RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-09-2014



Տեղադրվել է` 2014-09-04 21:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1336, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՄԵՁՈ-ՍՈՊՐԱՆՈ ԱՐՓԻՆԵ ՍԱՆՈՒՔՅԱՆ-ԲԵՐԲԵՐՅԱՆԸ

Հ. Ծ.

83 տարեկանում տանը քնած ժամանակ վախճանվել է օպերային ճանաչված երգչուհի, մեձո-սոպրանո Արփինե Սանուքյան-Բերբերյանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Արփինեն բազմավաստակ երգահան Համբարձում Բերբերյանի հարսն էր: Ծնվել էր Բեյրութում 1930 թվի նոյեմբերի 26-ին: Հայկական ավետարանական քոլեջն ավարտելուց հետո նա որոշել է զբաղվել երաժշտությամբ եւ ընդունվել է Բեյրութի ազգային երաժշտանոցը: Վոկալ կատարողական արվեստում մասնագիտացել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո մեձո-սոպրանոյի իր բնատուր տվյալները կատարելագործել է Փարիզի ազգային երաժշտանոցում եւ «Էկոլ նորմալ դը մյուզիքում»: Արժանացել է մի շարք երաժշտական կրթաթոշակների: 1967-ին տեղափոխվել է Մ. Նահանգներ եւ Բոստոնում հանդիպել իր ապագա ամուսնունՙ ջութակահար Հրաչ Բերբերյանին:

1967-ին նրանց առաջարկվել է պաշտոնավարել Բրուքինգզի Հարավային Դակոտա պետական համալսարանում:

Բազմաթիվ մենահամերգներ է տվել, հանդես է եկել «Կարմեն», «Աիդա», «Ռիգոլետտո» եւ այլ օպերաներում, որոնցում դերերգերը կատարել է հայերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն եւ իտալերեն լեզուներով:

Նա նաեւ հմուտ դասախոս ու դաստիարակ է եղել: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում նաեւ երաժշտության ասպարեզում երիտասարդներ պատրաստելու 25-ամյա ծառայության համար պատվավոր մրցանակինՙ Հարավային Դակոտայի կրթական ասոցիացիայի կողմից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ