Լիսաբոնից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ տեղի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքը ընդարձակ եւ բազմաբովանդակ ծրագրով հայկական մշակույթի շաբաթ է անցկացնելու հոկտեմբերի 12-ից 19-ը ընկած ժամանակահատվածում:
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ)-ի հիմնադիրները Սոնիա եւ Էդուարդ Պալասանյաններն են, որ մասն են կազմում հայկական Սփյուռքի: Սոնիան արվեստագետ եւ բանաստեղծ է, Էդուարդը` ճարտարապետ-ուրբանիստ:Նրանց երկուսին հանդիպեցի հենց ՆՓԱԿ-ում` կենտրոնի ավանդական օգոստոսյան ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքային եռուզեռի մեջ:
«Երեւանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային փառատոնը 15 տարվա ընդմիջումից հետո Հայաստան էր հրավիրել աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովին: Լյուբիմովը շատ հայ ընկերներ ունի. հոկտեմբերի 8-ի համերգից մի քանի ժամ առաջ նրան տեսնելու էր եկել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նրանք 50 տարվա ընկերներ են. մաեստրոն հիացմունքով խոսեց Ալեքսեյ Լյուբիմովի վարպետության ու մարդկային նկարագրի մասին:
Իմ առջեւ հին Երեւանի մի քանի լուսանկարներ են, որոնց նայելովՙ փորձում եմ մտովի համեմատել մեր մայրաքաղաքի ներկա տեսքի հետ: Անշուշտ, հիմա շատ գեղեցիկ է մեր քաղաքը, բայց ուրիշ հմայք ուներ հին Երեւանն իր յուրահատուկ կոլորիտով, կենցաղով ու հետաքրքրական մարդկանցով: 1920-30-ական թվականների Երեւանի ընդհանուր համայնապատկերին մի առանձին շուք էին հաղորդում Զանգուի ...