Լավ կլիներ, որ այս տարի ծիրանը վաճառվեր ոսկու շուկայում: Անցյալ տարվա ծիրանի բերքից երես առանք. «Ոսկե ծիրան» փառատոնի անունը չափազանցված էր հնչում, իսկ այս տարի ուղիղ համեմատական էր ծիրանի գնին:
Այս տարի «Ոսկե ծիրան»-ը Երեւանի հանդիսականի համար ցուցադրեց շուրջ 300 ֆիլմ` աշխարհի 49 երկրներից: Տեղի ունեցան կարեւորագույն կինոփառատոների հաղթող ֆիլմերի երեւանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երեւան ժամանեցին աշխարհահռչակ այնպիսի անուններ, ինչպիսիք են Կիմ Կի-Դուկը, Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում էին հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զաննուսին, հայտնի ...
Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, ով հայ հանրությանը որպես անմիջական եւ անկեղծ կերպավորման խորհրդանիշ հայտնի է շատ ֆիլմերից, «Ոսկե ծիրանի» դիտումներում Կիմ Կի-Դուկի ֆիլմն էր տեսել` «Կղզին» ու տպավորված էր: Նրան դուր էր եկել փառատոնի ընդհանուր մթնոլորտը, հայ երիտասարդ ռեժիսորների լայն ներկայացվածությունը, ռեժիսորական եւ դերասանական շրջանակի հետաքրքրվածությունը փառատոնով: Նա իր տպավորությունը երկու ...
Լուրը քաղելով Փարիզի «theart newspaper.com» կայքից «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ մինչ այժմ Փարիզի պետական «Hotel d՛Ennery» հյուրանոցում գործող հայկական թանգարանը զրկվել է իր ցուցանմուշները ներկայացնելու հնարավորությունից: Ըստ թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրենկյանի, 2011 թվին հայկական թանգարանից խնդրել են ժամանակավորապես տեղափոխել ավելի քան հազար ցուցանմուշները «d՛Ennery» թանգարանի վերանորոգման պատճառաբանությամբ: Չնայած ...
«Միջնադարյան Հայաստանի վանական Մխիթար Գոշին դժվար է 21-րդ դարի համահարթեցման (գլոբալիզացիա) ժամանակաշրջանի անձնավորություն համարել, բայց պրոֆ. Ռոբերտա Էրվինը իր դասախոսւթյան ընթացքում կարողացավ բացահայտել բազմամշակութային ապրելակերպի տիպար օրինակ լինելու նրա հանգամանքը», գրում է Ֆլորենս Ավագյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:
Արվեստի քննադատները Հարություն Թորոսյանի գեղանկարչության կատարելությունը համարում են նրա մերկերը. կանացի մարմնի մերկություններում նկարիչը հասել է առավել հաջողության: «Հոն է, որ տուած է իր ամբողջ անվիճելի վարպետութիւնը», գրում է Բեյրութի AUST համալսարանի պրոֆեսոր Մարի - Թերեզ Զվեն Թապեթը:
Բեյրութում օրերս լույս է տեսել սփյուռքում ճանաչված մտավորական, գրականագետ Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանի «Հայ կինը եւ մշակույթը» ժողովածուն։ Սույն հրատարակումովՙ իր ազգանվեր գործունեությամբ մեծապես արժեքավոր «Շիրակ» հրատարակչությունը եւս մեկ անգամ հաստատեց իր կարեւոր գործունեության ուղղվածությունը։ Նշելի է նաեւ, որ ժողովածուն լույս է տեսել Ազատուհի ...
Մոնրեալում վերջերս շուքով նշվել է հայ համայնքի գործիչ, երգիչ Կարո Նշանյանի բեմական եւ հանրային գործունեության 40- ամյակը` ՀԲԸմիության գործադիր վարչության մշակութային հանձնախմբի եւ Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանի հովանավորությամբ: Կարո Նշանյանի գործունեության մասին խոսել են ՀԲԸՄ կարգադրիչ հանձնախմբի փոխնախագահ Սիլվա Մանգասարյանը, պրոֆ. Հրաչյա Սվաջյանը, Տարո Ալեպյանը, Հայ եկեղեցու Կանադայի ...