Լայնորեն հայտնի է ռուս անվանի բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկու (1884-1967) անսահման նվիրվածությունը Հայաստանին, հայ ժողովրդին ու նրա մշակույթին: Դրա խոսուն վկայություններից մեկը 1919 թ. ապրիլի վերջերին Երեւան կատարած նրա այցելության հետ կապված մանրամասներն են: Հայաստանի Հանրապետության հռչակումից համարյա մեկ տարի անց, հայ ժողովրդի համար ծանր ...
Գրող Զորի Բալայանն իր ինքնակենսագրական, վավերագրականՙ «Հաղթելով մահին» պատմվածքում պատմում է իր ծնողների եւ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած միլիոնավոր խորհրդային քաղաքացիների ողբերգական ճակատագրի մասին:
Փարիզի արվարձանները նախորդ դարասկզբին աղքատություն էին բուրում: Փարիզի արվարձաններում կոշիկ մաքրող, լրագիր վաճառող տղաները հաճախ մեծ-մեծ երազանքներ էին ունենում, բայց շատերի իղձերն այդպես էլ թաղված էին մնում փոշու ու կեղտի մեջ:
Գերմանական մամուլը շռայլորեն անդրադարձել է Ազնավուրի 90-ամյակին:«Լեգենդը վերադառնում է», այս վերնագիրն են կրում Ազնավուրի բեռլինյան եւ ֆրանկֆուրտյան համերգները: Լեգենդար շանսոնյեն իր ծննդյան օրըՙ մայիսի 22-ին ելույթ է ունենում Բեռլինի 02-World արենայում, մայիսի 24-ինՙ Ֆրանկֆուրտիՙ Ֆեսթհալեում: Թեպետ մի քանի տարի առաջ էլ Ազնավուրն անկեղծ հարցազրույց էր տվել գերմանական մամուլին, ինչը ժամանակին ...