Որեւէ վերլուծաբանի համար դժվար է համատարած ինքնասիրահարվածության, ինքնիրավչության, ինքնադատաստանի ներկա մթնոլորտում գտնել-բռնել-քաշել ներքաղաքական խճճված կծիկի թելերը, մատնանշել հանգուցալուծման ուղիները, կռահել դեպքերի հետագա զարգացման ընթացքը: Ժողովրդային մակարդակի վրա տիրապետողը անձի պաշտամունքն է, որի պոռթկմանը ականատես եղանք մայիսի 28-ին Սարդարապատում, պետականության 100-ամյակի տոնակատարության ժամանակ: Այդ օրը, այնտեղ, եթե ինչ-որ հրաշքով հայտնվեին գեներալ ...
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը խորհրդարանում հայտնեց, թե գյուղատնտեսական վարկերի տույժուտուգանքների համաներման հարցը քննարկվում է համապատասխան կառույցների հետ: Դա լինելու է մեկ անգամ միայն, որոշակի ժամկետի համար, այնպես, որ սրբագրվեն վարկային պատմությունները` թույլ չտալով խոչընդոտել մարդկանց հետագա վարկառության վրա: Այդպիսի համաներում նախատեսելու համար դեռեւս օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն Հարկային օրենսգրքում:
Անցնող շաբաթվա ընթացքում նշվեց Առաջին հանրապետության 100-ամյակը: Չնայած տոնակատարության սցենարային թերություններին` վարչապետ Փաշինյանի ելույթը պետություն ու հայրենիք ունեցողի ելույթ էր, գնահատելի` անմիջականությամբ: Ազգային ժողովի նախագահի բացակայությունը պետության ղեկավարների շարքում, այո, պատիվ չէր բերում պետությանը` անկախ նրանից մանրախնդրությունը, թե՞ անփորձությունը շարժառիթ դարձած լիներ դրա համար: Բաբլոյանի մասով ...
Մայիսի 31- ին «Սասնա ծռերի» գործով 3-րդ ամբաստանյալն ազատ արձակվեց: Դատարանը մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանին: Նա 2016 թվականի հուլիսի 17- ին ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամ չէ: Նույն օրը Աթոյանից առաջ փոխվել ...
Հայոց առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 4 միջոցառում անցկացվեց Գերմանիայումՙ մայիսի 19-ին եւ 26-ին Բեռլինում գործող հայկական երկու համայնքների կազմակերպությամբ, այնուհետ Մայնի Ֆրանկֆուրտում մայիսի 27-ին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, առաջնորդարանի եւ դեսպանության հրավիրած հանդիսավոր երաժշտական երեկոն տոնական տրամադրություն փոխանցեց, իսկ մայիսի 28-ին երկրի մայրաքաղաքում, Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցչության սրահում ժամը 12.30-ից 14.30-ը Բեռլինում ...
Մայիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության եւ Գերագույն խորհրդի ղեկավար կազմին:
Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, պատմաբան, ազգային-կուսակցական գործիչ եւ «Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանի «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» հատորաշարի 3-րդ գրքի լույս ընծայմանը նվիրված գինեձոն-շնորհանդես:
Մայիսի 27-ի երեկոյեան կը մօտենամ Հանրապետութեան հրապարակի մեթրոյի կայարանին յարակից այն վայրին, ուր պիտի տեղադրուի Հայաստանի առաջին հանրապետութեան կերտիչներէն Արամ Մանուկեանի արձանը, եւ որուն հանդիսաւոր բացումը պիտի կատարուի յաջորդ օր, Մայիսի 28-ին, Առաջին հանրապետութեան 100-ամեակին առթիւ: Արձանին պատուանդանը, որ ամիսներ առաջ սկսած էին պատրաստել, աւարտած է, սակայն արձան չկայ... Կ՛ըսեմՙ ...
Ավստրալահայ համայնքի «Միութիւն» ազգային-քաղաքական-մշակութային ամսաթերթից տեղեկանում ենք, որ «Անատոլիական պատմություն» վերնագրով ֆրանսիական նոր ֆիլմ է պատրաստվում Հայոց ցեղասպանության մասին, հիմնված Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) «Այնտեղ, ուր ծաղկում են վայրի վարդեր: Անատոլիական պատմություն» գրքի վրա: Ֆիլմի ռեժիսորն է Արտակ Իգիթյանը , երաժշտության հեղինակըՙ ...
Վերջին օրերին, բացի «ապօրինի հարստացածների գործով» ԱԱԾ-ի որոշ բացահայտումներից, «Երեւան-Սիթի» խանութներում տիրող հարկային գաղջ տրամադրություններից եւ մետաղական հանքերում բացահայտված ֆինանսականՙ մեղմ ասած անճշտություններից, ինչպես նաեւ վարչապետ Փաշինյանի եւ նոր կառավարությանՙ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարից, պարզ դարձավ նաեւ մի մանրուք, իսկապես մանրուք. սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը , որն, ...
Դոնալդ Թրամփը հանդիպել է Քիմ Քարդաշյանի հետ: Նկատի չունեմՙ նախքան տիկին Մելանյա Թրամփի հետ ծանոթանալը, այլ հիմաՙ որպես ԱՄՆ նախագահ: Ընդ որում, Թրամփ-Քարդաշյան հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Գլենդելի, օրինակՙ Հայկական դարպասների մոտ, այլ Վաշինգտոնում, Սպիտակ տանը, ձվաձեւ աշխատասենյակում: Հանդիպման վերջում, որն ի դեպ փակ դռների հետեւում է տեղի ...
Էլթոն Ջոնը երաժիշտ է, աշխարհում ամենատաղանդավորներից մեկը: Ճիշտ է, նա նաեւ բրիտանացի է եւ միասեռական, ունի Դեւիդ անունով ամուսին, բայց նա նախ եւ առաջ երաժիշտ է: Այսինքն աշխարհի որեւէ երկրում, երբ տալիս են Էլթոն Ջոն անունը, որեւէ մեկը չի ասումՙ «Հա, այդ բրիտանացի՞ն», կամ «Հա, այդ միասեռակա՞նը»: Ինչպես Չայկովսկիին չէին ...
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մայր հայրենիքում եւ Սփյուռքում այս օրերին տոնում է Հայոց պետականության վերակերտման 100-ամյա պանծալի հոբելյանը: Ամենուրեք աննախադեպ աշխուժություն է ու յուրահատուկ մրցակցություն: Ով ավելի շատ բան կասի, ով ավելի հավաստի փաստեր կվկայակոչի ու ավելի վստահելի գործիչներից հղումներ կանի եւ ցույց կտա, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար ու ձիգ ...
Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբը կանոնավորապես վերլուծում է Հայաստանի տնտեսության արդի վիճակը, նպատակ ունենալով լուսաբանել տնտեսության մեջ տեղաշարժերը, այն դրական միտումներն ու դրսեւորումները, որոնք բխում են եվրասիական տնտեսական գործընթացին մեր երկրի մասնակցությունից: Ակումբի փորձագիտական եզրակացությունները քաջ հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում:
Նախապես նշեմ, որ ներքոգրյալը միտում չունի ստվերել Երեւանի պետական համալսարանի անունն ու վարկանիշը եւ վարկաբեկել համբավը: Տեքստիՙ համալսարանի միայն բացասական կողմերն արծարծելը չի պաշտպանում ոմանց այն տեսակետը, թե համալսարանում ոչ մի լավ բան չկա, պարզապես այս անգամ նպատակահարմար եմ գտել խոսել սույն խնդիրների մասին:
Որոշակի լարվածություն է նկատվում ԱՄՆ-ի եւ մերձավորարեւելյան խոշոր երկրներից մեկիՙ Թուրքիայի փոխհարաբերություններում: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրերս ընդունեց 2019 թ. ֆինանսատնտեսական բյուջեի օրինագիծը: Այն պաշտպանության նախարարին զրկում է Թուրքիային սպառազինության մատակարարմանը հավանություն տալու իրավունքիցՙ առանց Անկարայի կողմից ռուսական հ-400 համակարգերի գնմանն առնչվող զեկուցագրերի տրամադրման: Օրենսդիրները մտադիր են խափանել նաեւ Թուրքիայի կողմից ...
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կրկին դարձավ աշխարհի ԶԼՄ-ների ամենամեջբերվող նյուզմեյքերներից մեկը անցած շաբաթ: Մայիսի 14-ին Սոչիում ԵԱՏՄ երկրների գագաթաժողովում ղազախական առաջնորդը հայտարարեց Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ նավագնաց ջրանցքի շինարարության հնարավորության մասին: Գաղափարը նոր չէ եւ, ինչպես արտահայտվեց ինքըՙ Նազարբաեւը. «դրա մասին խոսում էին դեռ ցարի ժամանակ»: Ուրեմն ինչո՞ւմ է ...
2018-ը հայության կյանքում բեկումնային իրադարձությունների եւ արմատական փոփոխությունների տարի լինելուց բացի, նաեւ հոբելյանական է. այս տարի արդեն նշել ենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակն ու նշելու ենք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Բայց 2018-ը, նշանակալի եւ հոբելյանական լինելուց բացի, ինչ-որ առումով նաեւ «տիեզերական» է, եւ այս աննախադեպ նախաձեռնության հեղինակը բազմաթիվ ինքնատիպ մտահղացումներով ...
Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: Ջրաղացների կարողությունը սահմանվում էր աղացների քանակով, որն էլ իր հերթին կախված էր բնակավայրերի մեծությունից եւ աղացները շարժող ջրի քանակից:
Գոյություն ունի միայն երեք երթուղի, որոնցով հնարավոր է Ասիայից Եվրոպա տեղափոխել էներգակիրներ եւ այլ ապրանքներ: Դրանք անցնում են Իրանով, Ռուսաստանով եւ Ադրբեջանով: Քանի որ Ռուսաստանի եւ Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունները շատ վատ են, հարյուր միլիարդավոր դոլարանոց առեւտրի համար միակ ճանապարհը մնում է Ադրբեջանը, գրում է The Foreign Policy հրատարակությունը:
Տարին պատմական է ամերիկահայ համայնքի համար, նշվում է Ամերիկա ժամանած առաջին հայի 400-ամյակը: 1618-ին Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայի Վիրջինիա ժամանումով ազդարարվեց հայ գաղթականների հոսքը դեպի Նոր Աշխարհ: Այդ արհեստավորները, առեւտրականներն ու հողագործները, որոնք Ամերիկա էին եկել գոյատեւելու, ապահով օթեւան գտնելու եւ բռնության պայմաններում դեռեւս ապրող իրենց ընտանիքներին ...
Հայաստանցիներիս պարագայում կարելի է անվարան ասել ու պնդել, որ մեզանում, ինչպես 1-2 այլ արտադրանքի դեպքում, գինու պաշտամունք կա: Դպրոցական տարիքից լսում ենք, որ Հայաստանը համարվում է խաղողագործության հնագույն երկրներից մեկը, որպիսի մշակաբույսից է հիմնականում ստացվում աստվածների խմիչք որակվող այս անմահական ըմպելիքը: Վկայություններ կան այն մասին, թե մեր բնօրրանում գինեգործության բարձր ...
Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզը գործում է 1981 թվականիցՙ 37 տարի: Խորհրդային համակարգի փլուզումից հետո, շենքում ջեռուցման համակարգ չի եղել: Սաների հաճախումն ապահովելու համար, խնդրին տարիներ շարունակ տրվել է ժամանակավոր լուծում. շենքը ջեռուցվել է վառարաններով: Վառելափայտն էլ ապահովել են ծնողներն ու գյուղապետը: Ավելի ուշ, այդ ամենին փոխարինել են էլեկտրական սալիկները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ ս.թ. հունիսի 15-ը «Honor», «Lenovo», «Alcatel», «Blu», «Acer», «Nokia» եւ «HTC» սմարթֆոնների մի շարք մոդելներ* ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում եւ առցանց կարելի է գնել 50% զեղչով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. հունիսի4-ից «Զանգ Հայաստան» ծառայության միջոցովայժմ հնարավորություն է ընձեռնվում զանգահարել ոչ միայն դեպի ՎիվաՍել-ՄՏՍ,այլ- դեպի 374 97, 374 47 ցանցեր,«Ucom» - «Վեոն» օպերատորների բջջային - ֆիքսված ցանցեր, ինչպես նա- այլ ոչ աշխարհագրական ուղղություններով:
Այս օրերուն կրկին աշխուժացած են այն մարդիկը, Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, որոնք օգտուելով մեր ժողովուրդին անգիտութենէն եւ, երբեմն ալ, իրենց սեփական... տգիտութենէն, կը ջանան կարծիք ստեղծել, թէ Հայ եկեղեցւոյ պատմութեան մէջ Ամենայն հայոց կաթողիկոսներու գահընկեցութիւնը սովորական երեւոյթ մը եղած է, եւ, ինչպէս կը պնդէ, օրինակ, անթիլիասական նախկին եկեղեցական Ոսկան Մխիթարեանՙ ...