Հայկական ջարդերն Արեւմտյան Հայաստանում սկսվել են 1890-ականներին ու հետագա տարիներին վերաճել ցեղասպանության, բայց մենք հատկանշում ենք 1915-ի ապրիլի 24-ը, որովհետեւ այդ օրը թուրքերը գլխատել են հայ ազգինՙ ոչնչացնելով նրա մտավորականությանը:1936-ի օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը նույնքան ողբերգական էր: Այդ գիշեր Ստալինի կամակատարները ձերբակալել են արեւելահայ մտավորականների մեծ մասինՙ Բակունց, Ալազան, ...
Մեծն Բրիտանիայի Արքայական օպերայի երգչուհի, սոպրանօ Անուշ Յովհաննիսեանը արժանացել է Շվէյցարիայի Գշտաադ (Gstaad) եւ Բերն (Bern) քաղաքներում կայացած Էրնստ Հեֆլիգերի (The Concours Suisse Ernst Haefliger) միջազգային մրցոյթի Ա. մրցանակին: Մրցոյթը, որը նախատեսուած է օպերայի երիտասարդ երգիչների համար, կազմակերպել են Քոնցեր Թիաթըր Բերնի տնօրէնութիւնն (Konzert Theater Bern) ու Մենուհին Փառատօնի (Menuhin ...
Ժամանակին ֆրանսուհի նշանաւոր գրող տիկին դը Ստալը հետեւեալ միտքն է արտայայտել. «Ճամփորդելը ապրել է: Իտալիայում ճամփորդելը երկրի վրայ արքայությունից կանխավճար առնել է»:
Սեպտեմբերի 16-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Տոմաշ Զիման եւ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ստորագրեցին պայմանագիր, որը հնարավորություն է տալիս 2014-2015 ուսումնական տարվանից Պրահայի համալսարանում սկսել հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի դասավանդում: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարլի համալսարանի Ընդունելությունների սրահում, իսկ ստորագրումից հետո կողմերը մտքեր փոխանակեցին ապագա համագործակցության շուրջ: ...
Արվեստի հետ ներքին զրույցը, զգացական հաղորդակցումը անհայտ ուժի ձգողականության օրենքին է ենթակա: Ժամանակը դրա մեջ չնախատեսված, բայց ռեալ գործոն է, քանի որ ժամանակը հաճախ է վերանայման մղում կարծիքներ ու վերաբերմունքներ, եւ սա` անհատական ընկալման մակարդակներում նաեւ: Այս անդրադարձը կայացած ցուցահանդեսի, նկարչի հետ հանդիպման կամ նոր տպագրված կատալոգի առիթով չէ, այսինքն` ...