Վերնագիրը չի վերաբերում Մանվել Գրիգորյանի մասնավոր պարագային միայն, այլեւ այն երեւույթին, որը ծնունդ է տվել նրան եւ նրա նմաններին, որոնք թերեւս ոչ այդքան այլանդակ, սակայն դժբախտաբար եղել են ու կան մեր հասարակության մեջ, նույնիսկ բանակում:
Վերնագրի հիշյալ տեղեկությունը փոխանցում է Պրահայի «Օրեր»- կայքէջը, որ իրազեկում է, թե հունիսի 21- ին Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի եւ ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, առաջին նիստն է գումարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը (ԳԽ), որի ընթացքում քննարկվել ...
Լրահոսը սպանում է, բարկացնում, ճզմում ու ոչնչացնում. գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատնից ԱԱԾ-ը, զենք եւ ռազմամթերքից բացի, զինվորի բաժին «տուշոնկա» ու խտացրած կաթ է հայտնաբերել` երեխեքի գրած սրտառուչ նամակներով, սահման` զինվորին ուղարկված փաթեթները... հասել են Մանվելի պահեստներ, կեր դարձել նրա արջերին: Գեներալին ձերբակալել եւ կալանավորել են, հանրության զայրույթն ու ցասումը սահման ...
Գերմանական ԶԼՄ- ի լրատվահոսքն անցյալ ամիսներին Հայաստանին գերուշադիր հայացք սեւեռելուց հետո, մեր դիտարկմամբ, այժմ նույնքան հետաքրքրված չէ, թե կոռուպցիայի դեմ պայքարն ինչպես են իրականացնում Հայաստանի նոր իշխանությունները: Հայաստանի մասին գրում են իհարկեՙ հիշատակելով զբոսաշրջային նոր կամՙ քիչ բացահայտված հասցե լինելը: Գեներալ Մանվել Գրիգորյանի մասինՙ լռում են: («Դոյչե վելլեն» անշուշտ անդրադարձել ...
Ժամը 11- ը մոտենում է: Մաստրիխտի սուրբ Սերվատիուսի եկեղեցում, սրբի աճյունատուփը հսկող 4 հոգեւորականները, որ անշարժ էին այնքան, ասես մադամ Տյուսոյի մոմե արձաններ լինեին, շունչ առան, անձայն հեռացան: Եկեղեցին սկսեց լցվել: Սուրբ Սերվատիուսի տասնօրյակի նախավերջին օրն էՙ պատարագ մատուցելու պատիվը հայ հոգեւորականներին է տրված: Իմ առջեւիՙ « նախօրոք պատվիրված է» ...
...1990-ական թվականների առաջին կեսին էր: Ավերիչ երկրաշարժի ծանր վերքերից դեռ տնքացող եւ թշվառության, ցուրտ ու մութի մատնված Լենինական-Գյումրու նախկին կուսքաղկոմի շենքի դիմաց, որը Լորիս Ճգնավորյանի կայացած հայտնի ուխտագնացությունից հետո նորոգվելու-վերականգնվելու եւ դառնալու էր Արվեստների ակադեմիա, այդ խնդրի հետ կապված մի երեւի ուրախալի առիթով փոքրիկ հանդիսություն էր: Մաեստրոն ինքը ներկա էր, ...
Լոնդոնի Ռութլեջ (Routledge) հրատարակչատունը լույս է ընծայել Նյու Յորքի Այոնա քոլեջի Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի պատմության ավագ դասախոս Ջորջ Բուռնությանի«Հայաստանը եւ կայսրության անկումը: Երեւանի նահանգը 1900-1914 թթ.» (Armenia and Imperial Decline: The Yerevan Province, 1900-1914) խորագրով նոր հատորը անգլերն լեզվով, ...
ՀՀ Հանրային կրթության նախարար Միքայել Աթաբեկյանը (Հժկ) ծնվել է Թիֆլիսում 1870 թվականին: Ինչպես հաճախ է պատահում Մ. Աթաբեկյանի մասին շատ տեղեկություններ մեզ չեն հասել: Միայն հայտնի է, որ նա սերում էր Ջրաբերդ գավառի տիրակալների`Աթաբեկյանների իշխանական տոհմից: Տոհմն առաջացել է 15-րդ դարում: Նահապետն էր իշխան Աթաբեկ Գ Հասան-Ջալալյանը, իշխան Ջալալ Գ ...
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների օգտագործումը: Ուսումնասիրությունները վկայում են բարդ կլիմայական պայմաններում գազային տուրբինների կիրառման անհրաժեշտությունը: Գյումրի քաղաքի համար այն ունի նաեւ ռազմավարական նշանակություն, քանի որ քաղաքը գտնվում է առկա մյուս էլեկտրակայաններից բավարար հեռավորության վրա: Այս հարցում հապաղելու իրավունք չունենք: Այստեղ արտադրված ...
Օրեր առաջ անազատությունից դուրս եկած գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կարծիքով, օրեր առաջ անազատության մեջ հայտնված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ոչ թե գեներալ է, այլ կոլխոզի նախագահ: Սամվել Բաբայանն ու Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս են, երկուսն էլ: Երկուսից էլ, իրենց ասելով, թշնամին վախից փախել է մինչեւ Բաքու, երկուսն էլ, ...
Ամերիկացի Մարկ Մենսոնը ծնվել է 1984-ի մարտի 9-ին: Ու չնայած բավականին երիտասարդ տարիքին, արդեն ձեռներեց է ու ամբողջ աշխարհում հայտնի գրող: Բոլորովին վերջերս լույս տեսավ նրա գիրքը, որն արդեն իսկ բեսթսելեր է համարվում: Գիրքը կոչվում է «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Ճիշտ է, մեծ տառերով վերնագրի տակ ...
Ֆուտբոլային խաղադրույքներ ընդունելու այս թեժ սեզոնին հայաստանյան բույքմեյքերական ընկերություններին առաջարկում եմ հաջող բիզնեսի մեկ այլ ձեւ: Ընդունել խաղադրույքներ, թե Մանվել Գրիգորյանից հետո ո՞ւմ տուն կամ ամառանոց է գնալու ԱԱԾ-ն: Ի դեպ, կարելի է նույնիսկ համաժողովրդական քվեարկության կամ հանրաքվեի դնել այս հարցը, մանավանդ, որ վերջին ժամանակներում Հայաստանում ինչ լինում է, ժողովրդի ...
Տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում լուսահոգի Վազգեն Սարգսյանը անդրադառնալով այն հարցին, թե ինչու Արցախյան պատերազմից հետո Ազգային հերոսի կոչում շնորհեցին միայն զոհված ազատամարտիկներին, տվել էր մոտավորապես հետեւյալ պատասխանը, Ազգային հերոսը ՀՀ բարձրագույն պարգեւն է, որին արժանացող անձը պետք է այն վաստակի ոչ միայն ռազմի դաշտում ...
Կ՛ըսեն թէ թատրոնը սկսած է հին Յունաստանի տաճարներէն, ուր, յատուկ զգեստաւորումով, բարձրադիր հարթակի մը վրայ կանգնած քրմապետը, չաստուածներուն զոհամատոյցի ատեն, վերամբարձ ձեռքերով ու տարօրինակ շարժումներով աղօթք կը յղէր առ դից, իսկ խուռներամ բազմութիւնը խիստ տպաւորուած, ծնկաչոք կը մասնակցեր արարողութեան...
Առաջիկա օրերին լրանում է Կալիֆոռնիայի նախկին կառավարիչ Ջորջ Դյոքմեճյանի մահվան քառասունքը: Երկու ժամկետով (1983-ի հունվարից մինչեւ 1991-ի հունվարը) այդ պաշտոնը զբաղեցրած հայորդին, որ Ամերիկայի հանրապետական կուսակցությանն էր անդամագրված, հարգված եւ սիրված էր հատկապես այն պատճառով, որ վեր կանգնելով կուսակցական պատկանելիությունից նա հմտորեն կարողանում էր համագործակցել, հավասարակշռված ձեւով, ինչպես հանրապետական, այնպես ...
Ֆրանսիայում հայկական հոծ բնակչություն ունեցող կենտրոններից է Դեսինը, որ Ռոն Ալպեր տնտեսական շրջանում գտնվող Լիոնի արվարձաններից է: Այստեղ, ուրիշ մի շարք հայկական հիմնարկությունների շարքում, որոնք բոլորն էլ գտնվում են 1965-ին անվանակոչված «Rue de 24 avril 1915» (1915 թ. ապրիլի 24) փողոցում, գործում է «Հայկական հիշողությանց ազգային կենտրոնը» (ՀՀԱԿ)ՙ Centre National ...
Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ՆԱԱՍՐ ազգային ասոցիացիայի Էդուարդ եւ Հելեն Մարտիկյանների անվան գրադարանը Հայաստանից դուրս գործող հայկական խոշորագույն գրադարանների շարքին է դասվում իր 30 հազարՙ հիմնականում հայերեն եւ անգլերեն գրքերով, պարբերականներով եւ վավերաթղթերով, որոնց մի մասը 17-րդ դարի վերջերին է պատկանում:
Բրիտանական Daily Telegraph թերթի մեկնաբան Ջուլիեթ Սեմյուելի բնորոշմամբ, ներգաղթը գոյութենական վտանգ է Եվրոմիության նախագծի համար: Տեխնիկական առաջընթացը միլիոնավոր մարդկանց հնարավորություն տվեց հակամարտության գոտիներից փախչել եւ բախտ որոնել օտար ափերին: Բարդությունն այն է, որ, ինչպես եվրոյի դեպքում, ներգաղթի խնդիրը Եվրոմիությունում հայտնվել է փակուղու մեջ:
Բեռլինում գործող Ձախ կուսակցությանը հարող Ռոզա Լուքսեմբուրգ հիմնադրամն հուլիսի 3-ին ժամը 18.30-21.30 բանավեճ-քննարկում է հրավիրում իր սրահումՙ խոշորացույցի տակ առնելով «Հայաստանում օրեր շարունակ, առանց բռնության տեղի ունեցած, հանրության մեջ հույս արթնացրած իշխանափոխությունը»: Հիմնադրամի կայքէջում վերոբերյալ տեղեկատվության մեջ հակիրճ ամփոփված է 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունը, որ հանգուցալուծում ստացավ մայիսի ...
Ռուսաստանյան նացիոնալիստական «Koлокол России» ինտերնետային թերթ-հրատարակությունը (kolokolrussia.ru) օրերս քաղաքականագետ Ալեքսանդր Նիկիշինի հեղինակությամբ չորս մասից բաղկացած ընդարձակ հոդվածաշար էր հրապարակել Հայոց ցեղասպանության մասին «Тайные причины и организаторы геноцида армян» խորագրով: Հատկապես այժմեական է 4-րդ հոդվածըՙ «Планы по разделу Кавказа: Новая Хазария и Азербайджан против Армении»:
Մինչ կմտածեի, թե որտեղ կարելի է անցկացնել ամառային հանգիստը, Air Cairo ավիաընկերությունն ու Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ Անռիվա տուրօպերատորը լրագրողների համար կազմակերպեց 7-օրյա մեդիա տուր:
Երբ ընթացիկ տարվա փետրվարի սկզբներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության վեցերորդ համագումարում հայտարարեց, թե Երեւանի խանությունը, Զանգեզուրը եւ Գեյչեն իրենց պատմական հայրենիքն են, եւ այդ մասին պետք է իմանա ինչպես Ադրբեջանի երիտասարդ սերունդը, այնպես էլ ողջ աշխարհը, եւ որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ տարածքներ, ռուսաստանցի փորձագետներից ...
Բոլոր կանխատեսումներով հունիսի 24-ին Թուրքիայում նշանակված խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում առաջադրած թեկնածուների արդյունքներն այնքան իրար մոտիկ են լինելու, որ խորհրդարանում մեծամասնություն կազմել չկարողանալով, Էրդողանն ստիպված է լինելու հուլիսի 8-ին մասնակցելու նախագահական 2-րդ փուլի ընտրություններին, որի ընթացքում նրա դեմ հանդես է գալու ընդդիմադիր կուսակցությունների ստեղծած կոալիցիայի թեկնածուն:
Երգի պետական թատրոնում վերջերս տեղի ունեցավ Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ապաՙ համերգային երեկոն: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատանի երգչուհին, այս ձայնասկավառակն իր ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն էր եւ կարծես իր օրագիրը լինի:
«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր գործունեությանՙ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Աշխատելով Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ Արցախում, կազմակերպությունն, այս տարիների ընթացքում, աջակցել է ավելի քան 650 ընտանիքների:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: