Հայրենահանումը ծնունդ տուաւ սփիւռքի, որ թէական ամբողջութիւն մըն է, անորոշ եւ յարաճուն սահմաններով, իրեն կցուած «հայ» բնորոշումով: Իրողութիւնը այն է, որ կան սփիւռքներ, որոնք տարտղնուած են, համայնքներու եւ միութիւններու անորոշ գումարում մըն են:
Մ. Նահանգներու տարածքին հաւանաբար Թէքէեան մշակութային միութիւնը եղաւ միակ կազմակերպութիւնը, որ նշեց ֆրանսահայ մեծ երգիչին ծննդեան 90-րդ տարեդարձը: Մեր հայրենիքը պետական մակարդակով եւ Ազնաւուրի սիրած երկու երկիրներու` Հայաստանի եւ Ֆրանսայի հանրապետութեանց զոյգ նախագահներու մասնակցութեամբ ու մեծ շուքով նշեց իր նորօրեայ մեծագոյն զաւակներէն Շառլի տարեդարձը:
1907-08 թվականներին Կոմիտասն ազգային պարերի ութ նմուշ է գրառել. նոտագրել է երաժշտությունն ու բառերով նկարագրել ամբողջ պարը: Քանի որ գրառման այլ համակարգ չի եղել, Կոմիտասն ասել է. «Սա թողնենք ավելի լավ ժամանակներին»:
Անժել Քյուրքչյանի «Կյանքիս հիշարժան էջերից» գրքի շնորհանդեսը աշխատանքների ոչ մի նախապատրաստական փուլ չանցավ. Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի (այժմՙ համալսարան) 1974 թ. շրջանավարտների 40-րդ տարեդարձի հանդիպումը «Մարիոտում» վերափոխվեց շնորհանդեսի... Հեղինակը հիշյալ կուրսի կուրսղեկն էր եղել, սիրված դասախոսը, եւ հրավիրվել էր ավանդական այդ հավաքին, որի ընթացքում ներկաներն ստացան գրքի իրենց ...
Թումանյան քաղաքի հյուսիսարեւելյան մասում, Դեբեդի ձախակողմյան լեռնաշղթայի ցածրադիր լանջին, երկաթգծից վերեւ, ժայռի պռնկին` անկրկնելի Քոբայրավանքը կարծես հսկում է ամբողջ տարածքը: Վանք, որի հարավային պատը, ըստ երեւույթին, լեռներից պոկված ապառաժներից, վնասներ է կրել: Իսկ այժմ Քոբայր վանական համալիրի վերականգնողական աշխատանքներն են կատարվում, հայ-իտալական համագործակցության շնորհիվ:
Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի դերը հայ նոր գրականության զարգացման գործում: Նրա ստեղծագործություններն ամենքին էլ սիրելի են ու հոգեհարազատ, քանզի դրանց էությունը մարդն է ու մարդկայնորեն գեղեցիկը, դրանցում կյանքի ու մահվան հավերժական հակասության գաղափարի փիլիսոփայությունն է իմաստավորված: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ Թումանյանի ստեղծագործություններն իրենց հանճարեղությամբ վաղուց մնայուն տեղ են ...