Հայոց պատմության հազարամյակների խորդուբորդ, ելեւէջումներով հարուստ ճանապարհին շատ դեմքեր են եղե՛լ եւ այսօր էլ կա՛ն, ովքեր իրենց գիտակցական կյանքը, ամբողջական գործունեությունն անմնացորդ նվիրաբերել ու նվիրաբերում են մայր հայրենիքին, հարազատ ժողովրդին, հետեւաբար նաեւՙ բովանդակ աշխարհին ու մարդկությանը: Այդօրինակ նվիրյալների շերտը կազմում է ազգային ու համամարդկային հոգեմտավոր ու նյութական հարստության, իսկական արժեքների ...
Տպավորությունն այնպիսին է որ երկրի բոլոր գերատեսչություններն ու պատկան մարմինները մոռացել են, որ 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Ձեւավորված պետական հանձնաժողովի աշխատանքը, մեղմ ասած, արդյունավետ չէ եւ շատ դանդաղ քայլերով է առաջ շարժվում: Գրեթե ոչինչ չի արվում նաեւ քարոզչության եւ տեղեկատվության առումով: Եթե տարիներ առաջ թուրքերը 2015թ. ապրիլի 24-ը անվանում ...
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի (1923-2013) «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահանդեսը:
Ապրիլ ամսվա երկրորդ կեսին «Գաֆեսճեան արվեստների կենտրոնում» տեղի ունեցավ հետաքրքրական եւ շատ առումներով ուշագրավ երաժշտական մի փառատոն: Փառատոնը կազմակերպել էր դաշնակահարուհի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Փոխադարձ» ծրագրի համադրող` Մարինե Կարոյանը: Փառատոնի երեք համերգները Մ. Կարոյանը միավորել էր «Քամու հարսնացուներ» ռոմանտիկ խորագրով` օգտագործելով գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ Օսկար ...
Կաննի միջազգային կինոփառատոնը այս տարի անցկացվելու է արդեն 67-րդ անգամ: Այն տեղի կունենա մայիսի 14-25-ը: Ստուգատեսի գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոն մայիսի 7-ին հայտարարեց, որ փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկվել են հավելյալ մասնակիցներ:
Մեր մտավորականների ու արվեստագետների ավագ սերունդը լավ է հիշում Խանջյան-Թումանյան փողոցների անկյունային շենքը, որի նկուղային հարկում էր երիտասարդ քանդակագործ Արա Շիրազի արվեստանոցը: Սովետական չափված-ձեւված մտածողության, արվեստում մուրճ ու մանգաղի տրամաբանությունն ու «գեղագիտությունը» հանրահռչակող միտումների կողքին Մինասի, Երվանդ Քոչարի, Արտավազդ Փելեշյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Մանսուրյանի, Արթուր Մեսչյանի, Արա Շիրազի ստեղծագործական մոտեցումները ...