«Տասնամյակների ընթացքում հաճախ լինելով Սարյանի տանը` ես ականատեսն եմ եղել այն վիթխարի աշխատանքին, որ կատարում էր նկարչին մոլեռանդորեն նվիրված Շահեն Խաչատրյանը: Մենք ընկերներով իրար ասում էինք` ինքը Սարյանի վերջին բախտն է: Ասվածի հաստատումն է նրա հավաքած ու այստեղ ներկայացված սարյանական գլուխգործոցները»:
Այնճա՜ր... Լիբանանի Բեքաայի հովտում գողտրիկ գյուղաքաղաքՙ հայաշեն, հայաբնակ: Եվ իր մշտական այլազան, նաեւ մշակութային ուշագրավ միջոցառումներով պահպանող հայ ոգին, հային բնորոշ հոգեւոր հարուստ ներաշխարհը: Դրանց թվում է Բեյրութում ճանաչված մտավորական Զավեն Ղարիբյանի Այնճարում նախաձեռնած եւ իր տան ծառաստան-բակում կազմակերպած գրական երեկոները, նվիրված հայ քնարերգությանը:
Բավական երկար ժամանակ է, ինչ արձակագիր, ռեժիսոր եւ պրոդյուսեր Պարետ Մարոնյանը իր բնատուր տաղանդը դրսեւորում է տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ Ֆլորիդայի Հանրային հեռուստատեսությունում: Վերջերս, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, նա սկսել է զբաղվել վավերագրական ֆիլմերով, որոնք պատմում են Մեծ եղեռնի քիչ հայտնի եղելությունների մասին:
«Հայ լեզուն տունն է հայուն». լիբանանահայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, ուսուցիչ Մուշեղ Իշխանի հայտնի խոսքը վաղուց թեւավոր արտահայտություն է դարձել:
Թավջութակահարուհի Անյա Լեյհները (Anja Lechner) եւ դաշնակահար Ֆրանսուա Քութուրիեն (FranCois Couturier) ներկայանում են նոր սկավառակովՙ 2013-ին Լուգանոյում ձայնագրված (ECM Records) ու 2014-ի սեպտեմբերի սկզբին շուկայում հայտնված «Moderato Cantabile» ամփոփում է19-րդ, 20-րդ դարասկզբի երեք տպավորիչ ստեղծագործողներիՙ Գյուրջիեւի, Կոմիտասի, Ֆեդերիկո Մոմփուի (Federico Mompou) երաժշտական աշխարհայացքը: Խիստ ներդաշնակ զուգանվագն առաջին հնչյուններից արդեն տպավորում ...