Թեեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ոչ օրն է հայտնի եւ ոչ էլ տարին-առաջիկա աշնա՞նը, թե՞ հաջորդ տարվա ձմռանը կամ գարնանը-սակայն քաղաքական Հայաստանն արդեն մտել է ընտրությունների գործնական փուլ: Դա զգացվում է գրեթե ամեն ինչումՙ խորհրդարանում անցկացվող օրենսդրական-նախապատրաստական որոշ փոփոխություններ, ապագա հնարավոր մրցակիցների չեզոքացում, յուրայինների նշանակում ոչ միայն բանալի պաշտոնների, այլեւ տարածքային, ...
Երեկ գերմանական մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան այսՙ գերմանացի լրագրողների հետեւողական աշխատանքի արդյունքում ընթացք ստացած բացահայտմանը, որ ստիպեց ԵԽ անկախ մարմնին հետաքննել հրապարակումների «հերոսներին» եւ զեկույցում հաստատել նրանցՙ Ադրբեջանից կաշառառությանն ի գին այդ երկրի շահերին սպասարկելու գործունեությունը: 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը (ՔԴ) լրագրողների հանդիպումներից խույս էր տալիս, զանգերին չէր արձագանքում, ...
Կոռուպցիոն բացահայտումներին հետեւելով, այդ մասին հրապարակումների տակ հազարավոր գոհ գրառումները նայելով` մարդու միտքը գնում է ուրիշ բանի հետեւից: Արդյոք այն մարդիկ, որոնց գոհացնում է, որ կառավաrությունն ուզում է վերադարձնել թալանվածը, եւ որոնք դատապարտում են թալանողներին, իրենք ա՞յլ նյութից են կառուցված: Արդյոք մի երկրում, որտեղ մտավորականը տարին տարվա վրա ավելի ու ...
Գերմանական ռազմական տեխնիկայի խոշորագույն կոնցեռն «Ռայնմեթալը» Ադրբեջանի հետ գործարք է կնքում, հաղորդում է հետաքննող լրագրող Հանս Մարտին Թիլլաքըՙ գերմանական «Շթեռն» հանդեսի հունիսի 27-ի համարում: Հունիսի կեսերին Փարիզում, Eurosatory ռազմական տոնավաճառի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, «Ռայնմեթալի» մենեջեր Ջոն Թեյլորը Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարար Յաֆար Ջամալովի հետ պայմանագիր է ստորագրելՙ « ապագա «երկկողմ ...
Կը մտածեմ յաճախ` շիրմաքարերը արդեօք որքանո՞վ կը յուշեն թաղուածին ինքնութեան մասին, ոչ անոր անուան, որ սովորաբար փորագրուած կ՛ըլլայ քարին վրայ, այլ անոր անձին, գործին, դիրքին, նկարագրին... Փարթամ ու շքեղ շիրմաքարերը հանգուցեալին մեծութեան արտացոլումն են, թէ՞ հարստութեան:
Այսօր շատ են փողատերերը, բայց սակավ են իրոք հարուստները: Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը հարուստ էր, որովհետեւ այդպիսին էր հոգով, խելքով: Գյումրիում, որտեղ տարիներ առաջ նրա Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանների թիվը մոտ 2800-ի է հասնում, բարերարի անունով կոչված փողոցում անցած կիրակի բացվեց նրա արձանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ...
Եվրոպան ավելի բարեհաբույր է դառնում Հայաստանի հանդեպ` հավանաբար դրա մեջ իր դերն ունի նոր կառավարության սկսած պայքարը կոռուպցիայի դեմ: Համենայն դեպս Հայաստանում Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հենց այդպես էլ ասում է` «Կեցցե՛ք, հայե՛ր», նկատի ունենալով ե՛ւ փաշինյանական կառավարության հակակոռուպցիոն գործողությունները, ե՛ւ հանրային տրամադրվածությունն այդ հարցում: Եվրոպական ...
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանից օրերս վերոհիշյալ խորագրով լույս է տեսել փաստաթղթերի եւ արխիվային այլ նյութերի ժողովածու 2 հատորով: Առաջին հատորն (672 էջ) ընդգրկում է 1914-1917 թվականները, իսկ երկրորդը (647 էջ)ՙ 1917-1920 թվականները: Մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված երկհատորյակը լույս է տեսել Մայր աթոռի Հրատարակչական խորհրդի եւ ...
Պատմաբան Բեռնար Լյուիսը վախճանվեց, բայց իր գաղափարները շարունակում են գոյություն ունենալ: Ի տարբերություն հայտնի ու հարգված այլ գիտնականների, նրա ակադեմիական աշխատությունները հաճախ կրում են քաղաքականության մեջ նրա ընդրգկվածության կնիքը: Իրականում նրա գիտական ուսումնասիրությունները ծառայել են որպես հիմք այնպիսի գաղափարախոսությունների, որոնք շարունակում են ապականել մեր ներկա աշխարհը: Իր կյանքի ընթացքում, եւ ...
Ֆրանսիական «Դե Բոկար» հրատարակչությունը «Հնագիտությունից պատմություն» մատենաշարով լույս է ընծայել «Ավգուստա, Բասիլիսա, Ռեգինա. Հռոմեական կայսրության գերիշխանությունից մինչեւ միջնադար. ժառանգության եւ ձեւափոխման միջեւ» հոդվածների ժողովածուն (խմբագիրներՙ Ֆրանսուա Շոսոն եւ Սիլվենի Դեստեֆեն ): Բյուզանդիայի եւ Եվրոպայի միջնադարյան թագուհիների մասին պատմող այս ...
Տարոն Մարգարյանը հիվանդացել է: Գուցե մրսել էՙ այս շոգին, ամեն դեպքում մեր հինավուրց մայրաքաղաքի հինավուրց փոխքաղաքապետ Կամո Արեյանը վարեց ավագանու վերջին նիստը եւ հարցին, թե ո՞ւր է Տարոն Մարգարյանը, ասաց, որ որոշ առողջական խնդիրներ ունի: Մինչդեռ քաղաքապետը միայն առողջական խնդիրներ չէ, որ ունի: Վերջին օրերին, հատկապես FAKT TV-հրապարակած տեսաֆիլմից հետո, ...
Պարզվեց, որ Հայաստանում շատ մարդիկ ապօրինի են հարստացել: Իհարկե շատերս գիտեինք ու պարբերաբար հիշեցնում էինք նրանց մասին, բայց պարզվեց, որ համապատասխան մարմինները բավարար «դուխով» չէին, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկեն: Դե այսինքն «սիրո եւ ներխուժման» հեղափոխության շրջանակներում շնորհքով մտնեն նրանց տներն ու այդ տներում գտնեն զինվորի ու մեր բաժինը: Հիմա Հայաստանում ...
Իրավիճակ է փոխվել: Նկատի չունեմ Հայաստանում, որտեղ Շմայս անունով հայտնի Առաքել Մովսիսյանն ինքնակամ ԱԱԾ-ին է հանձնում իր համար անչափ նվիրական «Շմայսեր» ինքնաձիգը, որը հիշատակ էր պահում արցախյան պատերազմից, այլ նկատի ունեմ համաշխարհային ֆուտբոլում: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան իր պատմության մեջ առաջին անգամ չհաղթահարեց խմբային փուլի արգելքը, ավելինՙ գերմանացիները մրցելով Մեքսիկայի, ...
Հայաստանում (*) քաղաքական ալեկոծումներն ափեափ են խփվում, Արցախում ուշիուշով հետեւում են այդ ալեկոծումներին ու աչքները գցում արցախադրբեջանական սահմանին: Այնտեղ կուտակումները սովորական երեւույթ են դարձել, բայց եւ մտահոգիչ են: Հայաստանյան հեղափոխության ազդակներն Արցախ էլ հասան, բայց ինչպես արցախցիներն են մեկնաբանումՙ խելքը գլխին առաջնորդ չկար, որ դժգոհության ալիքը ճիշտ ճանապարհով ուղղորդեր ու ...
«Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Երեւանի 2800 ամյակին: Միջոցառման նպատակն էր կարեւորել հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքի անցյալի ու ներկայի, ճարտարապետության, մշակույթի, էներգետիկայի եւ քաղաքի մասին պատմող նոր գրքերի հրատարակումը եւ գիտատեխնիկական գրադարանի հիմնապաշարների համալրումը:
Հայությունը միշտ էլ եղել է փնտրտուքի մեջ` թե որն է ազգի միավորման հիմնական գաղափարը: Մինչեւ վերջերս այս «խնդիրը» կարծես թե լուծում էր Ցեղասպանության հարցը, սա մի հիմնախնդիր է, որն իր շուրջ է համախմբում ողջ հայությանը թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում: Նույնիսկ սփյուռքյան ավանդական կուսակցությունները եւ պառակտված եկեղեցական թեւերը այդ օրըՙ ապրիլի ...
Սթիվ Ջոբսը ներկայացնելու կարիք չունի: Մեր հայրենակիցներից շատերն էլ տեղյակ են հայության հետ նրա առնչությանը (թեկուզՙ ոչ անմիջական), նրան որդեգրած հայազգի մոր միջոցով: Սակայն քչերին է հայտնի նրա աջ ձեռքը հանդիսացած եւ բարձրագույն տեխնոլոգիաների բնագավառի շուկայագիտության ոլորտում կարեւոր ներդրումն ունեցած Ջոանա Հոֆմանին, որն անմիջական կապ ունի Հայաստանի եւ հայության հետ...
Երկիր, որտեղ աղքատություն չի լինի, հանրությունը կապրի այն հաղթահարած կենսաբանական, սոցիալական ու հոգեւոր-մշակութային բարվոք պայմաններում: Սրանք մեր այսօրվա ամոթալի վիճակի ցցուն դրսեւորումներն են, երբ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը զրկված է համեստ սննդակարգից, կրթությանն ու առողջությանը հետեւելուց, հանգիստը կազմակերպելուց: Հայտնվել ենք մի իրողությունում, երբ խնդիր է պարզ ու հասարակ նախաճաշը, բժշկին այցելությունը, ...
Լոս Անջելեսում հրատարակվող «Business Insider» պարբերականը, «Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ, կարճամետրաժ տեսահոլովակ է պատրաստել հանրահռչակ դերասան-դերասանուհիներին սպասարկող, կոշիկի կամ ավելի ճիշտ ոտնամանների եզակի նմուշներ պատրաստող հայազգի Գարի Գազանճյանի մասին: «Andre N1» մակնիշի, խելացնոր շքեղությամբ բրենդային այդ ոտնամանները մեծ պահանջարկ ունեն Լեյդի Գագայի, Քիսի, Օփրա Ուինֆրեյի, Բրիթնի Սպիերզի, եւ ...
Արտաքին թշնամի՞ն է: Ո՛չ: Դարերով ու հազարմյակներով մենք մեր թշնամիներին ի վերջո հաղթել ենք ու մինչեւ ժամանակների վախճանը, չեմ տարակուսում, կհաղթե՛նք: Այդ դեպքում ներքի՞ն թշնամին է: Ասենքՙ կոռուպցիան, որի դեմ այժմ անզիջում պայքար են հայտարարել նոր իշխանությունները, որպեսզի երկրում ստեղծեն ներդումներ անելու, սոցիալական արդարությունը քիչ թե շատ վերականգնելու, երկիրը համայն ...
Այս տարին հոբելյանաշատ է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի համար: Վերջերս հանդիսավորապես նշվեց Նյու Յորքի Սբ. Վարդան հայոց մայր տաճարի կես դարը: Թերեւս քչերը գիտեն, որ մայր տաճարից ուղիղ 10 տարի առաջՙ 1958թ. է օծվել «աշխարհի մայրաքաղաքի» մեկ այլ նշանավոր հայկական եկեղեցիՙ Սրբոց Նահատակացը:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ճանաչված բժիշկ-սրտաբան Մհեր Սուսանիի հետ ունեցած իմ հարցազրույցի ընթացքում ամենից տպավորիչը, թերեւս, բավականին բարդ վիրահատություններ կատարած, բազմաթիվ կյանքեր փրկած Սուսանիի ընդգծված համեստությունն էր եւ բժշկիՙ իր մասնագիական կոչման ու պարտքի հանդեպ դրսեւորված պատասխանատվության, խղճի, ազնվության զգացումը:
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի հաղթանակը ամրապնդում է նրաՙ որպես գերնախագահի կարգավիճակը: Ընդդիմությունը վախենում է մեկ մարդու գերիշխանության խորացումից, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը: Ամերիկային եւ Եվրոպային Թուրքիան հարկավոր է քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական պատճառներով, արձանագրում է բրիտանական The Guardian թերթը, սակայն Էրդողանի օրոք Թուրքիան ավելի ու ավելի ...
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) անդամ 140-ից ավելի երկրների ներկայացուցիչներ Հաագայում հունիսի 26-27-ը քննարկել են կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նվիրված հարցերՙ հնարավորություն ընձեռելով մատնանշելու քիմիական հարձակումների կազմակերպիչներին: Ռուսաստանն անշեղորեն հանդես է գալիս դրա դեմ, նշում է ժնեւյան Le Temps թերթը:
Երեւանում մեկնարկեց ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Այս ձեւաչափով տարածաշրջանային հանդիպում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանն իր խոսքում ընդգծեց, որ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում օրեցօր ավելացող մարտահրավերները նոր պահանջներ են թելադրում կարողությունների զարգացման առումով. ...
«VivaStart» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015 թվականից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերն առաջիկայում շինարարական աշխատանքներ կիրականացնեն հանրապետության տարբեր մարզերում: Երկկողմ գործակցության պայմանագրով, կողմերն ընթացիկ տարում կշարունակեն բնակարանաշինության ծրագրով ստանձնած առաքելությունը: Մարզերում ուսումնասիրությունների փուլն արդեն ավարտվել է: Մեկնարկել է ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը: «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այցելել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղՙ ծրագրի շահառու դարձած ...