RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



hetq.am

Տեղադրվել է` 2019-07-26 12:19:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2645, Տպվել է` 196, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

20:28, 22 հլս 2019

Գերագույն արժեքը Մարդն է, իր ազատ տեղաշարժի, ուսումնառության իրավունքով: Հուսադրող էին տարբեր բարձրաստիճան այրերի խոսքն ուսման շարունակականության, գիտության զարգացման ու մասնագետների ներգրավման մասին:

Անսալով ՀՀ վարչապետի կոչին, որդիս, առժամանակ ընդհատելով ուսումը, վերադարձել է Հայաստանՙ ՀՀ ԶՈւ ծառայելու: Հիմա էլ համարվում է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտի (МФТИ)  ասպիրանտուրայի 1-ին կուրսի ուսանող: (2018թ. ամռանն, ավարտելով ՄՖՏԻ-ի մագիստրատուրան, ուսման շարունակականությունը չընդհատելով, ընդհանրական կարգով ընդունվել է նույն հաստատության ասպիրանտուրայի անվճար բաժին):

ՊՆ տեխնոլոգիական (գիտական) վաշտում ընդգրկվելու Պն-ի հայտարարած մրցույթի 1-ին փուլում, ցավոք, չի հավաքել բավարար միավորներ: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով (օրինակՙ 8 տարի ՌԴ-ում ռուսերենով ուսուցմամբ եւ թեստերի միայն հայալեզու լինելով, ): Կարծում եմ այս անհաջող արդյունքը չի կարող ստվերել իր անցած ուսումնական ուղին եւ կարողությունները: Հավելեմ նաեւ, որ Շանթը եւ մի քանի ուսանողներ, 2011թվին ուղեգրվել են ՀՀ ԿԳՆ-ի կողմից ուսումնառության, սակայն 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն թվի որոշման արդյունքում, հայտնվել են անհավասար ու հանիրավի անօրեն վիճակում (այս խնդրին քաջատեղյակ են համապատասխան պետական մարմինները), այլապես որդիս կունանար տարկետման իրավունք եւ հնարավորություն ուսումն ավարտին հասցնել:

Ինձ բնավ հաճելի չի փաստել, որ որդիս ունի առողջական ոչ կրիտիկական խնդիրներ (ողնաշարի, սրտի, հարթաթաթության, ), որոնք հայտնաբերվել են Զինկոմիսարիատի կողմից դեռ 2010 եւ 2015 թվականներին: Հիմա հասակը գերազանցում է 170 սմ-ը, իսկ քաշը 45-47 կգ է (որը զարմանալիորեն համարվում է նորմալ):

Պետական բարձրաստիճան այրերը կարեւորում են երկրում գիտության եւ մտավոր ներուժի գրավմանը, խթանմանը: Ուսումնառելով ֆիզիկայի բնագավառում աշխարհի  լավագույն ԲՈւՀ-երից մեկում (8 Նոբելյան մրցանակակրի հիմնական աշխատավայր, եւս 2 Նոբելյան մրցանակակրի alma-mater (մայր բուհ), Ֆիզտեխի 3 շրջանավարտ դարձել են տիեզերագնաց) եւ նկատի առնելով վերը նշված առողջական հանգամանքները, կրկին խնդրում եմ հնարավորություն ընձեռել որդուս իր ծառայությունն առավել արդյունավետ անցկացնել ՊՆ այնպիսի օղակում, որտեղ առավելագույնս կօգտագործվի իր ներուժը: 

Դեմ եմ ցանկացած օրինազանցության: Սակայն մի՞թե օրենքի տառին հետեւելով, չդիտարկելով տարբեր դեպքեր, այդկերպ չենք անտեսում երիտասարդ Մարդու ճակատագիրը: Մի՞թե ճկուն, բազմակողմանի համալիր մոտեցմամբ ավելի մարդասիրական ու արդյունավետ չենք օգտագործի մարդու հնարավորությունները: Հաճախ փաստարկում ենՙ նախադեպ չի եղել: Բայց չէ՞ որ նախադեպերից են ծնվում նոր ուղիներ Երիտասարդներ, որոնց համար Հայրենիք գաղափարն առաջնային է եղել (հրաժարվել են այլ երկրում առաջարկված քաղաքացիությունից), հիմա սեփական Հայրենիքում զգում են իրենց գիտելիքներն անպետք: Քանիցս իմ հարցադրմանը, պատասխանել ենՙ գիտելիքները կկիրառվեն զորամասում

Երիտասարդ մի քանի ուսանողների վերադարձին առնչվող, ամիսներ առաջ հղած նամակներից շատերին անգամ պատասխան չի եղել: Պարզապես, վհատեցնող է:

Որդուս զորակոչի հետ կապված դիմել եմ ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին, ՀՀ ՊՆ նախարարին, ՊՆ ԶՈւ ԳՇ, ԿԳՆ, ԱԺ հանձնաժողովներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, ՊՆ-ին կից հանրային խորհուրդ, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն:

Երբեւէ չէի նախընտրի հանրայնացնել այն կարգի խնդիր, որը ներառում է նաեւ անձնական տարրեր: Հստակեցնեմՙ իմ որոշումն է որպես ծնող եւ երիտասարդն անհաշտ է հրապարակայնացմանը: Իմ որդին դասալիք չի եւ վերադարձել է Հայրենիք իր մտավոր կարողությունները ԶՈւ-ում կիրառելու: Ինձ տեսանելի վերջին քայլն է, որ հուսամ կվերադարձնի հավատն առ Հայրենիքի հոգածություն իր զավակների, նրանց գիտելիքների կարեւորության հանդեպ, կխթանի նրանց վերադարձը:

Համին Գրիգորյան
hetq.am, https://hetq.am/hy/article/105835

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ