RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-07-31 21:21:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1655, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Վերջերս Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան, որի բեմդարող ռեժիսորն է Հակոբ Ղազանչյանը:

Ի դեպ, այս ներկայացումը հայ հանդիսատեսին ծանոթ էր, քանի որ տարիներ առաջ հնարավորություն է ունեցել դիտելու Նազենի Հովհաննիսյանի եւ Վիգեն Ստեփանյանի մասնակցությամբ, իսկ այս անգամ` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանների:

Խաչաձեւ ճակատագրերի թեման մինչ օրս արդիական է` կիզակետում տղամարդ, կին, պաշտոնական սիրուհի եւ համարյա թե վերջին սիրուհի հարաբերություններն են: Ճակատագրերի այս բախումը ենթադրում է կանանց հաղթանակ, սակայն...

Կարինե Խոդիկյանի հետաքրքրական ձեռագրի շնորհիվ տեղի ունեցավ դեպքերի չկանխատեսված զարգացում: Արդյունքում տղամարդը, որն անընդհատ փորձում է կյանքի հետաքրքրությունները բավարարել, կարողացավ նաեւ «սանձել» իր երեք կանանց:

Այս ողբերգությունը` վերածվելով կոմեդիայի, հիանալի գրական ստեղծագործության շնորհիվ մեծ դաս էր նաեւ հանդիսականի համար:

Կյանքի տարիների փորձը, ստացած դասերը ներառված են ներկայացման մեջ` հագեցած հետաքրքրական ցիտատներով:

Սակայն ցավով պետք է փաստենք, որ ներկայացման ընթացքում պաշտոնական կինն ու սիրուհին փորձելով կատարել ռեժիսորի ցուցումը` խաղը պահել ջղաձգության մեջ, իրենց գոռում գոչյուններով, կոտրտվող հայերենով, չափից ավելի խտացված նեռվով խանգարում էին ներկայացմանը:

«Ազգի» հետ զրույցում Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը նշեց, որ առաջին անգամ պիեսը բեմադրվել է Հայաստանում, որից հետո արդեն` Բուլղարիայում. «Չնայած այն փաստին, որ բեմադրություններից ոչ մեկը մյուսին նման չէ, սակայն ամենից շատ իրեն դուր է եկել առաջին բեմադրությունը»:

Անդրադառնալով վերջին բեմադրությունը, Ղազանչյանը նշեց, որ սկզբունքորեն տարբեր է մյուսներից` նույնիսկ երկրորդ հատվածը այլ կերպ է մատուցված: Սա առաջին դեպքը չէ, որ նույն ներկայացումը բեմադրում եմ եւ Հայաստանում, եւ արտերկրում, սակայն կրկին բեմադրելով ներկայացումը` աշխատել եմ զարգացնել եւ շարունակել այն, որպեսզի նախորդի պատճենը չլինի: Մյուս կողմից էլ, ուզես-չուզես` նույնը լինել չի կարող` նոր դերասաններ, նոր հոգեբանություն ու միջավայր»:

Կարինե Խոդիկյանի պիեսները բախտ են ունենում դռանալու ներկայացումներ, քանի որ միշտ արծարծում են արդիական թեմաներ, խնդիրներ:

Դա փաստեց նաեւ Հ. Ղազանչյանը. «Կարինե Խոդիկյանի պիեսի սցենարը շատ հավանեցի եւ կարծում եմ շատ ճիշտ է վերլուծված տղամարդու հոգեբանությունը:

Ղազանչյանի հավաստմամբ` տղամարդն իրականում այնպիսին է, ինչպիսին ներկայացված է պիեսում: Մի դեպքում տղամարդն իրեն զսպում է եւ ամբողջ կյանքում փորձում բարեկիրթ մարդու տպավորություն թողնել, մյուս դեպքում` չի կարողանում զսպել եւ տրվում է իր ցանկություններին. սա տղամարդու հոգեբանությունն է, տեսակը» եւ ավելացրեց. «Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ բավականին ճիշտ են տղամարդուն վերլուծում ու բնութագրում կանայք,- շարունակեց Ղազանչյանը: Այնպիսի տպավորություն է, որ նրանք դիսերտացիա են պաշտպանում տղամարդու հոգեբանությունը բացահայտելու համար: Գիտեք` գալիս է մի տարիք, երբ տղամարդը սկսում է անհանգստանալ` ինքը կորցրել է սիրելու ունակությունը, թե ոչ, ինչը հիանալիորեն էր ներկայացված պիեսում: Կարծում եմ, որ Խոդիկյանը բավական լուրջ աշխատանք է կատարել»:

«Ազգի» հարցին, արդյոք դերասանների մարմնավորած կերպարներում գռոտեսկը շա՞տ չէր եւ արդյոք չէ՞ր խանգարում, Հ. Ղազանչյանն ասաց. «Դերսանների առջեւ խնդիր էր դրված` իրավիճակը ներկայացնել հեգնանքով, որ պիեսը դրամայի չվերածվի, քանի որ դրամայի վերածվելու դեպքում` այն կէժանանար: Ինչ վերաբերում է կանանց` մշտապես լարված վիճակին, Ղազանչյանը նշեց, որ դա բնական էր, քանի որ կինն ունի մի հատկություն, որը տղամարդու չունի` կինը չի սիրում պարտվել եւ այս պարագայում` պարտության շեմին, կանանցից յուրաքանչյուրը փորձում է պարանն իր կողմը ձգել»:

Ներկայացման ավարտին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից ներկայացման գլխավոր հերոսը` Ֆելիքս Խաչատրյանը պարգեւատրվեց ՀԹԳՄ-ի ոսկե մեդալով` բեմարվեստում մատուցած ծառայությունների եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամe:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ