RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 3332, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՎՆԱՍ ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ

Հ.Ծ.

Իսրայելական «Հաարեց» թերթում լրագրող Սամի Պերեցն անդրադառնում է կրկին վատթարացած Իսրայել-Թուրքիա հարաբերություններին: «Մավի Մարմարայի» 2010-ին տեղի ունեցած միջադեպից հետո վատթարացած հարաբերությունները կարճ ժամանակով բարելավվել էին շնորհիվ Թուրքիային 20 միլիոն դոլարի փոխհատուցում վճարելու Իսրայելի պատրաստակամությանը: Սակայն եթե մինչեւ վերջերս տնտեսական կապերը, անկախ քաղաքականից, շարունակվում էին անխափան աշխատել, այժմ Իսրայելը ռիսկային է համարում երկարաժամկետ համաձայնագրեր կնքել «անկայուն ու բարկացկոտ» Էրդողանի հետ: Իսրայելը հիմնականում քիմիական նյութեր է արտահանում Թուրքիա, փոխարենը ներմուծելով տեքստիլ ապրանքներ, մետաղներ եւ ավտոմեքենաներ Թուրքիայից: Բայց առեւտուրի շրջանառությունը բարելավելու գլխավոր ոլորտը բնական գազն է, որի կարիքը ունի Թուրքիան: Ներկայիս Թուրքիան մեծապես կախված է ռուսական գազից, մինչ Իսրայելը ցանկանում է իր պաշարներն օգտագործել, որպեսզի ամրապնդի իր դիրքերն այդ տարածաշրջանում: Սակայն Էրդողանի վարած քաղաքականության հետեւանքով Իսրայելը նախընտրում է գազ արտահանել Եվրոպա Կիպրոսի եւ Հունաստանի տարածքներով, քանի որ նրանք քաղաքականապես առավել հուսալի են, ըստ Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Էյալ Չիսերի: Մասնագետները գտնում են, որ ոչ ոք Իսրայելում երկու միլիարդ դոլար չի ներդնի կառուցելու համար մի խողովակաշար, որն իսրայելական գազն Լեվիտանի հանքերից կհասցնի Թուրքիա, առանց երկարաժամկետ երաշխիքների: Թուրքիան, կամ թուրքական ընկերությունները նաեւ առայժմ չեն կարողանում պատշաճ մակարդակով օգտագործել Սաուդյան Արաբիայի հսկայական շուկան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ