Ժամանակակից արվեստի թանգարանի, դիմացի ՀայԱրտ մշակութային կենտրոնի, դրա հարթակներից մեկում անցած տարի բացված «Էդվարդ Իսաբեկյան» ցուցասրահի եռանկյունին Մաշտոցի պողոտայի այդ հատվածը արվեստի միջավայրի վերածելու լավ հնարավորություն կարող էր ստեղծել, եթե քաղաքային իշխանությունների միտումը այդպիսին լիներ: Սակայն թերեւս որեւէ անցորդի մտքով չի էլ անցնի այս վայրում արվեստի օջախ փնտրել այսօր, ուր ...
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը եւ Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում են մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ եւ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՌԵԱԼԻԶՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ» պատկերագրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա 2014 թ., հունիսի 20-ին, ժամը 13:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի ...
Հայկական նվագարաններից միայն դուդուկն է, որ այսօր լայն գործածություն ու միջազգային ճանաչում ունի: Դուդուկը համարվում է հեռանկարային գործիք, որովհետեւ դրանով հնարավոր է տուն պահել, կարիերա ստեղծել: Երաժշտական դպրոցներում դուդուկի բաժինն ամենապահանջվածն է, իսկ օրինակՙ թառին, սազին, քամանչային երեխաները մոտ չեն գալիս: Բայց դուդուկի դերն ու արժեքը վերջին ժամանակներում շատ չարաշահվեց: ...
Արդեն երկու ամիս է թեեւ անցել, սակայն շարունակում է թարմ մնալ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համերգային երեկոներից մեկի հաճելի տպավորությունը, գերմանական եւ ավստրիական խմբերգային երաժշտության` Շուբերտի, Մենդելսոնի, Բրամսի գործերի` Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղղեկ.` Ռոբերտ Մլքեյան) հրաշալի կատարումը, ղեկավարությամբ` Զավեն Վարդանյանի:
Օրերս «Ազգը» զրուցեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ` Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի, նոր ներկայացման, ինչպես նաեւ, կարծես թե արդեն իսկ անլուծելի թվացող, Մնջախաղի թատրոնի շենքի մասին:
2014թ. հունիս: Արամ Խաչատրյանի անվան տասներորդ միջազգային մրցույթ: Այս անգամ մրցում են դաշնակահարները: Արդեն սովորական է դարձել ամեն տարվա այս ժամանակ սույն մրցույթը ունկնդրելը: Ցանկությունը մեկն է. տեսնենքՙ ինչ կա-չկա...