«Ադրբեջան. Արեւելքի եվրոպական գրավչություն» (Azerbaijan. European Charm of the Orient): Գովազդային այս հայտարարությունը օրական բազմաթիվ անգամներ կարելի է լսել միջազգային հեռուստաընկերությունների, հատկապես CNN-ի եւ Euronews-ի եթերից, պարբերաբար փոխվող ճոխ տեսահոլովակներով:
Ադրբեջանի նավթային դոլարներն ու խավիարային դիվանագիտությունը շարունակում են երկրի առաջադիմության մասին քարոզչություն ծավալել, չմոռանալով անդրադառնալ նաեւ ազերի ժողովրդի «հին ու հարուստ մշակույթին եւ պատմությանը»: Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից միջազգային ցուցահանդեսներ եւ փառատոներ են կազմակերպվում եվրոպական հայտնի քաղաքներումՙ Կաննում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր:
Գերմանացիների նոր սերունդն անտեղյակ է Հայոց ցեղասպանությանը: Գերմանիայի ավագ ու միջին սրենդի մտավորականները մասամբ իրազեկված են, բայց ոչ ավելին: Այդ երկիրն իր դպրոցական դասագրքերում երբեւէ չի հիշատակել, որ Քեմալական Թուրքիայի դաշնակիցն է եղել ու մասնակցություն ունեցել Արեւմտյան Հայաստանում հայերին բնաջնջելու, իրենց հայրենիքից զրկելու-տարհանելու ծրագրերին: Պատմական այս փաստերի մասին գերմանացիներն իմանում ...
Օգոստոսի 6-ին, Լոս Անջելեսի իր բնակարանում, 101 տարեկան հասակում մահկանացուն է կնքել բազմավաստակ ուսուցիչ եւ կրթական գործի կազմակերպիչ, նախկինում ԹՄՄիության Բեյրութի Վ. Թեքեյան վարժարանի բազմամյա տնօրեն Երվանդ Պապայանը, ափսոսանքի զգացումներով համակելով աշխարհով մեկ սփռված իր հազարավոր սաներին եւ ընկերներին:
Հանրապետության վաստակավոր արտիստ Աղասի Ավագի Բադալյանը (1914-1972) ստեղծագործական հետաքրքրական ուղի է ացնելՙ Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիա, այնուհետեւ Բաքվի, Ստեփանակերտի, Գյումրիի դրամատիկական թատրոններում (1936-1972):
Լիբանանահայ գաղութը միշտ էլ հայտնի է եղել իր տաղանդավոր երգիչ-երգչուհիներով, որոնցից ոմանք նվաճել են անգամ միջազգային բարձունքներ, ինչպես Լուիզա Պոզապալյանը եւ Սոնա Ղազարյանը: Հայտնի անուններից են նաեւ Արփինե Փեհլիվանյանը, Ժանետ Գույումճյան-Իլանճյանը, Արա Կիրակոսյանը, Կարապետ Չատրյանը, Մարո Փարթամյանը եւ ուրիշներ: Նախորդ դարի 60-70-ականների այդ հույլի մեջ հռչակ ձեռք բերեց նաեւ հրաշալի ...
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը Վենետիկում անցկացվող կինոփառատոնի օրերին ցուցադրվելու է չորս երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա եւ Ռուսաստան) համատեղ արտադրության, ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպին» (The Cut) ֆիլմը, որի սցենարը գրել են Ֆաթիհ Աքինը եւ Մարտիկ Մարդինը: