«ՍՊԻՆ»ՙ ՎԵՆԵՏԻԿԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ Հ. Ծ. Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը Վենետիկում անցկացվող կինոփառատոնի օրերին ցուցադրվելու է չորս երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա եւ Ռուսաստան) համատեղ արտադրության, ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպին» (The Cut) ֆիլմը, որի սցենարը գրել են Ֆաթիհ Աքինը եւ Մարտիկ Մարդինը: Աքինը 2010-ին մասնակցել է երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին «Հոգու խոհանոց» ֆիլմով: «Սպին» նրա «Սեր, մահ եւ չարիք» եռապատումի եզրափակիչ ֆիլմն է, որտեղ հանդես են գալիս հայազգի դերասաններ Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը եւ ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: |