ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ Երեկվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահին առաջարկել էր պաշտոնանկ անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս առաջարկներն ընդունվել են, իսկ վարչապետի մեկ այլ առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ոստիկանապետ է նշանակվել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ ԱԱԾ տնօրեն` Արթուր Վանեցյանը, որը մինչ այդ եղել է Եր-ան քաղաքի վարչության պետի տեղակալը: Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Օսիպյանի նշանակումը Նիկոլ Փաշինյանն անվանում է սիմվոլիկ, քանի որ հեղափոխության ժամանակ փշալարերի տարբեր կողմերում հայտնված մարդիկ այժմ պետք է լինեն մի կողմում: Իսկ ԱԱԾ տնօրենի ընտրությունը բացատրել է այս կառույցի իրական` անվտանգային, հակահետախուզության եւ մաքսային ոլորտի հակակոռուպցիոն գործառույթները վերականգնելու շարժառիթով: |