RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 3522, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ

«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր գործունեությանՙ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Աշխատելով Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ Արցախում, կազմակերպությունն, այս տարիների ընթացքում, աջակցել է ավելի քան 650 ընտանիքների:

Կազմակերպության տասնամյակի միջոցառման հանդիսավոր արարողությանը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 15-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում, որը միջոցառման գլխավոր հովանավորն է:

Միջոցառմանը ներկա են եղել միջազգային Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, Արմենա Մարիոթ հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանը, այլ պատվավոր հյուրեր, բազմաթիվ գործընկերներ եւ միջազգային ու տեղական կամավորներ:

«Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տեղական գործընկերների միջազգային կոալիցիա է, բնակարանային աղքատության վերացման տեսլականով: Ոչ մի տեղ, սակայն, այս տեսլականը ավելի մեծ հաջողություն չի ունեցել, քան Հայաստանում: Նշելով «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի 10-ամյակը, ուրախ ենք տեղեկացնել, որ առաջատար թիմի ղեկավարությամբ եւ հայկական սփյուռքի եւ տեղական հովանավորների, առատաձեռն ընկերների աջակցությամբՙ 650-ից ավելի հայ ընտանիքներ այժմ բարեկարգ տուն ունեն: «Այլեւս ոչ մի դոմիկ»ՙ երազանք, որը միասին կարող ենք դարձնել իրականություն,-ասել է Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը:

Տասնամյակի միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն:

Անչափ շնորհակալ եմ այս հավաստագրի համար: Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա գործընկեր կազմակերպության եւ տեւական ժամանակ իրենց երազանքի իրականացմանը ձգտող ու դրան հասածՙ ընտանիքների գնահատական է: Երբ տարիներ առաջ Հայաստանում սկսեցինք մեր գործունեությունը եւ ընտրեցինք կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու ճանապարհը, տարբեր կազմակերպությունների եւ հասարակությանն ուղերձ հղեցինք: Դա հնչում էր կարգախոսի պես. ,Մի՛ եղիր անտարբերե: Ուրախ եմ արձանագրել, որ մեր գործընկերըՙ «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» առաջնորդվել է նույն արժեհամակարգով: Հպարտ եմ ձեզ հետ համագործակցության համար», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Մենք շատ ուրախության արցունքներ ենք տեսել, բայց դա չի դարձել սովորություն մեզ համար: Մեր աջակցությունը, իրականում, լոկ խթան է հանդիսանում, որ ընտանիքը հավատա սեփական ուժերին, դառնա լավատես ու հավատով լցվի ապագայի հանդեպ: Շնորհակալ ենք բոլոր համագործակիցներին այս տարիների ընթացքում մեր առաքելության մասը լինելու եւ մեր հաջողությունները կիսելու համար», -ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Տասը տարիների ընթացքում ավելի քան 3500 մարդու կյանք փոխվել է դեպի լավըՙ անդառնալիորեն դուրս բերելով նրանց աղքատության կապանքներից:

Բնակարանաշինության ծրագրին զուգահեռ, կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացրել` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Լոռու մարզերի գյուղական համայնքներում տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով գյուղական զբաղվածությունը խթանելու նպատակով. ծրագիրն իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղի զարգացման արդի նախաձեռնության ծրագրի շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ