Կարծեմ 1993-ին էր: Տերյան փողոցի վրա բացվել էր Երեւանի առաջին նպարեղենի մինի-մարկետը, որը այդ օրերին հատուկ սեղանիկային առեւտրի տխուր ֆոնինՙ քաղաքակիրթ կյանքի հիշողություններ էր արթնացնում: Ոգեւորվածՙ մի օր մոտեցա տնօրենին եւ առաջարկեցի մեր թերթի համար նյութ պատրաստել այդ նոր երեւույթը ներկայացնող, անվճար: Մարդը թթվեցրեց դեմքը եւ ասացՙ «Ախպեր, հերիք չի՞ ...
Հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին երեկվանից կարող են մասնակցել արտերկրում բնակվող Թուրքիայիՙ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները: Նրանց թիվը Գերմանիայում 1,4 միլիոն է: ԳԴՀ-ում լավ չինտեգրված թուրքերի համար Էրդողանը պետական մեծ գործիչ է, որ կարողանում է Արեւմուտքին իր կամքը թելադրել: Թուրքիայի ընտրությունները լուսաբանողները հավանական են համարում, որ ...
Եղավ այն, ինչ սպասվում էր. ՀՀԿ-ն լքեցին մի շարք պատգամավորներ, այդ թվում` գործարար հայտնի անուններ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը, եւ ՀՀԿ-ն զրկվեց մեծամասնությունից: Երեկվա դրությամբ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, ՀՀԿ խմբակցության 58 պատգամավորից մնացել էին 52-ը: Սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնության համար անհրաժեշտ ...
«Հայաստանը հենվում է երիտասարդների ուժի վրա» վերնագրով հարցազրույց է հրատարակել «Լայպցիգեր ֆոլքսցայթունգը»ՙ մայիսի 29-ին ներկայացնելով Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի տեսակետները մեր երկրում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության վերաբերյալ: Թերթը հիշատակում է, թե դեսպանն անցնող շաբաթ Լայպցիգի համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել, եւ օգտվելով այդ առիթից նրա միջոցով է ...
Հայաստանի նախագահի ինստիտուտին վերապահումներով ենք վերաբերվում: Խորհրդարանական երկիր ենք, սահմանադրությամբ նախագահի լիազորությունները անգթորեն կրճատված են. նախագահը գործադիր կառավարման հնարավորություններ չունի եւ այլն, եւ այլն:
Թաւշեայ յեղափոխութեան թաւիշը փռեցին նոր կառավարութեան ոտքերուն տակ, որպէսզի նորեկ նախարարները հանգիստ քալեն անոր վրայ ու իրենց գործերն ալ սահուն ընթանան: Ժողովուրդը, ինչպէս միշտ, ամէն յեղաշրջումէ ետք, անհամբեր է իր մասնակցութեամբ կատարուածին պտուղները քաղելու: Տասնամեակ մը ամբողջ եւ աւելի, համբերեց, տոկաց, մխաց-մխաց, մինչեւ որ բռնկեցաւ ու բանտուած աղբիւրի ջուրին նման, ...
«Ազգում» նորերս մտահոգություն էր արտահայտվել այն կապակցությամբ, որ տեղի օլիգարխների նկատմամբ հարկադրական միջոցներ ձեռնարկելու դեպքում կարող է կապիտալի արտահոսք նկատվել, եւ որ պետք է պայմաններ ստեղծել ու առիթ տալ գործարարներին կամովին պետբյուջե վերադարձնելու ազգային հարստությունից իրենց գողացած կամ վերեւիններին տված միջոցները:
88-ի դեկտեմբերյան երկրաշարժի համարյա 30-ամյա տխուր խորհրդանիշՙ «Շիրակ» հյուրանոցի կիսաքանդ ավերակն այլեւս չկա: Երեւի մի երկու ամիս ընդմիջումից հետո օրերս քայլքով հասնելով քաղաքիս ինձ հարազատ Ազնավուրի հրապարակ, մի տեսակ անակնկալի եկա, հետո իմացա, որ շինությունը բոլորովին վերջերս է քանդվել-«մաքրվել»: Այնպես անսովոր էր...
Արցախում բողոքի ցույցերը դադարել են: Ավելի ճիշտՙ բողոքի ակցիաները շարունակվում են, բայց ցույցերը դադարել են: Պետնախարար Արա Հարությունյանը հրաժարական ներկայացրեց, որին հաջորդեցին Արցախի ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի հրաժարականները: Իսկ Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղադրվել են հատուկ սեղանիկներ, որոնցից յուրաքանչյուրի դիմաց նստած է մի աղջիկ կամ տղա ու Արցախի բոլոր քաղաքացիները հնարավորություն ...
Չեմ հիշում, թե ով է ասել, բայց մի տեղ կարդացել եմ, որ Աստծուն հավատացող կաթողիկոսից ավելի լավ բան միայն մշտապես աղոթող քահանան է: Եթե կաթողիկոսը հավատում է Աստծուն, քահանան մշտապես կաղոթի, չնայած, եթե քահանան մշտապես աղոթի, կաթողիկոսը կսկսի հավատալ Աստծուն: Ինչեւէ, սեր` միմյանց եւ հավատ` առ Աստված եմ մաղթում մեր ...
Երկու տարի առաջ, երբ Հանրապետությունում իշխանությունը պատկանում էր ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանն էլ ՀՀ նախագահն էր, նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում (կոնկրետ` Չարբախում) գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղից կրակոցներ են լսվում: Պարզվում է, որ տեղի է ունեցել սպանություն. 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահանում է, իսկ հրազենային վերք ստացած 38-ամյա ...
...Ի՞նչ կա կյանքում ավելի անարդար բան, քան ծնողների արցունքներն ու հոգու, սրտի անպատմելի ցավըՙ երկրային կյանքին անսպասելիորեն հրաժեշտ տված իրենց ջահել որդու համար: Անարդա՛ր է, այո՛, երբ ծնողներն են որդու հիշատակը խնկարկում, սակայն անքննելի են գործերն Աստծո... Երկար ժամանակ ՀԲԸ Միության եւ Ռամկավար Ազատական կուսակցության Ֆրանսիայի շրջանակի կարկառուն ղեկավար գործիչներից ...
Հունիսի 1-ին Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված Առաջին հանրապետության տարիներին Հայաստանի էներգետիկայի խնդիրներին: Ընդարձակ զեկուցումով հանդես եկավ էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանը: Նա մանրակրկիտ ներկայացրեց «Հայաստանի էներգետիկան առաջին հանրապետության տարիներին» աշխատանքը:
Այս տարի Ղազախստանի բնակիչները կնշեն իրենց երկրի մայրաքաղաքի 20-ամյակը: Ղազախների համար Աստանայի հետ կապված յուրաքանչյուր տարեթիվ հատուկ է: Սա չափազանցություն չէ: Իրենց երկրի մայրաքաղաքի առաջացման պատմությունն ուսումնասիրում են դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, դրան նվիրվում են ֆիլմեր, լրագրողական հետաքննություններ, բանաստեղծություններ:
Երեւանում բացված Տիեզերքի թանգարանում http:/www.garni-cosmos.com/ ցուցադրված են ցուցանմուշներ, որոնցով կհպարտանա յուրաքանչյուր երկիր: Ցուցանմուշների թվում են տիեզերքի հետազոտման վաղ շրջանումՙ 1960-70թթ. ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ Հայաստանում ստեղծված, տիեզերք արձակված եւ վերադարձված գիտական սարքեր: Կարող է աներեւակայելի թվա, սակայն այդ սարքերով տիեզերքում իրականացվել են աշխարհի ամենակատարյալ գիտափորձերը, ինչի մասին այսօր կարելի կարդալ, ...
Ասում ենՙ եթե որոշել ես օգնել եւ օգնում ես, ապա պատասխանատվություն ես ստանձնում այդ որոշման համար: Այդպես էլ Ամերիկայի եւ Կանադայի «Թեքեյան մշակութային միություն» մեծ ընտանիքը շուրջ 18 տարի շարունակ ստանձնել եւ շարունակում է իր բարեգործական ծրագրի իրականացումը Հայաստանում եւ Արցախում Վահան Թեքեյանի անունը կրող 5 դպրոցներում:
«Հունիսի 24-ին նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շեմին դատական հետապնդումներն ընդդեմ քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանի շարունակվում են», գրում է Ամբերին Զամանը «Ալ Մոնիտորում»: Դրանք մեծ մասամբ հիմնված են 299 եւ 301 հայտնի հոդվածների վրա, որոնք պատիժ են սահմանում թուրք ազգին եւ նախագահին ...
Իսրայելական «Հաարեց» թերթում լրագրող Սամի Պերեցն անդրադառնում է կրկին վատթարացած Իսրայել-Թուրքիա հարաբերություններին: «Մավի Մարմարայի» 2010-ին տեղի ունեցած միջադեպից հետո վատթարացած հարաբերությունները կարճ ժամանակով բարելավվել էին շնորհիվ Թուրքիային 20 միլիոն դոլարի փոխհատուցում վճարելու Իսրայելի պատրաստակամությանը: Սակայն եթե մինչեւ վերջերս տնտեսական կապերը, անկախ քաղաքականից, շարունակվում էին անխափան աշխատել, ...
Երկու ամիս առաջ «Ազգ» թերթում հարցազրույց էինք տպագրել Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանի հետ («Նոր հայ է ստեղծվելու, ուզեք թե չուզեք», 09.03.2018), Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր որակի ստեղծման անհրաժեշտության մասին: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կարծես թե տվել է նոր որակի հարաբերություններ ստեղծելու հնարավորությունը:
Ով հունիսի 2-ին Մաստրիխտի սուրբ Սերվատիուսի տաճարում ներկա գտնվեց պատարագին, մեզ համակարծիք կլինի, այնքան բան կա պատմելու, որ այսօրվա շաբաթաթերթի սուղ տարածքում բավականին կուչ կգա, գույն ու ավիշ կկորցնի: Չորրորդ դարում քրիստոնեության լույսը Հոլանդիա հասցրած հայ հոգեւորական Սրբատիոս-Սերովբեի կամ, ինչպես հոլանդացիներն են նրան անվանում, Սինտ Սերվասի հիշատակության օրը, որ մայիսին ...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը Իսրայելին չի օգնի Իրանի հետ նրա զինված հակամարտության դեպքում: Ըստ էության, նա կրկնել է այն, ինչ ասել էր գարնանը Վարշավայումՙ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Ստոլտենբերգի խոսքերը որոշակի հետեւությունների տեղիք են տալիս:
Այս օրերին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի եւ ցմահ բանտարկվածների գործով ներման դիմումները քննող հանձնախմբի անունով հազարավոր նամակներ են ուղղվում թուրք-ամերիկյան ազդեցիկ կազմակերպություններից, ուր պահանջվում է ներում չշնորհել ամերիկյան Սենտ Լուիս Օբիսպո բանտում ցմահ ազատազրկված, հայազգիՙ Համբիկ (Հարրի) Սասունյանին: Թուրքական Daily Sabah պարբերականի անգլերեն կայքէջը, ինչը մոլլայի «հարայ» կանչելու առաքելություն է ...
Եվրոմիության երկրներից ներմուծվող պողպատի եւ ալյումինի վրա 25 տոկոս եւ 10 տոկոս մաքսատուրք հաստատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հերթական հարվածն է անդրատլանտյան համերաշխությանը: Եվրոպացիների համար հունիս 1-ից ուժի մեջ մտած այդ որոշումն անակնկալ չէր:
Վերջապէս Իսրայէլ իրականացնելու ճամբուն վրայ դրաւ Երուսաղէմը մայրաքաղաք դարձնելու տարիներու իր երազը, ԱՄՆ-ի նախագահ Տոնալտ Թրամփի անակնկալ յայտարարութեամբՙ ԱՄՆ-ի դեսպանատունը Թէլ Աւիւէն Երուսաղէմ փոխադրելու կապակցութեամբ:
Ժամանակակից առողջապահական պահանջներին չհամապատասխանելու պատճառով Ֆլաշինգի (Քուինզ, Նյու Յորք) 45-րդ պողոտայում գտնվող 70-ամյա երեք հարկանի շենքը, որը «Նյու Յորքի Հայ Տուն» անունով ծառայում էր որպես ծերանոց, փակվել է, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ուղարկում եմ Ձեզ իմ խնդրանքի տեքստի մի մասը, ուղղված պարոն Ն. Փաշինյանին, որը հնչեցրել եմ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ 2018 թ. մայիսի 25-ին.
Ամռանը մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվանա սպասված եւ նշանավոր իրադարձությամբ: Հուլիսի 8-ին կմեկնարկի հոբելյանականՙ 15-րդ «Ոսկե ծիրան»-ը եւ ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին: