Բեյրութում ծնված, տեղի հայկական վարժարանում սկզբնական կրթությունը տեղում, իսկ միջնակարգ ու բարձրագույն կրթությունը Ֆրանսիայում ստացած եւ ապա Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում մասնագիտացած Հակոբ Ալթունյանը մոտ 50 տարի աշխատել է Բեյրութի Ապրօ Ապրոեյան հյուսվածեղենի գործարանում, որից 40-ը եղել է տնօրեն: Այդ ընթացքում նա համատեղությամբ դասավանդել է Բեյրութի ֆրանսիական համալսարանի ճարտարապետական ...
Վերջին քանի մը տարիներուն Երեւանի, եւ որոշ չափով ալ Սփիւռքի այլեւայլ գաղութներուն մէջ թափ առած է հրատարակչական այնպիսի գործունէութիւն մը, որուն ի տես մարդ միայն կրնայ հրճուանք եւ հպարտութիւն ապրիլ, մանաւանդ երբ նկատի առնենք այդ հրատարակութիւններուն գեղարուեստական որակըՙ ձեւաւորում եւ թուղթի որակ, որոնք գիրքը նաեւ արուեստի գործի մը կը վերածենՙ ...
Ի՞նչ կթողնես քեզնից հետո, կյանքի ու գործունեության ճանապարհի ինչպիսի՞ հետագիծ, որով եւ նժարվում է յուրաքանչյուր մարդու ապրած ժամանակը: Կարեւորն այն է, որ այդ հետագիծը բարի ու լուսավոր լիցքեր ունենա, խորհրդանշվի մնայուն արժեքներով: Ինքըՙ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը կյանքի եւ ստեղծագործական ճանապարհին միշտ էլ առաջնորդվել է այս սկզբունքներով: ...
Երեւանեան օրերուս ընթերցումներս եղան «ԱԶԳ» օրաթերթն ու ապա շաբաթաթերթը: 18 յուլիս 2014 «Ազգ մշակոյթի» Դ. էջին վրայ կար «Շահան Շահնուրի մէկ յօդուածին հետքերով» գրութիւն մը, հեղինակՙ Սագօ Արեան: Այս գրութեանս մղում տուող տեղեկութեան պատճառը այն է, որ ես ալ տրամադրութեանս տակ ունիմ Շահնուրի մէկ նամակը, տեսէք նկարը:
83 տարեկանում տանը քնած ժամանակ վախճանվել է օպերային ճանաչված երգչուհի, մեձո-սոպրանո Արփինե Սանուքյան-Բերբերյանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Երեսունյոթ էջանոց որոշմամբ Մ. Նահանգների վճռաբեկ դատարանը միաձայն անփոփոխ է պահել Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի վերաբերյալ նախկինում (2011ին) կայացված որոշումը, որով տվյալ տարածքը եւ կառույցը հատկացվում էր Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամին: Դրանով, ամենայն հավանականությամբ, վերջ է գտնում անտրամաբանորեն երկարաձգված դատական վեճը Գաֆեսճյան հիմնադրամի եւ Ամերիկայի հայկական համագումարի միջեւ, որը յոթը տարի ...