Ասում ենքՙ հին ու հիշարժան իրադարձություններով լի պատմություն ունենք, բայց արի ու տես, որ գրողներն ու ռեժիսորները հազվադեպ են անդրադառնում մեր անցյալին: Էպիկական շնչով գրված ու նկարահանված գործերը մեծ մասամբ վերաբերում են սովետական կարգերի հաստատման, Կարմիր հեղափոխության ֆետիշացված իրադարձություններին: Այնինչ ունեցել ենք հզոր արքաներ, իշխանական տոհմեր, բարձր քաղաքակրթություն ու մշակույթ, ...
Հուլիսի 4-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Հայաստանի գրողների միության ստեղծման 80-ամյակը: Բազմաթիվ խոսքեր, շնորհավորական ելույթներ ու ողջույնի արտահայտություններ եղան, որոնց շարքին հնչեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնը, որը հրապարակում ենք ստորեւ: Այս առթիվ հիշեցնենք, որ պրն Ա. Աբրահամյանը Հայաստանի գրողների միության ամենահայտնի մեկենասն ու քաջալերողն ...
Օրեր առաջ ներկայացվող հայտագիրը տեղեկացնում է «Արամ Խաչատրյան» համերգասրահի յուրաքանչյուր շաբաթավերջի համերգային ծրագրի մասին. նախորդ ամսվա նախավերջին ուրբաթօրյա համերգային ծրագրում միայն Վագներ էր. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղղեկ.` Էդ. Թոփչյան) անվանի դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ հնչեցրեց հատվածներ գերմանացի կոմպոզիտորի «Նիբելունգի մատանին» տետրալոգիայի «Հռենոսի ոսկին», «Վալկիրիա», «Աստվածների մթնշաղը» օպերաներից (փորձերի սակավության ...
Ռեժիսոր Արմեն Պետրոսյանը, ռուսական «Կուլտուրա» ալիքի պատվերով նկարահանած բազմաթիվ ֆիլմերում, որոնք անդրադառնում են մարդկության պատմության առեղծվածներին, քաղաքակրթությունների ծագմանը, դրանց վերաբերյալ գիտական տարբեր վարկածներին, շարունակաբար ներդնում է հայկական հետքը քաղաքակրթության ծագման եւ զարգացման ընթացքում: Դիտելով նրա «Առեղծվածի հետքերով» եւ այլ շարքերի ֆիլմերը` անընդհատ առկայծում է միտքը, թե այս ռեժիսորը միայնակ ավելի ...
Թեքեյան մշակութային միության կազմակերպմամբ հունիսի 27-ին Գլենդեյլի քաղաքային գրադարանի դահլիճում տեղի է ունեցել գրական երեկո նվիրված կալիֆոռնիաբնակ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի ստեղծագործություններին: Գլխավոր բանախոսը եղել է տաղանդավոր արձակագիր եւ գրադատ, մեր թերթի հավատարիմ աշխատակիցներից Սարգիս Վահագնը, որի ելույթըՙ ստորեւ: