Մայիսի 22-ին Լոս Անջելեսում վախճանվեց հայ արդի քնարերգության յուրահատուկ դեմքերից մեկըՙ Ալիսիա Կիրակոսյանը, 79 տարեկան հասակում: Ավարտել է իր ծննդավայր Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն շատ քիչ է աշխատել այդ մասնագիտությամբ: Շուրջ 10 տարի խաղացել է թատրոնում: Հայաստանում մեծ համբավ է ձեռք բերել նրա «Արմատ եւ էություն» իսպաներեն ...
Հոգեկցության` ոչ այդքան հաճախ հանդիպող երեւույթն է Թամարա Հովհաննիսյանին այսքան մերձեցրել արեւմտահայ քնարերգության ամենազգայուն բանաստեղծին եւ վերծանելու հնարավորություն տվել նրա տողի, բառի մեջ թաքնված չասված խորհրդին, որտեղ նա թափանցում է անմիջական ու անմիջնորդ, բանաստեղծի հոգու անպաշտպան ու խոցելի մերկությունը դարձնում սեփական ապրում:
«Հայագիտակ» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց սփյուռքահայ նշանավոր պատմաբան Հրանտ Ք. Արմենի «Փառանձեմ թագուհի» ուսումնասիրությունը: Այն արեւելահայերենի է վերածել (բայց ինչո՞ւ.- «Ազգ») հրատարակչության տնօրեն, գրականագետ Ալբերտ Իսոյանը, պատմաբանի կյանքի եւ գործունեության հանգամանալի դիմանկարը գրել է Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը:
Հայաստանի Ազգային պատկերասրահում, երբ առաջին անգամ բացվեց Ստամբուլի ծնունդ, փարիզաբնակ նկարչուհի Ասիլվայի նկարահանդեսը, տպավորող դարձավ իր ստեղծագործական լեզվի ինքնատիպությունը, գունագծային լայնաշունչ, արդիականությամբ հնչող եւ ճարտարապետական դինամիկ կառուցվածքը: Նրա կոմպոզիցիաները լիովին ի հայտ են բերում նրբությամբ ու ազնվությամբ տոգորուն նրա ներաշխարհը: Արտիստուհու պատկերները արագ խորհրդակցում են դիտողի հետ ու ներշնչում հոգուն ...