Երգարվեստում միայն լավ ձայնը բավական չէ, հարկավոր է նաեւ լավ երկացանկ ու այդ երկացանկը մատուցելու ժամանակակից, հետաքրքրական մոտեցում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն քսան տարի համաշխարհային որակ ունեցող խմբերի շարքում է եւ արտասահմանյան յուրաքանչյուր փառատոնից ու համերգից հետո ամրագրում է իր հաստատուն տեղը: Դեռ 2002-ին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի եւ ...
Դեռեւս երկու տարի առաջ, մարտի 16-ին, լրացավ հայ մեծանուն երգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակը, որ ազգային օպերային թատրոնի պատմության մեջ առանձնանում էր իր հզոր ձայնով, դերասանական վարպետությամբ:
Արվեստը լայն հնարավորություններ է տալիս մարդկանց ստեղծագործական աշխատանքը բազմակողմանիորեն զարգացնելու: Ինչե՜ր ասեք, որ չի առնչվում արվեստի հետ եւ արվեստ պարունակում իր մեջ:
Սենտիմենտալ չթվալու համար հաճախ թաքցնում ենք մեր զգացումները` բանավոր թե գրավոր. չգիտես ինչու, բայց այդպես է: Սակայն ոչինչ չես փոխի, երբ տպավորապաշտությունը ինքնարտահայտման բնական կերպ է, ակադեմիականությունից էլ հեռու ես այնքան, որ մտածողությունդ չի ընդունում:
Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի ծննդյան 210-րդ տարում, մահվան 166 եւ «Վերք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» անմահ վեպի առաջին տպագրության 156-րդ տարում հայ նոր գրականության հիմնադրի տուն-թանգարանը առաջին անգամ հրատարակեց մեծ հայրենասերի ձեռագրով գիրքը:
Մանկությունը երազի է նմանվում, մանավանդ երբ տարիների ժապավենը հատում է վտանգավոր սահմանը: Մանկության հուշը նկար է ասես, երազի նկար: Ամեն անգամ երեխաների նկարչական որեւէ ցուցահանդես նայելիս, լուսագծի հետքերով վազող աղջնակի կամ տղեկի պատկեր է աչքիս գալիս, - նա ետ չի նայում, հեռանում է անվերադարձ: Ու պատկերացումները մանուկների դյուրահավատության կամ պարզունակ ...
Փարիզում, Էֆելյան աշտարակի հարեւանությամբ, հարմարավետ մի բնակարանում, ծննդավայրիՙ Նոր Ջուղայի եւ Հայաստանի անսահման կարոտն անթեղած իր հոգու խորքում, կյանքի մայրամուտն էր ապրում Էմմա Աբրահամյանը...