Առայժմ դժվար է եզրակացնել, թե ի՞նչը մղեց ՀՀԿ-ին ընդամենը կես օրում փոխելու իր անտեղիտալի կեցվածքը եւ հայտարարելու, թե առաջիկա մայիսի 8-ին Հայաստանը կունենա ոչ ՀՀԿ-ական նոր վարչապետ. կարեւոր մայրաքաղաքներից ստացված շտապեցնող թելադրանքնե՞րը, մարտի 2-ին երկրի գրեթե ամբողջովին անդամալուծված վիճա՞կը, թե՞ սեփական շարքերը կուռ պահելու մտահոգությունը: Թերեւս այդ բոլորըՙ համատեղ: Ներկա ...
Մայիսի 3-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի եթերում Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը ծայրաստիճան լարված բնութագրեց: «Այն, ինչ ներկայացնում է Իսրայելը, նորություն չէ», հայտարարեց Իշինգերը: «Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը դուրս գա համաձայնագրից, դիվանագիտությունից ավելին կպահանջվիՙ Մերձավոր Արեւելքում գերլարումը թուլացնել հնարավորինս ...
Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը, որ սպառնում էր դառնալ կառավարման ճգնաժամ, կարծես հանգուցալուծվում է: Մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստով 56 դեմով Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու առաջին փորձը տապալած ՀՀԿ-ն արդեն մեկ օր անց փոխեց դիրքորոշումը` հայտարարելով, թե կսատարի պատգամավորների 1/3-ով առաջադրված թեկնածուին , եւ մայիսի 8-ի Հայաստանն անպայման վարչապետ կունենա: ...
Երեկՙ ստորեւ շարադրվող հոդվածս գրելու պահին էլ, երբեմն դադար էի տալիս ու ստուգումՙ ի՞նչ նոր բան ավելացրին Երեւանում աշխատող գերմանացի մեր գործընկերներն իրենց անաչառ հրապարակումների շարքին, էլ որքան նպաստեցին Հայաստանիՙ միջազգային օրավուր վերելք արձանագրող վարկին: Նրանք երբեւէ այսքան չէին կարեւորել մեր երկրի մասին մեր երկրից պատմելու անհրաժեշտությունը, մանավանդՙ այսպիսի թվաքանակով ...
Երեւան, 1-ը մայիսի, 2018թ. - Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ականատես ու մասնակից են պատմական արտակարգ իրադարձություններիՙ կանգնած կարեւոր նոր հանգրվանի շեմին: Առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում որդեգրվող որոշումներով ուրվագծվելու է մեր ազգի առաջընթացի նոր ուղին:
Ապրիլի 29-ի առավոտյան մեծ թվով լրատվամիջոցներ տարածեցին Ռամկավար Ազատական կուսակցության Հայտարարությունը, որը հասկանալի ուշացումով հրապարակում ենք նաեւ մենք, քանի որ այնտեղ կան սկզբունքներ, մոտեցումներ եւ առաջարկներ, որոնք հետագա ամիսներին կարող են քաղաքական գործողությունների հիմք հանդիսանալ:
Յայտնի եղաւ, թէ որոնք են Նոպէլեան խաղաղութեան մրցանակի յաջորդ թեկնածուները: Հիւսիսային եւ հարաւային Քորէաներու նախագահներուն սիրալիր ձեռքսեղմումներն ու Քորէական թերակղզիի մէջ վերջնական խաղաղութեան հաստատման որոշումը պատմական իրադարձութիւն եղաւ, որուն նախապատրաստման մասին ոչինչ գիտէր աշխարհը:
Հիշում եմ. 1964 թվական, Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում բանասիրական ֆակուլտետը կազմակերպել էր ցերեկույթ: Բեմ բարձրացավ սփյուռքահայ մի ուսանող, առինքնող կեցվածքով կանգնեց բեմի կենտրոնում ու երգեց «Թոմբը լա նեժը» Ադամոյի սիրված երգը: Դահլիճը լուռ ունկնդրում էրՙ հմայված թե երգով, թե կատարող երիտասարդով...
Մայիսի 1-ի ճակատագրական փուլին առաջնորդող վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի քաղաքական իրավիճակը կարելի է լավագույնս բնութագրել որպես անվաչմուշկի վրա ծավալվող դեպքերի շարանՙ իր ամենօրյա դինամիկ փոփոխություններով եւ ամենժամյա զարգացումներով: «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական շարժման առաջնրոդ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ոտքի հանել Հայաստանի երիտասարդ սերնդինՙ իր երեքշաբաթյա քայլարշավով եւ հավաքներով, որպեսզի տապալեր ...
«Քո կյանքի ընթացքում ապրիր այնպես, որ գարշելի սպառնալիքներից հեռու մնաս: Փնտրիր լավությունը ամենուրեք, եւ երբ գտնես, դուրս բեր այն իր թաքստոցից: Քիչ արժեւորիր նյութականն ու մարմնականը, որովհետեւ դրանք մահ են պարունակում: Քաջալերիր առաքինությունը:... Ոչ ոքից մի թերագնահատիր կամ գերագնահատիր քեզ: Հիշիր, որ ամեն մարդ քո մի տարբերակն է:... Քո կյանքի ...
Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանից ՀՅԴ ԳՄ-ն պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ Աղվան Վարդանյանը խախտել է կուսակցական կարգապահությունը: Բանն այն է, որ Վարդանյանը դեմ է գնացել կուսակցության որոշմանը եւ կողմ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը` ՀՀ վարչապետի պաշտոնում: ՀՅԴ-ն մինչ այդ հայտարարել էր, որ ընտրելու է «ժողովրդի թեկնածուին», ...
Այս հեղափոխության ամենամեծ սխալն իր անվանումն է: Սա սիրո հեղափոխություն չէ, այլ զզվանքի: Ժողովուրդը չի սիրում, զզվում է, եթե սիրերՙ կնստեր տանը, երեխաներին կուղարկեր դպրոց, Ազգային ժողովի նիստը նայելու փոխարեն ճաշ կպատրաստեր` մեջն անպայման սեր դնելով... Բայց քանի որ ժողովուրդը զզվում է` փողոցում է: Պայմանականորեն ասենք 100 հազարը, բայց մենք ...
Էդուարդ Շարմազանովի դուստրըՙ Նարե Շարմազանովան , նամակ է գրել Հայաստանի ապագա վարչապետին: Դատելով նամակի բովանդակությունիցՙ 16-ամյա Նարեն վստահ է, որ Հայաստանի ապագա վարչապետը հանրապետական չի լինելու, դատելով բուռն արձագանքներիցՙ մարդիկ համոզված են, որ նամակն ամենեւին էլ Նարեն չի գրել: Մի տեղ կարդացի, օրինակ, թեՙ ընտրություն կեղծում եքՙ ...
Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ծավալվող ցույցերը եւ անհնազանդության գործողությունները մեկ անգամ եւս ապացուցում են այն պարզ ճշմարտությունը, որ տարիներով կուտակվող խնդիրներինՙ թե քաղաքական եւ թե սոցիալ-տնտեսական, լուծում չտալը վաղ թե ուշ հանգեցնում է զանգվածային գործողությունների: Դժգոհությունը այս անգամ, սակայն, ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ եւ պայմանավորված էր սկզբում Սերժ Սարգսյանի կողմից ...
Անցած երկու շաբաթներին հայ ժողովուրդը կրկին ձեռք բերեց իր անկախությունը: Թեեւ 1991 թվականի հռչակագրով արդեն անկախ էր, սակայն անցած 27 տարիներն ավելի նման էին այդ անկախությունը նվաճելու գործընթացի, քան իրական անկախության, քանի որ չդիմանալով սոցիալիզմից ֆեոդալիզմին անցում կատարած երկրի բարքերին ու իրողություններին, բնակչության մի ստվար զանգված բռնեց օտար ափերի ճանապարհըՙ ...
Արդեն 20 օր համայն հայությունը սեփական պատմությունն է կերտում ՙոչ սովորական, առօրեական պատմություն, այլ դարակազմիկ, հեղափոխական, բեկումնային պատմություն: Այս իրադարձությունները կամրագրվեն դասագրքերում ու մեր ազգային արխիվում: 1988-ից ի վերՙ 30 տարի մեր ժողովրդի պայքարի ոգին հետընթաց է ապրել. իշխանությունները նպատակադրված հասել էին նրան, որ մեր ժողովուրդը վերածվի անդեմ միավորի եւ ...
Մեր նախորդ հրապարակման մեջ (տես «Ազգ», 20.04.2018) ներկայացրել էինք Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ողջ ընթացքում ՀՅ Դաշնակցությունից հետո ամենահզոր քաղաքական կուսակցության կենտրոնական կոմիտեի Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի համառոտ պատմությունը: Ինչպես եւ խոստացել էինք, այժմ էլ ներկայացնում ենք ՀԺԿ-ի մյուս կարեւորագույն պարբերականի պատմության համառոտ տարբերակը:
Ինչու է հայաստանցին ընդվզել ու փողոց ելել, եթե անգամ ընդունենք, որ նրանք ընդամենը մի քանի հարյուր հազար են: Պարզ մի պատճառով. փողոց ելածներն ու նրանց համակիր ոչ ակտիվ այլ հարյուր հազարավորները դժգոհ են իրենց առօրյայից: Այն սովորաբար սկսվում է վաղ առավոտյան, երբ ընտանիքը նախաճաշի է պատրաստվում. հայաստանյան հարյուր հազարավոր ընտանիքներում ...
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ապրիլի 25-ին ԱՄՆ-ում իր պաշտոնակից Ջեյմս Մեթիսի հետ քննարկել է ամերիկա-իսրայելական ռազմական համագործակցության, Սիրիայի հակամարտության եւ Իրանի հետ կապված հարցեր: Լիբերմանը հանդիպում է ունեցել նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի հետՙ քննարկելով երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության, Մերձավոր Արեւելքում Իրանի ծավալողականության հետ կապված հարցերՙ ...
Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջսահմանային Փանմունջ բնակավայրում օրերս ընդունված շշմեցուցիչ հռչակագիրը իր բնույթով արմատական է եւ էական չափով համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին: Երեք էջանոց հռչակագիրը բավական անորոշ է գրված, այն կարելի է մեկնաբանել տարբեր ձեւերով: Սակայն ԱՄՆ-ը հավանաբար կփորձի իրեն առավել ձեռնտու մեկնաբանությունն օգտագործել նախագահ Դոնալդ Թրամփի եւ հյուսիսկորեացի ...