Լիբանանի ֆինանսական ու քաղաքական սնանկացումը սկսվել էր օգոստոսի 4-ի ավերիչ պայթյունից շատ առաջ: Սակայն դրա սաղմերը դրվել էին որպես անկախ հանրապետություն 1943 թ. նոյեմբերի 22-ին իր հիմնադրման օրից, երբ ֆրանսիացիների տնօրինությամբ երկրի կառավարման հիմքում դրվեց համայնքային-դավանանքային սկզբունքը, որը թեեւ հարմար էր երկրի գլխավոր համայնքների, այդ թվում հայ համայնքի համար, սակայն ...
Հենց որ վարչապետ Փաշինյանը «Բատկային» շնորհավորեց նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով, նրա քննադատները ոգեւորվեցին: Նույնիսկ, ասում են, «Իմ քայլը» խմբակցության անդամ «սորոսական որբերը» մռթնել են, իսկ ասողներ կան, որ անձամբ Ջորջ Սորոսն է վարչապետին դժգոհություն հայտնել այդ առթիվ:
2020 թ. օգոստոսի 10-ին լրացավ Սեւրի դաշնագրի 100-ամյակը: Իրողություն, որը տարաբնույթ մտորումների տեղիք է տալիս, ստիպում կրկին անդրադառնալ խնդրին եւ անցած հարյուրամյակում աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների լույսի ներքո ներկայացնել պայմանագիրը, դրանից բխող իրավաքաղաքական հետեւանքները, հայության հիասթափություններն ու սպասելիքները: Ինչու, որովհետեւ այսօր առկա են իրատեսական պայմաններ դաշնագիրը կյանքի կոչելու համարՙ ա) ...
Օգոստոսի 21-ն է. մտնում եմ գրախանութ: Հարցնում եմՙ ինչ նոր գրքեր, դասագրքեր, դպրոցական պարագաներ եք ստացել: Վաճառաղուհու հայացքում կարդում եմ. «Լուսնի՞ց եք իջել... ի՞նչ գիրք ու պարագաներ»:
2020 թվականը հոբելյանական է մի քանի առումներով` օգոստոսին լրացավ Սեւրի դաշնագրի եւ Կիլիկիայի անկախ հանրապետության հռչակման 100-ամյակները եւ ազգային-ազատագրական պայքարի աննկուն մարտիկ Միհրան Տամատյանի մահվան 75-ամյա տարելիցը: Հոբելյաններ, որոնցից յուրաքանչյուրը հայոց նորագույն պատմության մեջ կարեւոր ու շրջադարձային են եղել:
«Միջերկրականի հարսը». այսպէս կը կոչէին Լիբանանը, անոր աննման գեղեցկութեան համար: Սակայն, այնքան գովեցին ու փառաբանեցին զայն, այնքան ցուցադրեցին անոր մարմնի գրաւչութիւնը, այնքան թմբկահարեցին անոր աննման հմայքը, այնքան ծնրադիր պաշտամունքի կուռք դարձուցին զայն, որ աշխարհի չորս ծագերէն արկածախնդիր չմնաց, որ չհմայուի իրմով, չգայ իր մօտ ու չփորձէ օգտուիլ անոր հիւրընկալութենէն, չփորձէ ...
Այս տարին աչքի է ընկնում գյուղմթերքների անհամեմատ բարձր գներով: Ըստ վիճկոմի հրապարակած տվյալների, հունիս եւ հուլիս ամսիներին բանջարեղենի եւ հատկապես մրգերի գները զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ամիսների գներին: Դիտարկենք թե ինչպե՞ս են փոխվել դրանք վերոնշյալ ամիսներին, ինչի՞ հետեւանք է դա եւ ինչպիսի՞ վիճակ է ...
Համաշխարհային առաջին պատերազմի ու դրա խճճված հետեւանքների ժամանակաշրջանը հասկանալը, վերլուծելն ու իմաստավորելը չափազանց դժվար է ընդհանրապես մարդկության եւ հատկապես հայ ժողովրդի համար, որն իր մաշկի վրա է զգացել ցեղասպանության ծանրագույն բեռը:
Լիոնի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Մաքսիմ Կ. Եվադյանը (ծնված 1979-ին) պատմաբան է, հայ հին եւ միջնադարյան մշակույթի մասնագետ: 2006 թվականին հիմնել է «Հայաստանի աղբյուրներ» մշակութային միությունը Արեւմուտքում եւ հատկապես ֆրանսերենով հայ մշակույթի ուսումնասիրության զարգացման նպատակով: Այն հրատարակությունների եւ դասընթացների միջոցով ֆրանսախոս հանրությանը ներկայացնում է հայոց պատմությունը եւ մշակույթը, այդ ...
«Բիանետ» լրատվական ցանցը Անկարայից տեղեկացնում է, որ թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը (ժողովրդա-դեմոկրատական HDP կուսակցությունից) օգոստոսի 10-ին խորհրդարանում հետաքրքրվել է, թե ինչու հայտնի հայ կոմպոզիտորի թաղումը 2009-ի օգոստոսի 8-ին տեղի չի ունեցել Դիյարբեքիրում, ըստ նրա կտակի դրույթների:
2020 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում իր աշխատանքները սկսեց 45-րդ հոբելյանական միջազգային ցուցահանդեսը: Այն հիմնականում իրականացվում էր օնլայն տարբերակով եւ դրան մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներ: Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ եւ մեծ ...
Իր սխրանքներով ու բազում երեւելի գործերով հայտնի հերոս քաղաք Սանկտ Պետերբուրգը դարերից եկեղ գեղեցիկ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթներից մեկն էլ, որ մինչ օրս պահպանվում է, քաղաքի տարեգրության մեջ արժանի հետք թողած, երեւելի գործերով աչքի ընկած մարդկանցըստ ամենայնի մեծարելն է, նրանց ծննդյան տարեդարձները հավուր պատշաճի նշելը:
Անպետք, ապակոմնորոշող մամուլն աշխարհում կոչվում է դեղին, բայց եթե աչքի անցկացնեք մեր ժամանակակից մամուլը, միանգամից գլխի կընկնենք, որ «դեղինն» ի վիճակի չէ համապարփակորեն բնութագրելու այն (բացառություններ, անշուշտ կան): Ինչի՞ համար է ստեղծված մամուլը եւ ինչո՞վ են զբաղվում հայաստանյան մամուլի օրգանները:
Մնաց աշունն ու ձմռան մի ամիս, որ 2020-ն ավարտվի: Գրողի ծոցը գնա, բայց պարտադիր հայ ժամանակակից գրողի, որ նա էլ անակնկալ մերձեցմանը չդիմանա ու հետը գնա: Միանգամից բոլոր հարցերը կլուծվեն. դեմքներիցս դիմակները կհանենք (իբր մինչ այդ անդիմակ էինք), գրականության դասագրքերը կմաքրենք, Ամուլսարի շուրջբոլորն էլ քոչարի կպարենքՙ առանց սոցիալական հեռավորություն պահելուՙ ...
Մեր թերթի հավատարիմ հեղինակներիցՙ սյունակագիր, երգիծաբան, թատերական գործիչ, կրթական մշակ եւ հասարակական գործիչ Հակոբ Միքայելյանը օրերս լույս է ընծայել իր նոր գիրքըՙ «Ճակատագրի սեւ կատուն» վերնագրով, «Լուսակն» հրատարակչության կողմից, գրասեր մի ընկերոջ մեկենասությամբ, ինչպես գրված է տիտղոսաթերթի հաջորդ էջում, որտեղ արձանագրված է ...
Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության (Mi-6 կամ Secret Intelligence Service, SIS) պետի պաշտոնը զբաղեցրեց երկրի արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Ռիչարդ Մուրը :
Թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող է կտրուկ փոփոխություն կատարվել ԱՄՆ նախագահական ընտրություններում ներկայիս նախագահի պարտության դեպքում, ինչը, ի դեպ, արդեն չեն բացառում Թուրքիայում: Ահա թե ինչու Անկարայում կտրուկ արձագանքեցին Բայդենի թուրքական «թեզիսներին»ՙ ակնհայտորեն ցուցադրելով, որ առաջիկա ընտրություններում նա իրենց թեկնածուն չէ: Ուրվագծելով Էրդողանի հետ իր հարաբերությունները, Ջո Բայդենը ...
Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելված է դուրս գալ երկրից: Սեփական աղբյուրներ վկայակոչելովՙ լրատվամիջոցները հաղորդում են, որ դա կապված է ԱԳՆ-ում իրականացված հակակոռուպցիոն գործողությունների հետ, եւ Մամեդյարովը ստիպված կլինի պատասխանել քննության բազմաթիվ հարցերի:
Հուլիսի 3-ին Չիքագոյում վախճանվել է հայազգի աճպարար Աշոտ Պապուրյանը (Բաբուրյան), հայտնի Աշ Ռայան բեմական անվամբ: Ծնվել էր 1939-ի հուլիսի 26-ին, Իրաքում, Ներսես եւ Զարուհի Պապուրյանների ընտանիքում: 1960 թվականից բնակվել է ԱՄՆ-ում: 1960-ականներին հանդես է եկել որպես քանթրի երգերի կատարող, թողարկել ձայնապնակ, այնուհետեւ զբաղվել է աճպարարությամբՙ ելոյթներ ունենալով տարբեր շոուներում: 1985-ին ...