ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հայկական բարեգործական ընդհանուր միության նյույորքյան կենտրոնական գրասենյակից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կազմակերպությունը շնորհավորում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կառավարման համակարգում նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ եւ նոր հույս ու տեսլական հաղորդում երկրի քաղաքացիներին: «Հաջողության լավագույն ցանկություններն ենք հաղորդում վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր բոլոր նախաձեռնություններում, ակնկալելով սերտ եւ կառուցողական համագործակցություն անձամբ իր եւ իր կառավարության բոլոր անդամների հետ, ի բարօրություն մեր հայրենիքի եւ նրա քաղաքացիների», գրված է հաղորդագրության մեջ: |