Դժվար է կիսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունը, թե «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ կապված գայթակղության բացահայտումը հայկական սփյուռքում կմեծացնի վստահությունը հիմնադրամի նկատմամբ: Դժբախտաբար վստահության կորստի դարմանումը, անվստահությունը վստահությամբ փոխարինելը երբեք չի լինում այդքան արագ եւ անմիջական: Նույնիսկ անձնական հարաբերություններում, ուր ներողամտությունը կարեւոր տարր է, նախկին անվստահությունը թողնում է իր հետքը: ...
Մեր ժամանակների խոշորագույն մտավորականներից մեկինՙ դոկտոր պրոֆեսոր Յուրգեն Հաբերմասին հուլիսի 5-ին շնորհվեց գերմանա-ֆրանսիական լրագրողական բարձրագույն մրցանակը: Բեռլինում հրավիրված հանդիսավոր արարողության ժամանակ գերմանացի նշանավոր փիլիսոփայի, սոցիոլոգի մասին գովասանաճառում ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասը նրան արժեւորել է որպես spiritus rector-իՙ ոգու առաջամարտիկի, «Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ մտավոր կամուրջ կապողի ...
Մեր թաղամասում այս օրերին շատ հատկանշանական մի պատկերի ականատես եղա. ջրագիծը նորոգող բանվորների մեծ մասը իր գործը թողած հեռախոսներով կառավարության նիստն էր դիտում: Մարդկանց ուշքը նոր կառավարության կողմն է, նրանք արդեն չեն սպասում երեկոյան հեռուստալրատվականներով միջնորդավորված տեղեկություններ ստանալուն ու ռեալ փոփոխությունների իրենց մեծ սպասումը հագեցում են ուղիղ եւ անհապաղ, առանց ...
ԳԴՀ արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Միշայել Զիիբերտը երկու անգամ եղել է Հայաստանումՙ 1995-ին եւ 2017-ին: Անցյալ տարի դիտորդական խմբի կազմում մեր երկիր այցելած պաշտոնյան լավագույնս կարող է գնահատել Հայաստանի 2018-ի մարտ-մայիսին կատարած քայլը: Ուստի մայիսի 28-ին, Բեռլինում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության պաշտոնական ընդունելության ...
Տարուեցանք Հայաստանի մէջ տեղի ունեցած եւ շարունակուող յեղափոխութեան հարցերով ու մոռցանք Հալէպը: Անշուշտ չմոռցանք, պարզապէս չխօսեցանք ու չգրեցինք անոր մասին, քանի բոլորիս կիզակէտը դարձած էր յեղափոխութիւնը եւ բնականաբար կլանուած էինք անոր ամէնօրեայ զարգացումներով:
Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությունը հունիսի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ:
Օրեր առաջ սիրո եւ հանդուրժողականության Հայաստանում, սիրո եւ հանդուրժողականության հիմնադիր կուսակցության երիտասարդ անդամը ատելություն ու անհանդուրժողականություն պարունակող հայտարարություն արեց: Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության անդամ Վազգեն Մանուկյանի մասին է, ով երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան օրն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն էր արել.
Թուրքիա քաղաքական կարեւոր ոյժ դարձած է Միջին Արեւելքի եւ Կովկասի մէջ, եւ հետեւաբար աշխարհի մեծերը համապատասխան կերպով կը հետեւին անոր ներքին եւ արտաքին քաղաքականութեան զարգացումներուն:
Վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ըստ «Լոս Անջելես Թայմս» պարբերականի, Գլենդեյլի ոստիկանական բաժանմունքում աշխատող Ջոն Սարո Բալյանը Հետաքննությունների Դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում է եղել: Մեկ տարվա մեջ կայացած չորս հանդիպումների ընթացքում քառասունհինգամյա Բալյանը խաբել է իշխանություններին ժխտելով իր կապը մեքսիկական մաֆիայի եւ Հարավային Կալիֆոռնիայում հայկական կազմակերպված հանցագործությունների հետ: Նրան հիմնականում կասկածում ...
Ամենեւին էլ կարեւոր չէ, թե որքա՞ն է յուրացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանըՙ համայն հայության փողերից: Ասենքՙ 2 միլիոն, կամ 200 հազար, կամ 2 հազար, նույնիսկ 2 ամերիկյան դոլար: Կարեւոր չէ, քանի որ Արա Վարդանյանի հանցագործությունը (եթե իհարկե դատարանը հավատա հենց իրՙ Վարդանյանի խոստովանական ցուցմունքին), ամենեւին էլ ֆինանսական չէ: ...
Եթե Հանրապետության ոստիկանապետը չի հավատում, որ մարդն իսկապես սայթաքել է ջրի վրա, ընկել ու արյունլվա եղել, ոչ թե Գագիկ Ծառուկյանն ու նրա թիկնապահ Էդոն են ծեծել, ապա թույլ տվեք, որ ես էլ չհավատամ սայթաքելու վարկածին: Չէ, տեսականորեն սայթաքել հնարավոր է, մանավանդ երբ տեսնում ես Գագիկ Ծառուկյանին ու նրա թիկնապահ Էդոյին ...
Իսկ Սերժ Սարգսյանը, երբ դեռ նախագահ էր, մի՞թե իր փոքր եղբայր Ալեքսանդրի տուն չի գնացել, որն, ինչպես գիտենք, գտնվում է Երեւանի Թումանյան փողոցում, ունի երեք հարկ, տան միջով անցնող` Նարեկ Սարգսյան անունով վերելակ, ուշագրավ պարունակությամբ նկուղ... Լավ, մի՞թե գոնե Ամանորին Սերժ եւ Ռիտա Սարգսյաննները չեն գնացել Ալեքսանդր Ազատովիչի տուն: Եթե ...
Հարավային Կովկասի աշխարհառազմավարական համակարգում Նախիջեւանի կարեւորությունը հայտնի փաստ է, որը չգիտես ինչու վերջին տարիներին մոռացության էր մատնվել ու այս թեմայով քիչ էին գիտական աշխատանքները եւ հետազոտությունները: Միայն վերջին ամիսների ընթացքում Նախիջեւանի խնդրին առանձին հետազոտություններով սկսեց անդրադառնալ Նորավանք հիմնադրամը, սակայն այնուամենայնիվ այդ թեման այդպես էլ տեղ չէր գտնում մեր պետության քաղաքական ...
Քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս Կապելմանի եւ Բեզազյան ընտանիքի անդամների ներկայությամբ տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ հունիսի 12-ին Չիկագոյում մի փողոց վերանվանվել է Համաշխարհային երկրորդ պատերազմի ամերիկահայ հերոս, լեյտենանտ Հարոլդ Բեզազյանի անունով: Այդ փողոցում է գտնվում Բեզազյան գրադարանը, որի վրա գրված է. «Գրադարանի այս մասնաճյուղը արժանի հիշատակն է պահպանում մի ակնառու ...
Լույս է տեսել «Սոցիալ տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուն, 2018թ.: Ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 600 էջ: Ժողովածուի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը : Այն երաշխավորված է հրատարակության ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի ...
Բնական է, երբ ռուս-հրեական հակասական ու իրարամերժ փոխհարաբերությունների մասին շատ ավելի անողոք է գրում ռուս նացիոնալիստական մամուլը: Լիբերալ լրատվամիջոցներում հակահրեական բնույթի նյութերի գրեթե չես հանդիպի, գուցե նաեւ այն պատճառով, որ դրանք հիմնականում վերահսկվում են հենց հրեաների կողմից: Ահա եւ, Իսրայելի պետության ստեղծման եւ դրան առնչված բազում «անարդարությունների» մասին, այդ թվում ...
Հայաստանում այս օրերին տեղի ունեցող շոկահարույց բացահայտումների թվումՙ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ձերբակալումը ֆինանսական խարդախության կասկածանքով, առանձնահատուկ է, քանզիՙ այս հանցագործությունը դուրս է ներհայաստանյան կոռուպցիոն բացահայտումների գալարվող կծիկից: Սա հարված է սփյուռքահայ բարերարների, բազում կառույցների, կազմակերպությունների, աշխարհի բոլոր ծագերում ապրող հարյուր հազարավոր հայ մարդկանց վստահությանը, որոնք տարիներ շարունակ հայրենիքին օգնելու ...
Ռուսաստանի մասոնական օթյակի ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Բոգդանովը օրերս մեկնեց Բաքու: «Ես արդեն տասը տարի նույն ժամանակահատվածում գալիս եմ Բաքուՙ մասնակցելու Ադրբեջանի մեծ օթյակի համաժողովին», հայտարարեց նա տեղական ԶԼՄ-ներինՙ առանց բացահայտելու հանդիպման մանրամասնությունները:
Մարտի 21-23-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած Հայոց անկախության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում բացի բովանդակալից ու արժեքավոր նորություններ պարունակող զեկուցումներից եւ դրանց շուրջ ծավալված ակտիվ քննարկումներից, մասնակից եղա նաեւ մի շարք կարեւոր ու հետաքրքրական միջոցառումների: Հանդիպեցի աշխարհի տարբեր անկյուններից ժամանած գործընկեր-բարեկամների, որոնց թվում էր նաեւ բեյրութաբնակ հասարակական-քաղաքական գործիչ, հետազոտող-պատմաբան ...
Ապրիլ-մայիսյան օրերին հարյուր հազարավորների էներգիայի արդյունքում իրենց աշխատանքն ու աշխատելը փողոցներում ու հրապարակներում հայտնվելը համարողների ջանքերը նյութականացվեցին, ասել է թե միջոցն ու խնդիրը մեկտեղվեցին եւ հայտնվեց նորին մեծություն նպատակը, որն էՙ մեր կյանքն ու կենցաղը բարեփոխելու պահանջն ու անհրաժեշտությունը: Հայաստանցին հիմնականում եւ հայաստանաբնակը հիմնավորապես իր անելիքն արեց, մերժելու դատապարտվածին մերժեց ...
Հունիսի 6-ին Եվրոհանձնաժողովը հավանություն տվեց 2,8 մլրդ եվրո ընդհանուր գումարով ամերիկյան ապրանքների ներմուծման վրա մաքսատուրքերի հաստատմանըՙ ի պատասխան հունիսի 1-ից ԱՄՆ-ում եվրոպական պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա բարձր մաքսատուրքերի սահմանմանը: Նույն օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրոպան պարտավոր է առավել հաստատակամ քաղաքականություն վարել այնպիսի ...
Հուլիսի 4-ին Երեւանի պետական համալսարանի «Պալեանների» դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ գրող, գրականագետ, բանասեր Գրիգոր Պըլտեանի հետ: Ներկա էին գրականագետներ, ուսանողներ, գրասերներ: Քննարկման բուն թեման թիֆլիսահայ գրող, թարգմանիչ, Թիֆլիսում ֆուտուրիզմի առաջին կրողներից ու տարածողներից Կարա-Դերվիշն էր: Գրականագետը խոսեց հայկական ֆուտուրիզմի, Կարա-Դերվիշի եւ գրական այդ ուղղության մի շարք ակնառու դեմքերի մասին, ...
«Հայերս միշտ էլ տեսողական արվեստի նկատմամբ յուրահատուկ ունակություններ ենք ունեցել: Կարծում եմ դա պատասխանն է այն ամենի, ինչը խլվել է մեզանից դարերի ընթացքում: Ֆիքսելու զգացողությունը զարգացել է մեր մեջ», հավատացած է երաժշտության, կինոյի եւ նորաձեւության բնագավառներում ճանաչված աստղերի հայազգի լուսանկարիչ Արմեն Ճերահյանը, որի հետ Թալին Բաբայանի («Միրոր-Սփեքթեյթրի» աշխատակցուհի) հարցազրույցից քաղում ...
Ուիհոուկենի (Նյու Ջերսի, ԱՄՆ) «Չարտ հաուս» (Chart House, Weehawken, NJ) հաստատությունում հունիսի 7-ին տեղի է ունեցել ոգեշնչող դրամահավաք ի նպաստ Երեւանի Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի, տեղեկացնւոմ է Ֆլորենս Ավագյանը «Միրոր-Սփեքթեյթրի» էջերում: Ներկա են եղել այդ ծրագրի երկարամյա նախագահ (այժմ փոխնախագահ) Խաժակ արք. Պարսամյանը, նրան փոխարինող ...