«Ազգը» անցյալ շաբաթ տեղեկացրեց, որ մոսկովյան «Լիտերատուրնայա գազետայի» 2014 թ. ապրիլի 16-22-ի համարը լույս է տեսել հայ մշակույթին նվիրված «Ստրանա Նաիրի» («Երկիր Նաիրի») նոր հավելվածով: Դա առաջին թողարկումն է, որը կունենա շարունակություն: Չորս էջանոց հավելվածը պարունակում է մի շարք հետաքրքրական նյութեր եւ գունավոր լուսանկարներ: Առաջին էջի սկզբնամասում Խոր Վիրապի վանքի ...
Մոնրեալի Գեղարվեստի թանգարանին կից գտնվող «Լաուն տարածքում» ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 30-ը կանադահայ ճանաչված արվեստագետ Արեգ Էլիբեկյանը ներկայացնելու է վերջին երեք տարիներին ստեղծած իր երեսուն առավել նշանակալի կտավները «Տեսարաններ թաղամասի կյանքից» ընդհանուր խորագրի ներքո:
«Ազգի» նախանցյալ համարում արդեն պատմել ենք գերմանական Կոնստանց քաղաքի թատրոնում բեմադրված Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի սկանդալային արձագանքների մասին, որտեղ հիշատակվում էր թատրոնի կառավարիչ Քրիստոֆ Նիքսի առանցքային դերակատարումը: Նա թեեւ ընդառաջ էր գնացել թուրքերի բողոքինՙ հանել ազդագիրը, թատրոնի կայքէջում տպագրել թուրք հյուպատոսի նամակը, բայց իր դերասանախմբի հետ չէր երկյուղել եւ ...
Նորքի 5-րդ զանգվածումՙ բնակելի շենքերից քիչ հեռու, դեռ սովետական տարիներից գործում է Նկարիչների միության գեղարվեստի կոմբինատը. հիմա, իհարկե, ոչ նախկին թափով ու ծավալով: Հին, կիսաքանդ շինություն, շուրջըՙ անմշակ հողատարածքՙ անխնամ քանդակներով: Դարպասներից ներս ես մտնում, ինչ-որ հաստոց է հռնդյունով, աղմուկ-աղաղակով աշխատում. բայց աշխատեցնողը չի երեւում: Ամեն ինչից երեւում է, որ ...
Երկրորդ անգամ լինելով հայկական գիրն ու գրականությունը մասնակցել են լոնդոնյան գրքի տոնավաճառին, որն այս տարի տեղի է ունեցել ապրիլի 8-ից 10-ը աշխարհի տարբեր կողմերից ժամանած հրատարակիչների ներկայությամբ, որոնք առիթը բաց չեն թողել փոխշահավետ պայմանագրեր ստորագրելու համար: