RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5212, Տպվել է` 595, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու:

Էլեկտրաէներգիայի խնդիրները Առաջին հանրապետության տարիներին

Հունիսի 1-ին Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված Առաջին հանրապետության տարիներին Հայաստանի էներգետիկայի խնդիրներին: Ընդարձակ զեկուցումով հանդես եկավ էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանը: Նա մանրակրկիտ ներկայացրեց «Հայաստանի էներգետիկան առաջին հանրապետության տարիներին» աշխատանքը:

Ստորեւ ներկայացնում ենք ներկայացված զեկուցումից որոշ հատվածներ:

1920 թվականին Հայաստանում գոյություն ունեին 9 էլեկտրակայաններ, որոնք հիմնականում սպասարկում էին քաղաքային բնակչությանը: Դրանք արդյունաբերությանը էլեկտրական էներգիա էին մատակարարում աննշան չափով: Գոյություն ունեցող էլեկտրակայաններում էներգետիկ սարքավորումները ֆիզիկապես մաշված էին:

Հայաստանում 1913 թվականին գոյություն ունեին 13 էլեկտրակայաններ, նրանցից չորսը աշխատում էին դիզելով, իսկ իննըՙ ջրի ուժով: 1913 թվականին Հայաստանում արտադրվել է 5,1 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Սյունիքի հիդրոէլեկտրակայանը 1919թ. չէր գործում: Տուրբինը նորոգման կարիք ուներ, սարքավորումների մի մասը բացակայում էր :

Ջրախորի հիդրոէլեկտրակայանը 1919թ. քանդված էր: Բաշխիչ սարքը բացակայում էր: Տուրբինը չուներ պատյան եւ կարգավորիչի որոշ մասեր:Վնասված էին գեներատորի ստատորի փաթույթները եւ խարսխի փաթույթները:

Կապանի հիդրոէլեկտրակայանըի տուրբինի աշխատանքային անիվները լրիվ փոխման կարիք ունեին: Բացակայում էր գեներատորի բաշխիչ սարքը: Ջրանցքը լցված էր հողով, ջրառը գոյություն չուներ: 1920-ական թվականներին կայանի աշխատանքը վերականգնվել է:

Կապանի դիզելային էլեկտրակայանի դիզելները պահպանվում էին,սակայն բացակայում էր բաշխիչ սարքավորումը:

Շատ վատ վիճակում էր գտնվում նաեւ Ալավերդու հիդրոէլեկտրակայանը: Այստեղ տեղադրված երեք հիդրոագրեգատներից մեկը գտնվում էր նորոգման մեջ, երկրորդըՙ լավագույն դեպքում կարող էր զարգացնել մոտ 200 ԿՎտ հզորություն: Բոլոր տուրբինների կարգավորիչները խիստ մաշված էին, որի հետեւանքով տուրբինները հաճախ կանգնում էին:

Ալավերդիում գոյություն ունեցող երկու դիզել գեներատորները նավթի բացակայության պատճառով չեն աշխատել: Այդ պայմաններում պղնձահանքային գործարանը չի աշխատել:

Երեւանի «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1907 թվականին: Կայանում սկզբնական շրջանում տեղադրվել են երկու «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական հիդրոտուրբին, որոնցից առաջինն ուներ 150 կՎտ հզորություն:Կայանի օգտակար էջքը կազմում էր 13 մետր: Այն նախատեսվել է Երեւան քաղաքին էլեկտրական էներգիա մատակարարելու համար:

Երեւան քաղաքի փողոցների ամբողջ լուսավորությունը սահմանափակված էր 24 լապտերներով եւ 50 Վատտանոց 150 լամպերով: 1926 թվականին ԵրՀԷԿ-ի շահագործումից հետո «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը ենթարկվել է ապամոնտաժման:

Առաջին հանրապետության տարիներին էլեկտրակայանի հարցի շուրջ Կիրակոսյանի,որը կայանի սեփականատերն էր եւ քաղաքային վարչության միջեւ առաջանում են մեծ տարաձայնություններ, որոնց պատճառով տեղի են ունենում «Կիրակոսյան նոր խավարումներ»:

Էլեկտրակայաններում աշխատելու համար մարդկանց ընտրում էին նկատի ունենալով նրանց ծանոթ լինելը փականագործության եւ հարակից մասնագիտությունների հետ: Հայաստանում չկային ոչ բարձրագույն, ոչ էլ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, նույնիսկ ուսումնարաններ, որպեսզի կադրեր պատրաստեին էլեկտրակայաններում աշխատելու համար: Էլեկտրակայանների մեծ մասում հերթափոխի ընթացքում աշխատում էր մեկ մարդ: Նա կատարում էր ե՛ւ հերթափոխի մեքենավարի, ե՛ւ էլեկտրիկի պարտականությունները: Այդ տարիներին շահագործման անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքները դեռեւս գտնվում էին շատ ցածր մակարդակի վրա: Դրա պատճառով էլ հաճախ տեղի էին ունենում վթարներ, ինչի հետեւանքով հոսանքահարվում էին աշխատողները եւ շարքից դուրս էին գալիս էներգետիկական սարքավորումները:

Մինչեւ 1918թ. Հայաստան քարածուխ եւ նավթամթերքներ բերվել են սահմանափակ քանակությամբ: Բնակչությունը հիմնականում օգտագործել է փայտ, գյուղական վայրերումՙ աթար:

Հայաստանում 1919 թվականին արտադրվել է մինչեւ 2 միլիոն կՎտ.ժամ, իսկ 1920 թվականինՙ մինչեւ մեկ միլիոն կՎտ.ժամ էլեկտրական էներգիա:

1920 թվականին Հայաստանի էլեկտրակայաններում աշխատող մարդկանց թիվը չի գերազանցել 65-ը: Այդ թվականին յուրաքանչյուր բնակչին բաժին էր ընկնում 3.2 կՎտ.ժամ էլեկտրական էներգիա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ