RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020



Տեղադրվել է` 2020-08-20 22:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1395, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ

2020 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում իր աշխատանքները սկսեց 45-րդ հոբելյանական միջազգային ցուցահանդեսը: Այն հիմնականում իրականացվում էր օնլայն տարբերակով եւ դրան մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներ: Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ եւ մեծ արձաքանք ունեցավ: Այն տպագրվեց ցուցահանդեսի կատալոգում եւ արժանացավ հեղինակավոր դիպլոմի:

2020 թվականի ապրիլի 26-ից 29-ը Մոսկվա քաղաքում իր աշխատանքներն սկսեց Կրթության միջազգային սալոնը: Սալոնի գլխավոր կազմակերպիչներն էին` ՌԴ կառավարությունը, բարձրագոյն կրթության եւ գիտության նախարարությունը եւ այլ նախարարություններ ու գերատեսչություններ: Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքն այստեղ նույնպես բարձր գնահատվեց եւ արժանացավ ոսկե մեդալի եւ պատվոգրի: Սալոնի աշխատանքներն իրականացվում էին օնլայն տարբերակով: Ուրախալի է, որ թագավարակի այս դժվարին պամաններում հայ գիտնականը աշխատում է արդյունավետ եւ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների ժամանակ արժանանում լայն ճանաչման:

Հարկ է նշել, որ Ստեփան Պապիկյանը շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է, բազմաթիվ ակադեմիաների անդամ: Նա ներկայումս մեծ ծավալի աշխատանքներ է կատարում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների, ինչպես նաեւ համաշխարհային էներգետիկայի զարգացման համար: Հեղինակել է «Հայաստանի էներգետիկայի պատմությունը» քառհատոր գիտական մենագրությունը: 2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման բնագավառում ծանրակշիռ ավանդի համար պարգեւատրվել է Արցախի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով: Հաջողությամբ տպագրվում է նաեւ արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում:

StepanPapikyan@yandex.ru

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ