RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 03-10-2014



Տեղադրվել է` 2014-10-02 21:19:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1069, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԼՈԼԱ ՔՈՒՆԴԱԿՉՅԱՆԸ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Այսօրՙ հոկտեմբերի 3-ին, Քվեբեկի (Կանադա) Տրուա-Ռիվիեր նավահանգստային քաղաքում բացվում է բանաստեղծության միջազգային 30-րդ փառատոնը: Տասնօրյա տեւողության այդ փառատոնի ընթացքում, ըստ Պոլ Չատրճյանի հաղորդագրության, տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ, որոնց մասնակցելու են ավելի քան 35 հազար մարդ բոլոր մայրցամաքներից: Նրանց թվում առաջին անգամ մասնակցելու է իր «Հայկական բանաստեղծություններ» ծրագրով հայտնի գրող, մտավորական Լոլա Քունդակչյանը, որի բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերենի, իսպաներենի եւ ուկրաիներենի:

«Ես Լոլային հանդիպեցի Լիմայում (Պերու) երկու տարի առաջ այնտեղ կազմակերպված բանաստեղծության փառատոնի օրերին, լսեցի նրա արտասանած բանաստեղծությունները, վերստին ընթերցեցի դրանք եւ անմիջապես նրա անունը ընդգրկեցի իմ հյուրերի ապագա ցուցակում: Վստահ եմ մարդիկ շատ են սիրելու նրան», ասել է Քվեբեկի փառատոնի հիմնադիր նախագահ Գաստոն Բելմարը:

Քունդակչյանը ջանք չի խնայում հայկական բանաստեղծությունը օտարներին ծանոթացնելու գործում: Արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ նա կազմակերպում է այսպես կոչված «Մահացած հայ բանաստեղծների ընկերությունը», որի միջոցառումներին տարբեր տարիքի մարդիկ կարդում են վախճանված հայ անվանի բանաստեղծների ստեղծագործությունները հայերենով կամ թարգմանված օտար լեզուներով եւ կենսագրական տեղեկություններ փոխանցում ներկաներին: Նա նաեւ 2006-ին հիմնել է հայկական բանաստեղծության օն-լայն ծրագիրը, որը մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես երիտասարդների շրջանում:

Փառատոնի օրերին նա իր բանաստեղծությունները կարդալու է հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: «Ինձ համար հատկապես հետաքրքրական է լինելու «բանաստեղծական զբոսանք» հորջորջված միջոցառումը, որի ընթացքում երիտասարդները կարդալու են քաղաքի տարբեր մասերում պատերին ամրացված բանաստեղծությունները եւ իրենց ընտրությամբ ամենասիրվածները փոստով ուղարկելու են իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին», ասում է Լոլան, որ սրանից առաջ, բացի Պերուից, մասնակցել է նաեւ Կոլումբիայում եւ Ռամալլայում անցկացվող նման փառատոներին:

Լոլան համակարգչային տեխնոլոգիաների արհեստավարժ մասնագետ է: «Հայկական բանաստեղծությունների ծրագիրը» ներկայիս RSS, Twitter, SoundCloud եւ iTunes օն-լայն կայքերի վրա է եւ ընդգրկում է 2.100 ոտանավորներ: Ստամբուլահայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների նրա թարգմանությունները ներառված են պրոֆ. Դորա Սաքայանի արեւմտահայերենի նոր հրատարակված դասագրքում: Նրա «The Accidental Observer» բանաստեղծությունների հատորը լույս է տեսել 2011-ին: Այս տարվա վերջերին հրատարակվելու է նրա հաջորդՙ «Advice to a Poet» հատորը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ