Երիտասարդ հայրիկը իր երկու դստրիկներին տարավ բալետային ներկայացման: Խոստացել էր դեռ մեկ ամիս առաջ, այն օրերինՙ երբ երեխաները հեռուստատեսությամբ ամեն օր հետեւում էին Սոչիում ընթացող գեղասահքի մրցումներին: Աղջնակները կյանքում նման բան դեռ չէին տեսել, սքանչացած էին պարզապես: Օլիմպիական այդ մրցումների վերջին փուլում արդեն սկսել էին սեփական դատողություններն անել, նույնիսկ երբեմն ...
Ազգային պատկերասրահի շենքի հինգերորդ հարկում գտնվող «Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանը պրպտող մտքի տեր եւ եռանդուն անձնավորություն է: Չնայած նյութական դժվարություններին եւ ուղեղների արտահոսքին, հրատարակչությունն իր շուրջը համախմբել է ազգային եւ համաշխարհային արվեստների, փիլիսոփայության եւ գրականության մասնագետների:
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն ուզում է մինչեւ հիմա միայն իրեն պատկանած Մհեր Մկրտչյանի արխիվային նյութերը դարձնել հանրության սեփականությունը: Նա պատրաստվում է խմբագիր Զավեն Բոյաջյանի ու «Անտարես» հրատարակչության հետ երեք գիրք հրատարակել, այնուհետեւ պատրաստել երկու ֆիլմ ամուսնու մասին: Զավեն Բոյաջյանը նկատում է, որ հանիրավի Մհեր Մկրտչյանին մշտապես ներկայացվում էՙ որպես անեկդոտային կերպար, ...
Տաղանդավոր երաժիշտ, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, որն աշխատում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` որպես դասախոս, Ազգային նվագարանների պետական նվագախմբում, ինչպես նաեւ Գյուրջիեւի անվան ժողգործիքների նվագախմբում, վերջերս մասնակցել է հետաքրքրական երաժշտական ծրագրի:
Արեւմտյան երկրներում մինչեւ 18րդ դարի տիկնիկներ պատրաստվում էին ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների համար: Սակայն 19րդ դարում մեծ կարեւորություն տրվեց այն բանին, որ երեխաները խաղային տիկնիկների հետ, ինչը նպաստում էր նրանց զարգացմանը: Արդյունքումՙ Եվրոպայում զարգացավ տիկնիկագործության արդյունաբերությունը: