«Ազգ»-ը սկսում է հոդվածաշար, որը կլուսաբանի հայ արվեստի եւ արվեստային կրթության ոչ պետական/այլընտրանքային ինստիտուցիոնալ միտումները եւ դրանց զարգացումները հետխորհրդային Հայաստանում: Երեք շաբաթը մեկ պարբերականությամբ կներկայացնենք անկախ Հայաստանում ստեղծված եւ գործող արվեստի եւ կրթական այլընտրանքային, ոչ պետական կենտրոնների հիմնադիրներին եւ նրանց հիմնադրած կազմակերպությունների գործունեությունը: Շարքի հեղինակն է երաժշտագետ, արվեստաբան ՄԱՐԻՆԵ ԿԱՐՈՅԱՆԸ:
Դեռ երաժշտական լուրջ ականջն ու գրիչը կգնահատեն այն սիրառատ ձոնը, որ Սայաթ-Նովայի «Բլբուլի հիդ» նշանավոր տաղը 2014-ի փարաջանովյան «Ոսկե ծիրանին» կենսունակ դարձավ օպերային շնչառությամբՙ մանրանկարչությունից մեզ հարազատ կապույտը զգեստ դարձրած, խոսքըՙ նռան զգույշ շարված հատիկ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի նվագակցությամբ Հասմիկ Պապյանը հանդիսատեսին առաջին անգամ «ուրիշ երգով» չէ (հայ պոեզիան հենց ...
Փարիզի Նուբարյան գրադարանում ուսումնասիրություններ կատարելիս թուրք պատմաբան Ումիտ Քուրտը եւ լրագրող Ալեւ Էրը հայտնաբերել են մինչ այժմ չհրատարակված փաստաթուղթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը հիմնվելով «PanArmenian.Net» կայքի լրատվության վրա:
2005 թվականին Արցախի Տիգրանակերտի հետքերը պաշտոնապես վավերացվել են, իսկ մեկ տարի անցՙ օգոստոսին, սկսվել են առաջին պեղումները: Հիմա արդեն ապացուցված է, որ Տիգրան արքայի հիմնադրած Տիգրանակերտը թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարին. քաղաքի կառուցումն ու բարգավաճումը շարունակվել է մինչեւ մոնղոլական արշավանքները: Ապացուցված է նաեւ, որ Տիգրանակերտն ընդգրկել է 70 հա. տարածք: ...
Վերջերս Մոսկվայում Հ-1-ով դիտեցի ընդարձակ մի հաղորդում այն մասին, թե ինչ դաժան ու անմարդկային պայմաններում են ապրել ու ստեղծագործել խորհրդային հայ գրողներն ու բանաստեղծները: Հիշատակվեցին այն ժամանակների մեր գրեթե բոլոր մեծերըՙ Չարենց, Իսահակյան, Սեւակ, Սահյան, Մաթեւոսյան եւ այլք: Գեղեցկատես հաղորդավարուհին իրեն չսազող անողոքությամբ դատապարտում ու նզովում էր բոլոր բոլշեւիկներին ու ...
Նրանց այլ կերպ անհնար է կոչել: Մենք նրանց չենք ճանաչել, ու, բնականաբար, չենք էլ իմացել, որ մեզ հետ, մեր կողքին մարտնչել են Հայաստանի պետականության վերականգնման, Արցախի ազատագրության բոլոր ճակատներում: Ավելինՙ նրանք այդ մարտերը սկսել են հարյուր եւ ավելի տարիներ առաջ Տավրոսի լեռնանտառներում, Արարատյան դաշտահովտում: Նրանքՙ մեր դյուցազնամարտիկները: Ու եթե բոլորովին ...
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, լույս է ընծայել Ավագ Հարությունյանի «Հայոց ցեղասպանություն եւ հայկական հարց. գրքերի մատենագիտություն» արժեքավոր աշխատությունը:
Կոլումբիայի Հանրապետության Մեդելին քաղաքը Լատինական Ամերիկայի մշակութային քարտեզին հռչակված է նախ ծաղկի, ապա պոեզիայի փառատոներով: Հուլիսի 19-27-ը այդտեղ կայացավ պոեզիայի միջազգային մեդելինյան 24-րդ հանդիսությունը, որին մասնակցեցին 39 երկրից 71 բանաստեղծ: Հեղինակային ուժեղ կազմով աչքի ընկած գրական այդ տոնակատարությանը հրավիրված եւ ներկա էր Հայաստանը (նաեւ` Արցախը) ներկայացնող բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը: