Արվեստասեր հասարակայնության գնահատականին է հանձնվում օրերս հրատարակված «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» ծավալուն աշխատությունը: Պատկերագիրքը հեղինակել են` մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը եւ գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության եւ Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացավ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի եւ ՀՀ Նկարիչների միության պատվավոր անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը:
Կյանքի ութերորդ տասնամյակի սեմին Նորայր Ադալյանը շարունակում է զարմացնել եւ հիացնել իր գրական ահռելի աշխատասիրությամբ, բեղմնավորությամբ: Անցած տարեվերջին նա ընթերցողին հանձնեց իր նոր գիրքըՙ երեք նոր պիեսով եւ 1990-ականների սկզբներին լույս տեսած «Դավայաթաղ» վեպով, որն ազգային արդի գրականության ամենաինքնատիպ իրողություններից մեկն է: Իսկ ահա 2014 թվականն էլ նշանավոր գրողը արժեւորեց ...
Պարը` արվեստի ճյուղերից հնագույնն է, ուստի նրա արմատներն ամենախորն են, իսկ ակունքներն` ամենաանաղարտը: Պարը` մարդկության ամենահին ժամանակներից ցայսօր, մարդկային խորախոր զգացմունքների այն արտահայտչաձեւն է, որ մշտապես ուղեկցել է մարդուն` որսից ու պատերազմներից առաջ ու հետո, անհաղթահարելի թվացող ցավ ու վշտի եւ անսահման ուրախության ժամանակ, աշխատանքի ու նաեւ վաստակած հանգստի պահերին:
Բեյրութում երեք տարի առաջ Վերժին եւ Կարո Աբրահամյանների նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «Փթիթ» մանկապատանեկան հանդեսի հրատարակությանը: Շնորհիվ էնտուզիազմի եւ նվիրվածության, հիմնադիրները կարողացել են ներկայիս տպագիր մամուլի դժվարությունները հաղթահարելով` ապահովել հրատարակման հնարավորինս կանոնավոր պարբերականությունը: Եւ ոչ միայն. ցայսօր լույս տեսած հանդեսի բոլոր 10 համարները պահպանել եւ կատարելագործել են տպագրական եւ բովանդակային բարձր ...
Հունիսի 25-ին Կամերային երաժշտության տանը կայացած Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների 5-րդ փառատոնի հերթական համերգը նվիրված էր կոմպոզիտորներ Արմեն Սմբատյանի` 60-ամյա, Տիգրան Մանսուրյանի` 75-ամյա եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյաններին: