RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-07-26 12:19:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1914, Տպվել է` 188, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒ «RAKUTEN VIBER»-Ի ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԸՙ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է «Rakuten Viber»-ի հետ համատեղ նախագիծՙ ուղղված սոցիալական ցանցերում հայերենով հաղորդակցումը խթանելուն:

Ֆեյսբուքյան ուղերձում Ռալֆ Յիրիկյանը վերահաստատել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կարեւորում է հայերենի կիրառումն առօրյա հաղորդակցության մեջՙ թե՛ կարճ հաղորդագրություններում (SMS), թե՛ սոցիալական ցանցերումՙ հաշվի առնելով այն, որ լեզուն ազգային ինքնության կարեւոր մաս է:

Մասնավորապեսՙ տարիներ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն է սկսել իր բաժանորդներին ուղարկել հայատառ SMS-ծանուցումներ: Այժմ, երբ սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են զարգանում, հայերեն գրելն այլեւս բավարար չէ: Չէ՞ որ մարդիկ տարբեր հավելվածներում շփվում են ոչ միայն գրելով, այլեւՙ հաճախ պիտակներ (ստիկերներ) ուղարկելով:

«Սոցիալական ցանցերում ստիկերներն օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու կամ տպավորություններ կիսելու համար: Ուշադրություն դարձրե՛ք եւ ինքներդ էլ կհամոզվե՛ք, թե որքան հաճախ եք օգտագործում լատինատառ ստիկերներ. «OK», «OMG», «Oooops», եւ այլն ... Դրանք համատարած են եւ հասկանալիՙ աշխարհի ցանկացած կետում: Բայց արդյո՞ք դրանք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, արդյո՞ք դրանք արտահայտում են հայախոս մարդու հարուստ ներաշխարհը, հային բնորոշՙ զգացմունքների ու հարաբերությունների ամբողջ ջերմությունը, մեր հայրենիքի գույներն ու երանգները: Որքա՜ն լավ կլիներ, եթե դրանք լինեին հայերեն», - նշել է Յիրիկյանը:

Բաց աղբյուրների համաձայնՙ Հայաստանում ամենաօգտագործվող հավելվածը «Viber»-ն է: Այս հանգամանքը հաշվի առնելով, որպես սոցիալական հարթակներում ազգայինը խրախուսող ընկերությունՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Viber»-ի հետ համատեղ իրականացրել է եւս մեկ կարեւոր քայլՙ համացանցում մարդկանց շփումը հայերեն դարձնելու ուղղությամբ:

«Այսօրՙ «Viber»-ի հետ միասին գործարկում ենք հայկական ստիկերներ: Ինչու՞ չասել «Բարեւ»ՙ «Hello»-ի փոխարեն, ինչու՞ չլինի հայկական կերպար, ինչու՞ «Good night», այլ ոչ թեՙ գեղեցիկ «Բարի գիշեր», ինչու՞ սերը չխոստովանել հայերենով...»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն իր ուղերձում:

Սոցիալական ցանցերի օգտատերերին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Viber-ը մաղթում են ուրախ եւ հաճելի ամառային շփումներՙ հորդորելով երեք ամիս անվճար ներբեռնե՛լ ու օգտագործե՛լ հայեցի պիտակներ (ստիկերներ) ու վայելել հայերենը «Viber» հավելվածում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ