RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 22:19:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1008, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳՏՆՎԵԼ Է ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Հ. Ծ.

Փարիզի Նուբարյան գրադարանում ուսումնասիրություններ կատարելիս թուրք պատմաբան Ումիտ Քուրտը եւ լրագրող Ալեւ Էրը հայտնաբերել են մինչ այժմ չհրատարակված փաստաթուղթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը հիմնվելով «PanArmenian.Net» կայքի լրատվության վրա:

Փաստաթղթի հեղինակը ճանաչված կին գրող Զաբել Եսայանն է, որի 11 էջանոց գրությունը մանրամասնություններ է պարունակում, թե ինչ պատահեց հայ կանանց 1915-ին եւ դրանից հետո: Եսայանը այդ փաստաթուղթը պատրաստել եւ ներկայացրել էր 1919-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին մասնակցող Հայ ազգային պատվիրակության ներկայացուցիչՙ Պողոս Նուբար փաշային: Փաստաթղթում մասնավորապես նշված է, որ պատերազմի սկզբից թուրքերի «Միություն եւ Առաջադիմության կուսակցությունը» հետեւողականորեն ոչնչացրել է կայսրությունում ապրող ոչ մահմեդական բնակիչներին: Երիտասարդ կանայք եւ երեխաներ, որոնց թիվը գերազանցում է 200 հազարը, բռնի առեւանգվել են:

1878-ի Սկյուտարում ծնված վիպասանը, որ Փարիզում էր սովորել, միակ կինն էր մահվան դատապարտված գրողների ցուցակում: Նա հրաշքով փրկվում է Եղեռնից եւ ապաստանում Բուլղարիայում: Այնուհետեւ մեկնում է Եգիպտոս, Կիլիկիա եւ Հայաստան (1927-ին), որտեղ ֆրանսիական եւ համեմատական գրականություն է դասավանդել համալսարանի ուսանողներին: Վախճանվել է 1943-ին, ստալին-բերիական «մաքրագործումների» ժամանակ, առայժմ անհայտ հանգամանքներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ