Թվում էՙ ներքաղաքական կոնֆլիկտը գոնե առաջին մասով հանգուցալուծվեց. փոքրամասնական կառավարությունՙ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Այսուհետեւ, առաջիկա հանգրվանում, նորընտիր վարչապետից պահանջվում է «քայլ առաջ» անել միայն խիտ ականապատված դաշտում, որը նրան բավական թափանցիկ խոստացավ, հենց ընտրության օրը, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը: Վարչապետը այսուհետեւ ստիպված է այդ դաշտում առաջ շարժվել մեծագույն հմտությամբ, ...
Երեկվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահին առաջարկել էր պաշտոնանկ անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս առաջարկներն ընդունվել են, իսկ վարչապետի մեկ այլ առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ոստիկանապետ է նշանակվել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ ԱԱԾ տնօրեն` Արթուր Վանեցյանը, որը ...
Մայիսի 8-ին, փաստորեն սկիզբ դրվեց Հայաստանի չորրորդ հանրպետությանը, երբ խորհրդարանում 59 կողմով վարչապետ ընտրվեց ժողովրդի մարդը` Նիկոլ Փաշինյանը: Ասեմ, որ ՀՀԿ-ի պահվածքը, որքան էլ այնտեղ ընկերներ ունեմ, բոլորովին դուր չեկավ հանրությանը: Հասկանալի կլիներ, եթե ՀՀԿ-ն ասեր, որ դեմ է Փաշինյանի անձին, բայց երկիրը ճգնաժամից դուրս բերելու քաղաքական որոշում է կայացրել, ...
Հայաստանում տեղի ունեցածը եւ մանավանդՙ դրա ընթացքը մեր մասով հիշեցրին 19-րդ դարի գերմանացի գործարար եւ հնագետ, անտիկ Տրոյայի ուսումնասիրող Հենրիխ Շլիմանի հայտնի միտքը. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, եւ ոչ Հայաստանը»: Մենք, որ մեր հատկապես նոր պատմության ընթացքում տարբեր անգամներ ...
Հայկական բարեգործական ընդհանուր միության նյույորքյան կենտրոնական գրասենյակից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կազմակերպությունը շնորհավորում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կառավարման համակարգում նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ եւ նոր հույս ու տեսլական հաղորդում երկրի քաղաքացիներին:
Ամբողջ ամիս մը տեւած բողոքի ցոյցերը ուրիշ բան չէին, եթէ ոչ հրաբուխ, որ տարիներ բանտուած անհանդուրժողութեան, բողոքի ու ատելութեան լաւան դուրս ժայթքեցուց: Մասիսները, որոնք յանգած հրաբուխներ են, վերակենդանացան, ապրեցան իրենց վերածնունդը ժողովուրդին մէջ. չէ՞ որ ամէն իսկական հայ Արարատ մը ունի իր սրտին մէջ:
Եվ այսպես Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետՙ ղեկավար: Սփյուռքահայերի, այդ թվում նաեւ ռուսահայերի համար խիստ շահեկան էին Փաշինյանի հավաստիացումները հայրենի երկրում բիզնեսի համար արդարացի պայմաններ ստեղծելու հարցում: Որպես Ռուսաստանում երկար տարիներ ապրած մարդ կարող եմ վստահաբար ասել, որ ռուսահայ շատ բիզնեսմեններ միշտ էլ մեծ ցանկություն են ունեցել ներդրումներ կատարել Հայաստանում, ...
Հայկական հեղափոխության մասին միջազգային լրատվամիջոցների տեղում արված ռեպորտաժները աշխարհին ներկայացրեցին մի նոր Հայաստան, ուր մեր ժամանակներում կատարված աննախադեպ խաղաղ իշխանափոխությունը կդառնա քրեստոմատիկ օրինակ աշխարհում հետայսու տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների համար: Հայկական հեղափոխության ֆենոմենը լավագույն գովազդ էր նաեւ մեր ազգի պատմության ու մշակույթի ճանաչման համար գլոբալ առումով: «Մեկ ամիս առաջ նա ...
Հայաստանում սիրո, հանդուրժողականության, բաց ձեռքերի ու թավշյա հեղափոխություն եղավ, եւ մենք, լավ, ժողովրդավար վարչապետ ունենք: Ինչքան լավ բառեր են համադրված կողք-կողքի: Բայց, ինչպես գիտենք, հեղափոխությունը ռիսկային բան է. կարող են մարդիկ զոհվել, անգամ հնարավոր է կորցնել այն, հանուն ինչի ծնվում է հեղափոխությունըՙ պետականությունը: Բայց մենք մեր այս ռիսկային հեղափոխության ժամանակ ...
Մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ մի ուշագրավ բան. սովորական քաղաքացիները բռնել են ոստիկանության գնդապետին, ով մինչեւ բռնվելը հասցրել էր բանկ թալանել (ջհանդամը) եւ մի մարդ սպանել (ցավոք սրտի), մյուսինՙ վիրավորել: Կրկնում եմՙ սա արել են սովորական քաղաքացիները: Ես իհարկե չեմ պնդի, որ մարդիկ այսկերպ չէին անիՙ մինչեւ հեղափոխությունը, ...
Վերջին շաբաթների ընթացքում համաշխարհային լրատվամիջոցների խորագրերին նաեւ Հայաստանն էր եւ այն ամենըՙ ինչը տեղի էր ունենում մեր երկրում: Համոզված կարելի է պնդել, որ Հայաստանին նվիրված այսքան հոդվածներ եւ վերլուծություններ նախկինում երբեք չէին եղել եւ պատճառը, ինչպես հասկանում ենք, տեղի ունեցած եւ արդեն «թավշյա հեղափոխություն» անունը ստացած իրադարձություններն էին, որոնք մայիսի ...
Իտալացի պատմաբան, դիվանագետ, զինվոր եւ գրող Բաղդասարե Կաստիլիոնեն, ում մասին հայտնի է այն, որ նա եղել է Նովիլարայի կոմսը, մի առիթով ասել էՙ «Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում»: Իհարկե կոմս Կաստիլիոնեն սա ասել է 16-րդ դարումՙ մեր սիրո հեղափոխությունից 5 դար առաջ, բայց ամեն դեպքում, նման բան, նույնիսկ ...
Համաժողովրդական ինքնորոշման ու պայքարի վրա հենված Նիկոլ Փաշինյանի հետ հասարակության գրեթե բոլոր շերտերը հույսեր են կապում: Ու շատ շուտով պարզ հարցեր են հնչելուՙ ե՞րբ է թոշակն ու աշխատավարձը բարձրանալու, ե՞րբ են աշխատատեղեր ստեղծվելու, ե՞րբ ենք մեր մաշկի վրա զգալու բարեփոխված կյանքի շոշափելի նշանները: Այս օրերին օդում պտտվում են քաղաքական կանխատեսումների ...
Հայոց մեծ հաղթանակների (Ավարայր, Մեծ հայրենական, Շուշի) Մայիսի ու համաժողովրդական ոգեւորության ալեբախումների ընդհանուր ետնախորքի վրա կրկին ու կրկին անհրաժեշտություն է զգացվում գնահատել ու ամենայն պատասխանատվությամբ արժեւորել մեր պետականությունը` որպես բարձրագույն արժեք, որպես համազգային ոգու, նվիրումի ու մաքառումների արդյունք, որպես հայոց գոյի, տեսակի ու գալիքի երաշխիք: Ակամա մտաբերեցի մարդկային ցեղի ու ...
Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ կանեիք, եթե մեկ օրով հայտնվեիք Բաղրամյան 26-ում, հենց այնպես չէՙ որպես երկրի վարչապետ: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, որը հիշեցնեմ, Հայաստանի վարչապետն է, առաջին օրը Բաղրամյան 26-ում անցկացրեց բավականին ուրախ: Նա նախ ընդունեց ԱԱԾՙ արդեն նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին, լսեց նրա զեկույցը, ապա ընդունեց ՊՆՙ կրկին նախկին ...
Հանրահայտ զրույց կա այն մասին, թե ինչու է պետք հեղափոխություն անել: Զրուցակիցներից մեկը նշում էՙ որպեսզի հարուստներ չլինեն, որին ի հակադրություն դիմացինը պատասխանում է, որ իրենք աշխատում են աղքատությունը վերացնելու ուղղությամբ:
Սիրիացի քրդերն ակնհայտորեն դադարել են վստահել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայություններին: Սիրիայի քրդերին վախեցրել է Anadolu գործակալության եւ Yeni afak թերթի ապրիլի 27-ին հրապարակած այն փաստը, որ քրդերի ինքնապաշտպանական ջոկատների վերասկողության տակ գտնվող Ռումելա քաղաքի ամերիկյան ռազմաբազա են բերվել ֆրանսիական հատուկ նշանակության ուժեր: Վերջերս նաեւ հաճախակի են դարձել ֆրանսիական ուժերի ...
Իրանի միջուկային համաձայնագրի առնչությամբ վերջերս ամբողջ աշխարհը եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքը լարվածության մեջ պահած ինտրիգը ի վերջո լուծում ստացավ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չեղարկում է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բազմակողմ համապարփակ համաձայնագրի տակ ԱՄՆ-ի դրած ստորագրությունը: Համաձայնագիրը 2015 թվականին նշանավորել էր Իրանի եւ միջազգային ...
Մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա ԵԱՏՄ հերթական գագաթաժողովը, որին կմասնակցեն Միության անդամ պետությունների ղեկավարները: Հենց այդ օրն էլ նատաեսված է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առաջին հանդիպումը: Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ անպայման մեկնելու է Սոչի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը զանգահարել է Փաշինյանինՙ շնորհավորելով վերջինիս ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տիկին հանձնակատարը ու պարոն վարչապետը կարեւորել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը եւ Հայաստան-Եվրոմիություն գործընկերության ամրապնդումը: Այս համատեքստում Մոգերինին Փաշինյանին հրավիրել է Բրյուսել եւ շեշտել, որ ինքն անհամբեր սպասում ...
Միջազգային ամենակարեւոր թերթերից` եգիպտական «Ալ Ահրամը» նույնպես անդրադարձ է կատարել «հայկական հեղափոխությանը», ընդհանրապես իրապաշտ գնահատումով: Մեր թերթի բարեկամ, եգիպտահայ հայտնի գործիչ եւ հեղինակ Պերճ Թերզյանի թարգմանությամբ` արաբ լրագրողի դիտարկումները` ստորեւ.
Մայիսի 8-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հաստատել է Հայր Դանիել Ֆինդիքյանի ընտրությունը որպես Հայ եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդի: Ֆինդիքյանին այդ պաշտոնում մայիսի 4-ին ընտրել էր թեմի 116-րդ համագումարը, որը հավաքվել էր Նյու Յորքի Վեստչեստեր Կաունտիում: