RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 5704, Տպվել է` 657, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրեր առաջ սիրո եւ հանդուրժողականության Հայաստանում, սիրո եւ հանդուրժողականության հիմնադիր կուսակցության երիտասարդ անդամը ատելություն ու անհանդուրժողականություն պարունակող հայտարարություն արեց: Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության անդամ Վազգեն Մանուկյանի մասին է, ով երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան օրն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն էր արել.

«Մահացել է Նադեժդա Սարգսյանը: Մի Սարգսյանն էլ հեռացավ ու բոլոր Սարգսյանները պիտի հեռանան:»

Հետաքրքիր էՙ Վազգենն ի՞նչ է մտածել նման գրառում անելուց առաջ: Ճիշտ է, հետո ներողություն է խնդրել, ինչպեսՙ Ժաննա Գալստյանըՙ հային եկվոր անվանելու համար, բայց դա ոչինչ չի փոխում, մանավանդ, երբ կարդում ես խնդրո առարկա գրառման մեկնաբանությունները, որտեղ պարզ երեւում է, որ գրառումը միայն Սերժ Սարգսյանին ու նրա եղբայրներին չի վերաբերում:

Որքան էլ մեծ լինի նախկին իշխանությունների ու նրա, փաստորեն, ամենաակնառու ղեկավար Սերժ Սարգսյանի հանդեպ ատելությունը, ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություն անելու, քանի որ, մեղմ ու մեկ բառովՙ սխալ է: Չնայած Վազգենի այն հայտարարությանը, որով նա հորդորում էր իր տեսակետը չշաղկապել ՔՊԿ-ի հետ, բայց, այնուամենայնիվ, հուսով եմՙ կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա:

Իսկ վերջաբանի փոխարեն ուզում եմ իմ սերնդակցին հուշել, որ մինչ ինքը Ֆեյսբուք սոցցանցի միջոցով սարգսյաններին Հայաստանից «դուրս է հրավիրում», ես էլ մամուլում դրան ի պատասխան նյութ եմ գրում, բանակում հարյուրավոր սարգսյաններ մեր անվտանգությունն են ապահովում, այն բանակում, որի հիմնադիրների ցանկում էլի մի քանի հարյուր սարգսյաններ են կանգնած: Եվ մի բան էլ. սարգսյանները չեն հեռանալուՙ մնալու են Հայաստանում, սարգսյանների հետ ապրելու ենք Հայաստանում: Իսկ նրանք, ովքեր իրենց կպահեն Սարգսյան Սերժի պես, անկախ ազգանվանըՙ կպատժվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ