Եթե ներքաղաքական լարվածությունն այսքան պրկված չլիներ ու եթե Հայ եկեղեցու եւ եկեղեցականության թիրախավորումը այսքան անխիղճ եւ անմիտ չշարունակվեր արդեն երկու տարի, հավանաբար հնարավոր կլիներ համեմատաբար առողջ եւ կառուցողական մթնոլորտում հանրային քննարկումներ անցկացնել ոչ միայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանել-չհանելու, այլեւ ընդհանրապես մեր կրթական համակարգում իսկական բարեփոխումներ իրականացնելու հարցի ...
Օրերս, ավելի ճշգրիտՙ հուլիսի 2-ին, ամերիկյան ամենահայտնի թերթերից The Wall Street Journal օրաթերթը ծավալուն հոդված է հրապարակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործին լծված գիտահետազոտական ամերիկյան հիմնարկների աշխատանքի մասին: Ամերիկյան մի շարք ինստիտուտներ, ինչպես այլ երկրներում, շոգեպինդ աշխատանքի են լծվել պատվաստանյութը գտնելու ուղղությամբ: Դրանց մեջ, հեղինակավոր թերթի պնդմամբ, առաջատարը, որը կանգնած ...
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակը, Մերձավոր Արեւելքումՙ սիրիական ու լիբանանյան երկու կարեւոր գաղթօջախներում տեղի ունեցող ռազմաքաղաքական ու տնտեսական վտանգավոր զարգացումները, նաեւ որոշ գերտերությունների միջեւ սադրիչ գործողությունները մեծապես ազդում են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների վրա: Այս իրողությունները չեն կարող անտեսել հատկապես Հայաստան-Սփյուռք կապերի ակունքներում կանգնած, այդ փոխհարաբերություններն ազգային ու հայանպաստ հենքի վրա խարսխած ...
Բյուզանդական ճարտարապետության գլուխգործոց Այա Սոֆիայի տաճարը կառուցվել է 432-457 թթ.Հուստինիանոս I կայսեր հրամանով, 1453 թ.մայիսի 29-ին օսմանյան սուլթան Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլիսի գրավումով վերածվել է մզկիթի, իսկ 1935-ին դարձել թանգարան, ընդ որում Քեմալ Աթաթուրքի օրոք, նախարարների խորհրդի 1934 թ. նոյեմբերի 24-ի որոշումով: Կրոնամոլ շրջանակները, ինչ խոսք, չեն հաշտվել կառավարական այդ ...
Մեր մանկութեան օրերուն մեր ծնողները մեզ կը վախցնէին ըսելովՙ որ «սուտ չխօսիս, Աստուած վերէն գլխուդ քար կը նետէ», կամ վախնալու նման այլ բաներ: Ուրկէ՞ այս ցնդաբանութիւնը: Պարզ է, եկեղեցիէն, ուր որոշ քարոզիչներ ժողովուրդին մէջ Քրիստոնեական հաւատքը ամրացնելու համար խստութեան կը դիմէին, աւելինՙ անոնք հաւատացեալները կը վախցնէին երկնային պատիժով, դժոխքի կրակով, ...
Վերջին ժամանակներում մեր հասարակությունն իսկապես լուրջ փոփոխություններ է գրանցում: Դրանց մի մասը դրական, ընդունելի են, սակայն բավականին շատ են նաեւ երբեմն անհասկանալի, իսկ շատ դեպքերում նաեւ անընդունելի դրսեւորումները: Այսօր ցանկանում եմ խոսել մի երեւույթի մասին, որը տարածվել, առանց սեռի ու տարիքի, մասնագիտության ու համոզմունքների խտրության եւ իր շրջապտույտի մեջ է ...
Հայաստանն արդեն հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Վերջին երկու տարիների իշխանության իրականացրած քաղաքական ցնցումներին ավելացավ կորոնավիրուսը, որին մենք դիմավորեցինք առավել քան անպատրաստ: Արդյունքում, այս տարվա հինգ ամիսներին, միայն պաշտոնական վիճակագրության ցուցանիշներով, տնտեսական անկումը Հայաստանում կազմեց 3,9 տոկոս: Ակնհայտ է, որ տնտեսական ցուցանիշների վատթարացումը շարունակվելու է, իսկ մեր դրամական եկամուտները նվազելու ...
Ռուսաստանցի առաջատար կոսմետոլոգ եւ դիմահարդար, վիզաժիստների աշխարհի չեմպիոն, Վարսահարդարների համաշխարհային կազմակերպության գեղագիտական բաժնի ստեղծագործական տնօրեն, դեկորատիվ կոսմետիկայի Ռուսաստանի հավաքականի մարզիչ, «Դոլորես» վարսահարդարման ակադեմիայի եւ ՍՊԻԿՐ ուսումնական կենտրոնի դասախոս, «Համաշխարհային ոսկե մարզիչ», միջազգային անթիվ մրցույթների դափնեկիր, մեր հայրենակցուհի Նանարա Բերյոզինան ռահվիրա է իր մասնագիտության մեջ...
Հայ բալետմայստեր, պարուսույց Ալբերտ Միրզոյանը վերջերս նշանակվել է Բուդապեշտի Պետական օպերայի բալետի խմբի գլխավոր գեղարվեստական խորհրդական: Մինչ այդ, տասներկու տարի նա կնոջՙ պարուհի Թամարա Միրզոյան-Պավլովայի հետ աշխատել է Եվրոպայի մեկ այլ հեղինակավոր թատրոնումՙ Վիեննայի պետական թատրոնում:
Ֆիրդուսի փողոցի կառուցապատման շուրջ բարձրացված աղմուկն առավելապես ուղղված է տարածքում առկա պատմական շերտի պահպանությանը եւ Նարեկ Սարգսյանի հրամցրած նախագծի անհամատեղելիությանը միջավայրին: Պահանջվում է նոր մրցույթ հայտարարել, որում հնարավորություն կընձեռվի ժամանակակից ճարտարապետական լուծումներ մշակել եւ բարեխիղճ մոտեցում ցուցաբերել թաղամասին: Այս ամենն, իհարկե, արդարացի քննադատություններ ու պահանջներ են, ...
«Մինչ համավարակի պատճառով աշխարհը թավալգլոր ցած է գլորվում, իսկական արվեստագետների արժեքը բարձրանում է», գրում է Պելեգրինո Դ՛Ասիեռնոն , անդրադառնալով այս տարվա «Արտ Բեյզլ» առցանց տոնավաճառում Արշիլ Գորկու կտավների ներկայացմանը: Նա «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տեղադրված իր հոդվածում մեջբերելով մրցանակակիր կոմպոզիտոր Միշել Էքիզյանի վերոնշյալ նախադասությունը, մատնանշում ...
«Բոստոն Գլոբի» տեսանյութերի ավագ խմբագիր, տեսատեղեկությունների պատրաստման եւ տարածման գործադիր տնօրեն Անուշ Էլբակյանը վերջերս արժանացել է միաժամանակ երկու «Էմմի» մրցանակի իր պատրաստած «Ամեն ինչ փոխվում է: Կլիմայի փոփոխությունը Քեյփ Քոդում» (Մասաչուսեթսի նահանգ) վավերագրական տեսաֆիլմի համար, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 27-ի համարը, ավելացնելով, որ նրա ...
Արդեն քանի օր է, ինչ համացանցը բառացիորեն ողողված է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պախարակող եւ անարգող հարյուրավոր մեկնաբանություններով եւ տեսանյութերով: Առանց այդ էլ ոչ ջերմ ու բարիդրացիական կանոններով ապրող, տարբեր ճամբարների բաժանված հասարակության մեջ ...
Օրերս մեծ գոհունակությամբ տեղեկացանք, որ մեր թերթի երկարամյա բարեկամ, Հայաստանում Ռամկավար Ազատական կուսակցության առաջին անդամներից Վահե Մարգարի Դարբինյանը Էկվադորի արտգործնախարարության որոշմամբ նշանակվել է Հայաստանում այդ երկրի պատվո հյուպատոս եւ ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է հավատարմագրումը:
Վերջին օրերին հայաստանյան հասարակության մեջ կրկին աշխուժացան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ժամանակակից վիճակին սպառնալիքների եւ մարտահրավերների շուրջ բանավեճերը: Ընդդիմադիրները պնդում են, որ պետք է հակահարված տալ քիչ հայտնի քաղաքական խմբերի անպատասխանատու հայտարարություններին Հայաստանի տարածքից 102-րդ ռուսական ռազմական հենակետը դուրս բերելու իբր անհրաժեշտության մասին: Հայաստանի ռուսաստանյան բարեկամները զարմանում են, թե ինչո՞ւ են ...
Մի անգամ երկաթգծերը սպասարկող ինժեներին, որն աշխատում էր այդ ոլորտում 40 տարի, հարցրին, թե ի՞նչ է մտածում նա իր մասնագիտության մասին: Պատասխանը հնչեց խորին համոզվածությամբ. «Այս մասնագիտության մեջ ոչ մի հետաքրքրական բան չկա, եթե ձեզ դուր չի գալիս երկաթուղին»:
Շարունակվում է The New York Times-ի հրապարակման հետ կապված սկանդալը, որի համաձայն Աֆղանստանում ռուսական հետախուզության ստորաբաժանումներից մեկը իբր ֆինանսավորել է թալիբ գրոհայինների հարձակումները ամերիկացի զինծառայողների վրա: Այն տեղեկատվությունը, որը սկզբում ընկալվում էր որպես ապատեղեկատվություն եւ կեղծ լրատվություն, սկսեց առաջ մղվել առավել լայնորեն ու խորապես: