացող «Iran» թերթից: Հեղինակն է Ադրբեջանի պատմության հետազոտող-մասնագետ Հոջատ Յահյիպուրը:
Ուոթերթաունի Հայկական թանգարանի եւ Թեքեյան մշակութային միության համահովանավորությամբ թանգարանի Ադել եւ Հայկ Տեր Մանուելյան դահլիճում ապրիլի 12-ին կայացել է պատմաբան դոկտ. Ումիտ Քուրտի դասախոսությունը Այնթապի 1920-21 թվերի ինքնապաշտպանական մարտերի մասին:
Լրացավ հայ նշանավոր գիտնական, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանի 75 տարին:
Երկուշաբթի, աշխարհի ազդեցիկ պարբերականներՙ The Wall Street Journal, The Times, The Daily Telegraph-ը, լույս տեսան պատկառազդու մահախոսականներով. «Մահացել է մեր ժամանակների խոշորագույն պատմագետՙ Բեռնարդ Լյուիսը»: Մայիսի 19-ին, 101 տարեկանում, Նյու Ջըրսիի ծերանոցում իր կյանքն ավանդեց մի մարդ, որի տեսակետները Մերձավոր Արեւելքի, իսլամի եւ աշխարհում հրեական գործոնի մասինՙ մոգական ազդեցություն են ...
Պատմության մեջ առաջին անգամ բրնձակեր ճապոնացիները ցորենի հացին ծանոթացել են 16-րդ դարումՙ պորտուգալացի միսիոներների շնորհիվ: Ճապոնիայիՙ աշխարհից ամբողջական մեկուսացման պատճառով հետագա դարերում ցորենի մշակույթը մնացել է անծանոթ մինչեւ 19-րդ դարի կեսը: Հաջորդ հարյուրամյակին ճապոնացիները սկսել են ավելի բացվել աշխարհի առաջ եւ փորձել տարբեր մշակույթներ, այդ թվումՙ սնունդի մշակույթը:
Ինչպես գիտենք, եւ գիտեն բոլորը կամ գրեթե բոլորը, այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրաման հարյուրամյակը: Հարյուր տարի առաջ մենք ունեցել ենք Հայոց պատմության մեջ շատ կարճ կյանք ունեցող առաջին անկախ հանրապետություն, որի դերը, չնայած այդ կարճ կյանքին, նշանակալի է եղել, եւ որի, վատ առումով, խիստ նշանակալի անկման պատճառների ...
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն , Վաշինգտոնում Heritage Foundation-ում ելույթ ունենալով, ուրվագծել է այն միջոցառումների ամբողջությունը, որոնք ամերիկացիները մտադիր են իրականացնել Թեհրանի նկատմամբ: Փորձագետները դրանք անվանում են «ամենակոշտ պատժամիջոցները պատմության մեջ»: Ընդսմին Պոմպեոն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարությունն այսուհետեւ կիրականացվի 2015թ. Իրանի միջուկային բազմակողմ համաձայնագրի պայմաններից ...
Առաջիկա երեքշաբթի օրը, մայիսի 29-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճում կկայանա գինեձոն-շնորհանդեսՙ սփյուռքահայ պատմաբան, ազգային-կուսակցական գործիչ եւ խմբագիր
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն երկրորդ տարին է, ինչ իր աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով մասնակից է դառնում «Հեծանվով դեպի աշխատավայր» հանրային իրազեկման միջազգային նախաձեռնությանը, որն անցկացվում է մայիսին, աշխարհի շատ երկրներում:
Մայիսի 17-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ: