ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Նորմալ եւ ոչ նորմալ հակազդեցություններ Պատվաստանյութի նկատմամբ սուր հակազդեցություն կարող է տեղի ունենալ հազարից կամ հարյուր հազարից մեկի դեպքումՙ նայած պատվաստանյութին, «Սպուտնիկ» ռադիոկայանին ասել է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Կոստինովը : Պարզաբանելով, թե կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո ո՞ր հակազդեցությունները կարող են վտանգավոր համարվել, իմունաբանը նշել է, որ մարմնի ջերմության մինչեւ 38,5 աստիճան բարձրանալը կարելի է համարել սովորական հակազդեցություն, մինչդեռ 38,6 եւ ավելի բարձրանալը կհամարվի ուժեղ հակազդեցություն: Ներարկում կատարելիս սրսկման տեղում կարող է առաջանալ կարմրություն, բայց դրա տրամագիծը եւ, որ գլխավորն է, պնդացումը, չպետք է 8 սանտիմետրից ավելի լինեն, ավելացրել է պրոֆեսորը: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ներկայումս Ռուսաստանում անցկացվում են Գամալեի անվան գիտահետազոտական կենտրոնում եւ ՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծված պատվաստանյութի փորձարկումները: Ավելի վաղ Մոսկվայի Ն.Ն. Բուդենկոյի անվան հիվանդանոցում փորձարկումների ենթարկված կամավորները իրենց լավ են զգում, կողմնակի ազդեցություններ չկան: Ռուսաստանում հավաքական իմունիտետի ստեղծման համար անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի պատվաստայութի 70 միլիոն չափաբաժին, ՀՏրրՌÿ 1 հեռուստաալիքին հայտարարել է «Վեկտոր» գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը : |