Դասական թատերախոսության կանոններն ու սկզբունքները խախտելովՙ միանգամից ասեմ, որ Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնում կյանքի կոչված Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության բեմադրությունը, որի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, մեր թատերական կյանքի այն իրողություններից է, որը բանավեճ ու քննարկում է ծնում, պարտադրում հեռանալ գրական տեքստի բեմավորման ավանդական պատկերացումներից եւ տեսնել ռեժիսորական դրամատուրգիայի ներկայությունը: ...
Հուլիս-օգոստոս ամիսները Լատվիայում հագեցած են լինում բազմապիսի մշակութային իրադարձություններով, ինչպիսիք են երիտասարդ երգիչ-կատարողների «Նոր Ալիք» կամ ուրախների եւ հնարամիտների ակումբի «Կիվին» մրցույթները: 2014 թվականին Ռիգան հռչակվեց Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ինչը նպաստեց եւս մեկ համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառման անցկացմանը երկրի մայրաքաղաքում: Հուլիսի 9-19 Ռիգայում անցկացվեցին Երգչախմբերի համաշխարհային խաղերը, որոնց մասնակցեցին շուրջ ...
Օգոստոսի 5-ին, երբ մեր թերթը գտնվում էր արձակուրդում, ստացանք բոթըՙ Նիկոսիայի իր բնակարանում հոգին է ավանդել մի մարդ, որը որպես ուսուցիչ, երաժիշտ ու երաժշտական գործիչՙ մեծ դեր էր ստանձնել կյանքում եւ ավելի քան 50 տարի արդեն այդ դերը կատարում էր ձեռնհասությամբ, նվիրումով, վայելչորեն: Կիպրոսիՙ այժմ փակված Մելգոնյան կրթական հաստատության լսարաններից ...