ՌԱԿ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությունը հունիսի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ինչպիսիք ենՙ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ արտաքին քաղաքականության հարցերը, ներհայաստանյան խնդիրները, ընթացիկ քաղաքական փոփոխությունները, դատարանների իրավիճակի վերաբերյալ հարցերը, նաեւ հայաստանյան լրատվամիջոցների հուսալիության աստիճանը: ՌԱԿ պատվիրակության կազմում էին ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամներ Գեւորգ Մարաշլյանը, Երվանդ Ազատյանը, ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը, Բերտա Բաղչաջյանը, ինչպես նաեւ ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ Հակոբ Վարդիվառյանը: |