ITB, ProWein ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Անահիտ Հովսեփյան, Գերմանիա Կորոնավիրուսի պատճառով (առայժմ) չեն կայանալու Դյուսսելդորֆում անցկացվող ամենամյա տոնավաճառները, դրանց թվում նաեւՙ ProWein գինեգործության տոնավաճառը, րոպեներ առաջ ծանուցեցին «ԱԶԳ»- ինՙ տոնավաճառի մամլո կենտրոնից: Բոլոր միջոցառումները հետաձգվում են անորոշ ժամանակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարի չեղարկվում է Բեռլինի զբոսաշրջության միջազգային տոնավաճառը ( ITB): Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն մասնակցում էր վերոհիշյալ տոնավաճառներին: |