Վոլգոգրադում, որտեղ հունիսի 18-ին Անգլիայի հավաքականը իր առաջին խաղն է անցկացնելու Թունիսի ազգային թիմի հետ, «Գրյատուշկա» բարը իր անգլիացի հաճախորդներին առաջարկում է նորաստեղծ «Նովիչոկ» կոկտեյլը: Սրամիտ, բայց ցինիկ առաջարկ, ավելի ճիշտՙ ծաղր վարչապետ Թերեզա Մեյի հասցեին, որը տարեսկզբին գլխավորել էր Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին մեղադրելու արեւմտյան շարժումը, որի հետեւանքով ...
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ռուսաստանն այսօր» (Russia today) ալիքին եւ խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին` նշելով, որ Ռուսաստանի նախագահի հետ լավ հարաբերությունները հաստատվել են շփման հենց առաջին րոպեներից. «Կարողեմասել, որ մեր հարաբերություններն առանց մութ անկյունների հարաբերություններ են: Դա շատ կարեւոր է: Մենք ամեն ինչ ...
Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակը կարելի է բնութագրել այսպես` հետ գնալու ցանկություն ոչ ոք չունի, համենայնդեպս` հայերի բացարձակ մեծամասնությունը, առաջ գնալն օր առ օր դառնում է դժվարին ու բարդ:
Երբ առցանց «Հայերն այսօր»-ում կարդացի, թե «2018-ի մայիսի 24-ից հունիսի 3-ը Մաստրիխտում մեծ շուքով պիտի նշվի ամենամյա «Սուրբ տաճարը բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունը, որին ըստ նախնական տեղեկությունների պիտի մասնակցեին ավելի քան հարյուր հազար ուխտավորներ», մտքովս էլ չանցավ, թե դրաՙ առավել տպավորիչ մասի ականատեսը կլինեմ: Ես ուխտավոր չեղա, տեղյակ էլ ...
2012թ. ամերիկաբնակ Հայկ Սվաճյանը նախաձեռնեց ու կյանքի կոչեց մի ծրագիր, որի բուն նպատակը բարեգործությունն էր, ավելի կոնկրետՙ 1988-ի երկրաշարժից տուժածներն ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:
Լիբանանահայ կրթական վիճակն այսօր բաւական մտահոգիչ պատկեր մը կը ներկայացնէ: Անցեալ տարի հայ եկեղեցւոյ լիբանանահայոց թեմին ենթակայ ազգային վարժարանները փակուեցան ու մէկ վարժարանի վերածուեցան: Այս տարի ՀԲԸՄիութեան վարժարաններն ալ կը ծրագրեն միացնել իրենց երեք վարժարանները եւ մէկ վարժարանի մէջ ամփոփուիլ: Ըստ մեր տեղեկութիւններուն, երեք վարժարաններու աշակերտութեանց ընդհանուր թիւը 350-ի շուրջ ...
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 12-ին Թուրքիայում կայացավ ադրբեջանական TANAP (տրանսանատոլիական) գազամուղի շահագործման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ «Հյուսիսային Կիպրոսի» չճանաչված թուրքական հանրապետության նախագահները: Նշենք, որ սա այս գազամուղի 2-րդ պաշտոնական բացման արարողությունն է, առաջինը կայացել էր մայիսի 29-ին Բաքվում:
Արդեն երեք տարի է, ինչ Մ. Նահանգներում կազմակերպվում են հայկական ծագումնաբանական համագումարներ, որոնք մեթոդաբանական ուղղություններ են տալիս ներկաներին խորամուխ լինելու իրենց արմատներին եւ ներկայացնում մինչ այժմ ձեռք բերված ուսումնասիրությունների արդյունքները:
Սփյուռքահայ համայնքներում բազմաթիվ փոփոխություններ եւ տեղաշարժեր են տեղի ունեցել անցած մի քանի տասնամյակների ընթացքում, բայց մենք դեռեւս չունենք համապարփակ ուսումնասիրություն այդ մասին: Բացը լրացնելու նպատակով 2017-ի սեպտեմբերից ստեղծվել է «Հայ Սփյուռքի ուսումնասիրության» (Armenian Diaspora Survey, ADS) մի կենտրոն, որն իր նախնական հետազոտություններն է սկսել 2018-ի մայիսի 17-ին Բոստոնի «Հայկական մշակութային ...
Մանե Թանդիլյանն այն քաղաքական գործիչն է, որին միաժամանակ հարգում է ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը, ե՛ւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Համաձայնեք, որ եթե Փաշինյանը չհարգեր Թանդիլյանին, ապա տիկինը չէր դառնա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, եթե Մարուքյանը չհարգեր Թանդիլյանին, ապա վերջինս չէր դառնա ԱԺ պատգամավոր, ...
Անցնող շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում էին: Այցն, ի դեպ, տարածաշրջանային չէր եւ առաջինն էր Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութունից հետո: Ինչպես Մինսկի խմբի համանախագահներն էին իրենց հայտարարության տեքստում պարզ նշել, այցի նպատակը Հայաստանի նոր իշխանությունների հետ հանդիպումն էր, ԼՂ հարցում իրենց մոտեցումների եւ փորձի ներկայացումը... Մի խոսքովՙ ծանոթություն եւ ...
Եթե «նոր Հայաստանում» շփոթված կամ գուցե վստահ քայլելիս մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ Էդուարդ Շարմազանովը` բացի ԱԺ փոխնախագահ լինելուց, նաեւ ՀՀԿ մամուլի քարտուղարն է: Այսինքն այն, ինչը ասում է Շարմազանովը, ասում է ՀՀԿ-ն: Իսկ Շարմազանովը անցնող շաբաթ մի ցնցող բան է ասել: Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Մենք ներողություն ...
Մեր նախորդ հրապարակման մեջ (տե՛ս «Ազգ», թիվ 20(5516), 25.05.2018) համառոտ ներկայացրել էինք Հայաստանի Առաջին Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական այն գործընթացները, որոնք հանգեցրին կոալիցիոն կառավարության ստեղծմանը: ՀՀ խորհրդարանի 1918 թ. նոյեմբերի 4-ի նիստին Գ. Զուրյանի ու Հ. Ազատյանի կողմից կառավարության կողմից թույլ տրված սխալները մատնանշելուց եւ կրքոտ քննադատություններից հետո, դաշնակցական եւ ...
Զարմանքի եւ ափսոսանքի մեծ ցավով ուզում եմ անդրադառնալ այն իրադարձություններին, որոնց ցինիզմը պարբերաբար դուրս է հորդում «անառակ որդու» եւ դրա նմանների վարքագծից եւ հրապարակումներից:
Սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում ձեւափոխվում են կազմակերպությունները, մոտեցումներն ու մեթոդները, տարբեր սերունդներիՙ կյանքի առաջնահերթություններն ու արժեքները, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունները: Այս ամենից անմասն չի մնում նաեւ բիզնես ոլորտը. արդյունքում փոխվում են կազմակերպությունների կառուցվածքային ձեւերն ու կառավարման ռազմավարությունները:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան Կարապետ Միրաբյանն այն սիրիահայերից է, ովքեր Հայրենիքում արմատներ են ձգել դեռեւս սիրիական պատերազմից շատ տարիներ առաջ: Կարապետը Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի (այն ժամանակՙ ինստիտուտ) շրջանավարտներից է. համալսարանն ավարտելուց հետո նա պետք է որոշում կայացներՙ վերադառնալ Սիրիա կամ մնալ Հայաստանում եւ...
«Հետո ավտոբուսը տեղից շարժվեց, ու մենք որոշ ժամանակ պատուհանից դիտում էինք հեռացող քաղաքը: Տպավորությունն այնպիսին էր, կարծես ոչ թե մենք էինք գնում, այլ տներն ու փողոցները հեռանում էին ինչ-որ տեղՙ լուծվելով մշուշի ծխի մեջ: Աղմկոտ արեւելյան շուկաները, դեղին հաստափոր տրամվայները, բարձր, տերեւաթափ չինարիները, լայն գետը, որը քաղաքը բաժանում էր երկու ...
Մենք սովորել ենք դատել ուրիշների մասին ըստ մեզ, եւ եթե մենք սիրով ներում ենք նրանց մեր թերությունները, խստորեն դատապարտում ենք նրանց այն բանի համար, որ նրանք զերծ են մեր արժանիքներից:
«Արեւելյան Անատոլիան հայերի բնօրրան էր դարեր շարունակ նախքան Օսմանյան թուրքերի ներխուժումը այնտեղ 16-րդ դարում: Հայերի կենսունակ ապրելաձեւը վերջիններս շատ հաճախ ներկայացնում են որպես հետեւանք իշխանության իրենց տված համեմատական ազատությունների, բայց իրականում հայերը ահավոր դժվարությունների հետ են առնչվել: Օսմանյան կայսրությունը նույնքան, եւ որոշ դեպքերում անհամեմատ ավելի դաժան էր, քան որեւէ այլ ...
Հունիսի 12-ին, պատմության մեջ առաջին անգամ, տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի նախագահների հանդիպում, որն անցկացվեց Սենտոս կղզում գտնվող «Կապելլա» հյուրանոցում:
Տավուշի մարզի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծովՙ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած սովորական դարձած ոտնձգություններին, այստեղ ձգտում են պահպանել կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Մինչդեռ ենթակառուցվածքների բացակայության պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Լուծման ենթակա են ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային փաթեթը: Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ էՙ այսպիսով վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը: