«Շեքսպիրը դարձել է մի չափՙ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է»:
Ամեն տարիՙ ապրիլի 1-ին, վաղ առավոտից նրա տան հեռախոսը մի գլուխ զնգում էր ու զնգում: Բոլոր զանգերին ինքն էր պատասխանում, երկար-բարակ մաղթանքներին ու շնորհավորանքներին արձագանքում էր մի հատիկ «ապրես»-ով կամ «շնորհակալություն»-ով: Չէր սիրում իր ծննդյան օրը: Ապրիլի 1-ին լրագրողներն ուղղակի ներխուժում էին նրա տուն. ոչ մեկին չէր մերժում:
Ապրիլի 7-ին եւ 8-ին Պրահայի Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում եւ «Դիսկ» թատրոնում ներկայացվեց չեխ դասական Կարել Չապեկի «Մայրը» դրաման, որում գլխավոր`մոր կերպարը մարմնավորել էր սիրված ու հայտնի դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանը, որ նաեւ ներկայացման բեմադրիչն էր: Հոր դերով վարպետորեն հանդես եկավ Աբովյանի պետական թատրոնի ...