RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 5304, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արման ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, պ.գ.դ.

Գ. Մինասյան, Բելգիան եւ հայերը (III դարից մինչեւ մեր օրերը), Երեւան, հեղինակային հրատարակություն, 2016, 370 էջ :

Գեւորգ Մինասյանը Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահն է, մշակութային գործիչ: Հայտնի է բելգիահայությանը նվիրված իր ուսումնասիրություններով:

Գ. Մինասյանի «Բելգիան եւ հայերը» (III դարից մինչեւ մեր օրերը) աշխատությունը, որը ներառում է պատումներ եւ փաստեր III դարի սկզբից մինչեւ մեր օրերը Բելգիայում հաստատված հայերի մասին, բելգիահայության վերաբերյալ առաջին համապարփակ աշխատությունն է: Այդ ծավալուն մենագրության միջոցով ընթերցողը կարող է ծանոթանալ Բելգիայի հայկական համայնքի հիմնադրման ու զարզացման պատմությանը եւ ներկա վիճակին:

Գիրքն ունի հարուստ բովանդակությունՙ ներառելով Բելգիային այս կամ այն չափով առնչված հայ վաճառականներին, Հայոց ցեղասպանության հարցում Բելգիայի անցյալի եւ ներկայի դիրքորոշումներին, բելգիահայ հայագետներին, Բելգիայում գտնվող հայկական մշակութային արժեքներին եւ վերաբերող հարուստ նյութ:

Առանձին գլուխներով հեղինակն անդրադարձել է հայրենիք-սփյուռք հարաբերությունների 20-րդ դարի տարբեր շրջափուլերում բելգիահայության ներգրավվածության հարցերին: Ի մասնավորի, հեղինակի ուշադրության կենտրոնում են եղել ԱՕԿՍ-ի եւ Սփյուռքի կոմիտեի կապերը բելգիահայ համայնքի հետ:

Հետաքրքրություն է ներկայացնում բելգիահայ կազմակերպություններին ու դրանց գործունեությանը նվիրված գլուխը: Համայնքի վերաբերյալ տեղեկությունների սակավության պայմաններում բելգիահայ կազմակերպությունների եւ նրանց գործունեության լուսաբանումը կարեւոր ներդրում է հայկական սփյուռքի ուսումնասիրության ոլորտում:

Հույժ կարեւոր է բելգիահայության հոգեւոր-եկեղեցական կյանքի ներկայացումը, որով բացահայտվում են համայնքի մի շարք կարեւոր առանձնահատկություններ:

Մանրամասնորեն ներկայացված է Բելգիայում գործող հայկական մամուլը: Հեղինակը հարկ է համարել ներկայացնել տարբեր հայկական լրատվամիջոցների գործունեության հիմնական ուղղությունները:

Ամենայն մանրամասնությամբ ներկայացված է նաեւ բելգիահայ մշակութային կյանքը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել գրականությանը, երաժշտությանը, պարարվեստին, թատերական կյանքին, կերպարվեստին, կիրառական արվեստին եւ այլն:

Հեղինակի ուշադրությունից չի վրիպել նաեւ հայրենիքի հետ կապերի արդի փուլը: Այդ հարաբերությունների հիմնական ուղղվածությունն առնչվում է հայապահպանությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ այլ կարեւոր հիմնահարցերի:

Ի վերջո հեղինակը քննության է առել բելգիահայության թվաքանակի հարցըՙ հանգելով այն եզրակացության, որ Բելգիայում բնակվում է 35-40 հզ հայ:

Պետք է նշել, որ աշխատության հիմնական շարադրանքում հեղինակը հիմք է ընդունել իր անձնական դիտարկումների արդյունքները, որ ունեն դաշտային հետազոտության բնույթ: Դրանով մեծացել է աշխատության աղբյուրային եւ կիրառական նշանակությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ