Տարիներ առաջ էր, Թիֆլիսում, ամերիկացիների կազմակերպած լրագրողական եռակողմ ֆորումներից մեկում: Այնպես պատահեց, որ երեկոյան բացօթյա սրճարաններից մեկում ադրբեջանցի երեք խմբագիրների հետ առանձին հայտնվեցի նույն սեղանին: Վրացական փափուկ «Տելավին» տրամադրում էր զրույցի: Ադրբեջանցի տղաները բավական վարժ խոսում էին անգլերեն, երեքն էլՙ կարեւոր լրատվամիջոցների ղեկավարներ: Մեր զրույցից ընդամենը հիշում եմ երկու բան, ...
Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանիՙ Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքին, մասնավորապես նկատել տվեց, թե այդ երկիրը պետք է դիտարկել իբրեւ ահաբեկչական պետություն: «Հրադադարի վերականգնման գործում մեծ դեր ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ նրանց երկրները: Այս տեսակետից հատկապես արդյունավեր էր Ռուսաստանի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես արտգործնախարարության, այնպես ...
Այս օրերին Եվրոպայի տարբեր քաղաքներում հայ եւ ադրբեջանցի ցուցարարների միջեւ բախումներն օր-օրի նոր լիցք են ստանում: Խաղաղության նպատակով արվող հայերի կոչերն առավելաբար ուղեկցվում են բռնություններով ու վերածվում արյունալի բախումների: Հուլիսի 22-ին Բրյուսելում Բելգիայի հայերի կոմիտեն հանրահավաք էր կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմացՙ ի պաշտպանություն Հայաստանի եւ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների:
Այս նյութը նվիրում եմ «Նորք» եւ «Սուրբ Աստվածամայր» (նախկին ծննդատուն) ինֆեկցիոն հիվանդանոցների ղեկավարությանը եւ անձնակազմին, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր բուժաշխատողներին, որոնք արդեն երկար ամիսներ անխոնջ պայքար են տանում մեր բոլորի առողջության եւ կյանքի համար։
Մեր փոքր ազգ ըլլալը պատճառ դարձած է, որ ամբողջ պատմութեան ընթացքին ստորակայական մեր բարդոյթովՙ մեծ պետութիւններով հիանանք, պատկառինք անոնցմէ, նոյնիսկ երանի տանք անոնց ժողովուրդներուն: Սակայն, երբ պրպտենք այդ երկիրներուն անցեալի պատմութիւնները, պիտի տեսնենք, որ անոնք մեր երեւակայածին պէս իտէալական, զարգացած ու քաղաքակիրթ երկիրներ չեն եղած, նոյնիսկ այնպիսի ամօթալի էջեր կան ...
Մինչ կորոնավիրուսի համաճարակը սառեցրել է բնականոն կյանքի ընթացքը, քաղաքական գործողությունները, ի հակադրություն, է՛լ ավելի են ակտիվացել: Սաուդյան ռումբերը շարունակում են հարվածել թշվառ Եմենին, ռազմական տեղաշարժերը նոր ապակայունացման իրավիճակ են ստեղծում Լիբիայում, իսկ Իսրայելը շտապում է նորանոր տարածքներ խլել Արեւմտյան Ափից, քանի դեռ Թրամփը ԱՄՆ-ի նախագահ է:
Հայազգի ամերիկյան դերասան, բեմադրիչ, թատերագիր, երգահան եւ դիրիժոր Լես Մարսդենը (Մարտիրոսյան) ծնվել է 1957-ին, Ֆրեզնոյում: Չորս տարեկանից նվագել եւ 11-ից դասավանդել է դաշնամուր, իսկ 13-ումՙ գրել իր առաջին սիմֆոնիան: Դեռեւս դեռահասության տարիներին եղել է Կալիֆոռնիայի Պատվո եւ Ֆրեզնոյի պատանեկան ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր շեփորահար, կատարել սեփական ստեղծագործությունները, միաժամանակ խաղացել տեղի թատրոնում: ...
Ալբերտ Սեւինչի մտքի տեսիլքը 2000 թվականից ի վեր, գրեթե անզիջում, քարե իրականություն էր դառնում, շուրջը գեղեցիկ էր ավելացնում, ուրախություն էր պարգեւում դեմ հանդիման եկողին։ («Ազգի» 2008 թվականի մայիսի 24-ի համարում պատմել ենք նրա մասին- Ան. Հ.)։ Ճարտարապետի նրա Planen und Bauen («Նախագծել ու կառուցել») գրասենյակը Գերմանիայի տարբեր քաղաքներում առատ լույսով, ...
Այս անգամ էլ թագաժահրով զինված մահը մեր շուրջը եւ մեր մեջ իր դաժան հունձն է անում: Արտակարգ իրավիճակի սահմանափակումները բոլորիս զրկել են մեր ընկերներին ու հարազատներին գոնե մարդավայել հրաժեշտ տալու հնարավորությունից: Համավարակի վտանգավորությունը վերացրել է ավանդական հոգեհանգիստն ու բազմամարդ հուղարկավորությունը: Մեկի կորստյան ցավին ու կսկիծին դեռ չհամակերպվածՙ անսպասելի հայտնվում է ...
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խորապես ցավում է սովետահայ եւ մեր ժամանակների ճանաչված լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ երկարամյա դասախոս Ռուբեն Սաքապետոյանի անժամանակ մահվան առթիվ: Նշանակալի է նրա մեծ ավանդը արեւմտահայ լեզվի բառարանագրության, գիտական բազմաթիվ մենագրությունների, բուհական եւ դպրոցական դասագրքերի ստեղծման, երիտասարդ գիտնական-լեզվաբանների պատրաստման գործում:
Վերնագրում ասված միտքը, երբ եւ ում կողմից էլ հնչեցված լինի, հանրային ընկալման առումով ընդունելի է համարվում: Հենց թեկուզ այն մոտեցումով, որ իշխանություններն իրենք էլ գոհ չեն լինում սեփական գործողություններից, ինքնաքննադատաբար են մոտենում արված որոշ քայլերին: Այնպես որ կողքից ասված որեւէ խոսք հարկ է ըմբռնումով ընդունել, քանզի նպատակը մեկն էՙ երկրի ...
Ինչպես տեղեկանում ենք պետեկամուտների հրապարակած տեղեկատվությունից, այս տարվա հունիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մոտ 96 մլրդ դրամ: Այս ցուցանիշը փաստում է այն մասին, որ հարկային եկամուտները շարունակում են նվազել բարձր տեմպերով: Եթե համեմատենք նախորդ տարվա հունիս ամսվա 142 մլրդ դրամ հարկային եկամուտների հետ, ապա կստացվի, որ այս տարվա ...
Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ իսկական բժիշկը ոչ միայն ու ոչ այնքան այդ մասնագիտությունը ժամանակին ընտրած եւ առողջապահության ոլորտում լոկ երկար տարիներ աշխատած անձն է, այլ նա, ում փոքրուց խորթ չի եղել մարդկային պարզ կարեկցանքը, իսկ հետագայում էլ երբեք չի լքել ուրիշին օգնելու անհատնում ցանկությունը:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, որն անդամակցող երկրների թվով ամենամեծն է, հայտնվել է կառավարման ճգնաժամի մեջ: 8 անդամ պետություն, այդ թվում Հայաստանը, չի ապահովել կոնսենսուս կառույցի 4 կարեւոր մանդատները երկարաձգելու համար:
Հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին սրված իրավիճակի հետ կապված ուշագրավ վերլուծական հրապարակում է արել ռուսական «Ռամբլեր.ռու» լրատվական պորտալը, խնդիրը դիտարկելով Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների համատեքստում:
Ադրբեջանի հրահրած վերջին ռազմական գործողությունների պատճառով` հանրության լայն շրջանակների աչքից վրիպեց Ֆրանսիայի Նանտ քաղաքում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս տաճարի հրդեհը: Եղան զուտ լրատվական մակարդակի մի քանի մեկնաբանություններ, ոչ ավելին, եւ չասվեց այն, ինչը պետք է ասվեր: