Սեն Արեւշատյանը Մաշտոցյան Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի եւ մի քանի համախոհների հետ Մատենադարանը սկզբնավորողներից ու կերտողներից է: Նրանք ուղենշել եւ հունավորել են Մատենադարանի ապագան: Նրանց նախընտրությամբ է ձեւավորվել Մատենադարանի ներքին կառույցը` համալրվելով երիտասարդ մասնագետներով, որոնց վիճակված էր գնալ անկոխ ճանապարհներով, խորամուխ լինել հայ միջնադարագիտության չուսումնասիրված բնագավառներում:
Հուշագրության ժամանակը ներկայից անցյալ դարձող ժամանակն է: Հուշագրության նպատակն է պատմության վերածվող ժամանակի փաստերն ու իրադարձությունները գրանցել եւ ի պահ տալ ապագայի համար, ինչպես նաեւ իմաստավորել անցնող տարիները: Հուշագրությունը կարող է դառնալ փաստագրություն, բայց եւ կարող է բացվել, ծավալվել ու վերածվել ժամանակի համայնապատկերի:
Թամարա Հովհաննիսյանի բանաստեղծական առաջին ժողովածուն կրում է «Կինը» խորագիրը (Երեւան, 2006, 442 էջ), ինչը թվում է` արձակ գործին ավելի հարմար, կնոջ կերպարի շուրջը կատարվող դեպքերի, անսպասելի զարգացումներով սյուժեի սպասելիքով: Սակայն չափածո խոսքի միջոցով ստեղծված կանացի կերպարը` զգացմունքների, ապրումների առատությամբ իրական է այնքան, ...
Կը յիշեմ մեր հայրենակիցներէն ընտանիք մը, որուն վեց զաւակներէն մէկը խուլ ու համր էր ի ծնէ: Անոր եղբայրներն ու քոյրերը, բոլորը բնական ծնունդներ էին եւ շատ բնական իրենց վարք ու բարքով, բայց այս արատաւոր տղան, մարդկային հինգ զգայարաններէն երկուքէն զրկուած, տարօրինակ չարութիւն մը ունէր փոքր տարիքէն իսկ: Մանկական չարաճճիութիւն չէր, ...
Վերջերս Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան, որի բեմդարող ռեժիսորն է Հակոբ Ղազանչյանը:
Երաժշտական հանրագիտարանները, ինչպես եւ առհասարակ հանրագիտարանները, նշանակալի ներդրում են համաշխարհային մշակույթի պատմության մեջ եւ համարվում են ազգային հարստության անքակտելի մաս: Երաժշտական հանրագիտարաններ ունեն գրեթե բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները` երաժշտության պատմության համաշխարհային գործընթացներում շեշտելով նաեւ սեփական ժողովրդի ձեռքբերումներն այդ ոլորտում:
Լույս է տեսել «+Կինո»-ի այս տարվա երկրորդ համարը: Մեր այն հարցին, թե ի՞նչ նոր նյութեր են տեղ գտել այս անգամ, ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն ասաց.